Միջին երկարության մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերի ծայրը թեթևակի գանգրացնել, իսկ մազարմատը բարձրացնել: Դա պարզ, միաժամանակ յուրօրինակ սանրվածք է: Երկար մազեր ունեցողները կարող են մազերն ալիքաձև հարդարել, ինչը շատ համահունչ է Ջրային վիշապի կերպարին: Կարելի է նաև մազերն ալիքաձև հարդարել և կապել: Նորաձև են նաև հյուսքերը` հատկապես տեղ-տեղ արված: Այս տարի նորաձև է նաև Ժակլին Քենեդու սանրվածքի ոճը: Եթե ունեք համապատասխան փարթամ մազեր և համապատասխան երկարություն, ապա մի վարանեք, ընտրեք այդ գեղեցիկ, հմայիչ և բոլոր ժամանակներում նորաձև կնոջ սանրվածքը: Երկար մազեր և ճակատի մազափունջ ունեցողներին խորհուրդ է տրվում մազերի ծայրերը ոլորել, գանգրացնել կամ ալիքաձև հարդարել, իսկ վերնամասը մազափնջի հետ միասին թողնել ուղիղ:

Խիտ , լավ մազերը զարդ են ոչ միայն երիտասարդների, այլև ամեն մի տարիքի մարդկանց համար: Բնական է. որ բոլորը ձգտում են պահպանել լավ մազերը: Մազերը լավ պահպանելու համար անհրաժեշտ է կիրառել նաև հետևյալ կանոնները: Մազերի զանազան բոլորահյուսեր սարքելը, մազերը չափազանց հարդարելը վնասում է նույնիսկ առողջ մազերին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3066 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Լավ նկար