Արշակ Սարգսյանը ծնվել է Գյումրիում 1981 թվականին։ 1988 երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև 2001-2002 թթ.՝ Կիպրոսի գեղարվեստի քոլեջում։ Արշակ Սարգսյանն իր աշխատանքներում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին։ Բազմատեսակ մարդկանցից բացի, Արշակի աշխատանքներում կան նաեւ բազմաթիվ կենդանիներ, այդ թվում` աքլորներ, խոզեր, ձկներ: Ստեղծում է գծանկարները, քանդակներ, ձևավորում հագուստներ։ Իմ աշխատանքներում մարդն ամենուր է։ Ես ինձ համարում եմ ֆիգուրատիվ նկարիչ, բայց չեմ նկարում մարդու մարմին, ինձ ավելի հետաքրքրում է մարդու կերպարը, հագուստները, տեսակը, ապրելակերպը, զգացողությունները ժամանակակից մեծ քաղաքներում՝ ասել է հեղինակը։

1999 թվականից մասնակցում է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ 1999 թ. Գեղագիտության ազգային կենտրոն՝ Երևան, 2000 թ. Opus 39՝ Նիկոսիա-Կիպրոս2004 թ. Opus 39՝ Նիկոսիա-Կիպրոս՛ 2005 թ. Ակադեմիա պատկերասրահ՝ Երևան-Հայաստան, 2009 թ. Albemarle պատկերասրահ՝ Լոնդոն, 2010 թ. Mildberry պատկերասրահ՝ Մոսկվա-Ռուսաստան, 2010 թ. Gavriel պատկերասրահ՝ Բրեմեն-Գերմանիա, 2011 թ. Opus 39՝ Նիկոսիա-Կիպրոս, 2012 Անտիկյան ցուցասրահ՝ Երևան-Հայաստան, 2016 AS Galerija՝ Լյուբլյանա-Սլովենիա, 2016 թ. «Օպերա Սուիթ» հյուրանոց՝ Երևան

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 344 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: