Ժամանա՛կ, դու խաղում ես ինձ հետ: Դու խաբում ես ինձ, Ժամանա՛կ: Դու ինձ չես սիրում: Դու խաբում ես ինձ: Դու հավատացնում ես, թե արժանի եմ քեզ, բայց դու խաբում ես: Ժամանա՛կ, դու ինձնից վեր ես: Դու չես սիրում ինձ: Ժամանակ, դու ինձ չես սպասում: Դու սպասել չգիտես: Դու ինձ չես սիրում: Դու լսու՞մ ես ինձ: Դու լսում ես: Գիտեմ` լսում ես: Բայց անտարբեր ես, Ժամանակ: Չես սիրում ինձ: Ես քեզ հավատում էի, Դու ինձ խաբեցիր, Ժամանակ: Ժամանակ, դու ինձ ձե՞ռք ես առնում: Չէ, չէ, դու ինձ չես սիրում: Դու անտարբեր ես: Սպասիր, Ժամանակ, դու ինձ չե՞ս լսում: Թող, խոսեմ, մի գնա:

Ժամանակը (այսուհետ` Նա) գնաց:

Ախր ես գիտեմ, որ Նա ինձ սիրում է: Ինչու՞  եմ տանջում ինձ: Գիտեմ, որ չի գնացել, ինձ հետ է, կողքիս է, չե՞մ լսում նրա շնչառությունը: Չե՞մ զգում նրա հոտը: Չե՞մ լսում: Տըկ.. տըկ.. տըկ… Նա ինձ հետ է, իմ կողքին է: Նա իմ մասն է, իմ մեջ է, չի կարող հեռանալ:  Հանգստացի՛ր, Նա ինձ սիրում է, Նա չի խաբում ինձ: Նա իմ կողքին է, Նա իմ մի մասն է, նույնիսկ` ոչ կողքիս: Նա՝ Ես եմ ու Ես եմ Նա: Ես եմ Ես ու Նա է Ես ու մենք միասին ենք շարժվում: Ու մենք ենք Եսը, Եսը ու Ժամանակը: Ու պիտի լինի Մենք: Ու կա միայն Մենք, ու չկա մենք, կա միայն Մենք:  Ու կա կատարյալ ներդաշնակություն.. մի դարձած Ես, Ես ու Ժամանակը: Մենք՝ դարձած Ես, Ես ու Ժամանակը:

Ու էլ չենք վիճում Ես ու Ես: Մեզ միավորեց Ժամանակը ու ձուլեց իր մեջ ու ձուլվեցինք Մենք…. Ներդաշանակ ու խաղաղ… Սեր ու Սեր ու Սեր ու Մենք.. Ես, Ես ու Ժամանակը.. ու Մենք… ու Սեր…

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1102 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: