Անդրեա Դել Վերրոկկո : Քեզ Համար

AndreaԻտալացի քանդակագործ եւ նկարիչ, Վերածննդի ներկայացուցիչ, Լեոնարդո դա Վինչի ուսուցիչներից մեկը՝ Անդրեա Դել Վերրոկկոն, Andrea di Michele Cioni ծնվել եւ աշխատել է Ֆլորենցիայում՝ 1435 թվականին: Նա ստեղծել է տապանաքար Cosimo de ‘Medici-ի համար (1463- 1487 թթ.): Ստեղծել է մի շարք քանդակային կոմպոզիցիաներ՝ «ինքնավստահ Թոմասը” : 1476 թվականին ստեղծել է Դավթի արձանը, այս էլեգանտ բրոնզե արձանը դարձել է Վերածննդի հումանիստ մշակույթի խորհրդանիշը: 1482 թվականի Վերրոկկոն մեկնում է Վենետիկ, որտեղ ստեղծում է condottiere Bartolomeo Colleoni արձանը: Անդրեա Դել Վերրոկկոն մահացել է 1488 թվականին՝ Վենետիկում:

Վերածննդի դարաշրջանում  նկարիչների մեծ մասն աշխատել են գրեթե բացառապես պատվերների հիման վրա, ինչը մեծ դեր է ունեցել այդ ժամանակաշրջանի արվեստի ձևավորմանը: Այս պրակտիկան հատկապես տարածված է եղել Ֆլորենցիայում՝ XV դարում, որտեղ արվեստագետը պիտի կարողոնար իրականացնել պատվիրատուի ցանկացած քմահաճույք (ապակյա արտադրություն, ճարտարապետական նախագծերը եւ ավելի): Ուսանողները, ովքեր ցանկանում էին դառնալ նկարիչներ, սկզբում պետք է հանդես գաին որպես ենթավարպետ եւ միայն վեց տարի հետո նոր կարող էին ստեղծել իրենց սեփական արհեստանոցները:  Անդրեա Դել Վերրոկկոն սկզբում մասնագիտանում է քանդակագործությանբ, բայց ժամանակ առ ժամանակ զբաղվել է նաև նկարչությանբ: Նա վերապատրաստվել է այնպիսի հանճարների. ինչպիսիք են Լեոնարդոն, Վերածննդից՝ Պիետրոն եւ Բոտիչելլիին:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 403 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Վերածնունդ