žՖրանսիացի գեղանկարիչ Անտուան Վատտոն ծնվել է 1684 թվականի հոկտեմբերի 10-ին: Մոտ 1702-ից աշխատել է Փարիզում, որպես պատճենահան: Նա սովորելով ֆրանսիացի գեղանկարիչների մոտ: Սկզբնական շրջանում նա ավելի շատ հետաքրքրված էր թատրոնով և դեկորատիվ արվեստով: Նա նույնպես առաջիններից էր ռոկոկոյում: Նրա նկարներում արտահայտիչ ձևով ընդգծված են շարժումները լի բովանդակությամբ և հետաքրքիր, սակայն նա շատ համեստ է եղել, և չի սիրել, երբ սկսել են իր նկարները գովաբանել: Նա մահացել է 1721 թվականին ծանր հիվանդության պատճառով: Սակայն հասցրեց թողել իրենից հետո մի շարք նկարներ:

Վատտոն ստեղծել է յուրօրինակ ժանր, որն ավանդաբար անվանում են «նրբակիրթ տոնախմբություն»: Էությունը այդ տեսարանների չի բացահայտում ոչ այնքան սյուժետի ուղիղ իմաստը, այլև այն ամենանուրբ բանաստեղծականությունը, որոնք թափանցում են մարդկանց հոգիները: «Սիրո տոն»-ը (1717), ինչպես նաև Վատտոյի այլ նկարները, իրենց մեջ ներառում են հարուստ հուզական և զգայական գամմա, որը արձագանքում է լիրիկական հնչեղություն ունեցող բանաստեղծական բնապատկեր: Վատտոն բացահայտեց փխրուն նրբերանգների գեղարվեստական արժեքը, ընբռնելով միմյանց փոփոխությունը:

   Նրա արվեստում էր առաջին անգամ նկատվում անհամաձայնությունը երազների և իրականության միջև, և հենց դրա շնորհիվ դրոշմվեց մելամաղձոտ տխրությունը: Վատտոն շատ էր սիրում թատերգական տեսարաններ, սակայն հա հազիվ թե վերարտադրել է ներկայացումների տեսարաններ: Թատրոնի մեջ նրան գրավում էին թռիչքի պատկերումը, երևակայության կենդանի մարմնավորումը, վերջապես, դիմախաղի անկեղծությունը, որը նա չի գտել կյանքում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3331 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: