Ֆրանսիացի նկարիչ Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբեն ծնվել է 1819 թվականի հունիսի 10-ին Օռնանում: 1837 թվականից հաճախել է Շ.Ա. Ֆլաժուլոյի նկարչական դպրոցը (Բեզանսոն): Գեղարվեստական կանոնավոր կրթություն չի ստացել: Կրել է 17-րդ դարի իսպանական և հոլանդական գեղանկարչության ազդեցությունը: 1848 թվականի հեղափոխությունը մեծապես կանխորոշել է Կուրբեի արվեստի դեմոկրատական ուղղվածությունը: Հակադրվելով ռոմանտիզմին և ակադեմիական կլասիցիզմին՝ Կուրբեն առաջադրել է նոր տիպի «պոզիտիվ» (Կուրբի արտահայտությունն է) արվեստ, որն արտացոլում է կյանքն իր ընթացքի մեջ, հաստատում աշխարհի նյութական նշանակալիությունը և ժխտում գեղարվեստական այն արժեքը, ինչ հնարավոր չէ մարմնավորել առարկայորեն շոշափելի: Ձգտելով բացահայտել Ֆրանսիայի բնության և առօրեական կյանքի բանաստեղծականությունը՝ Կուրբեն ստեղծել է ռեալիստական պաթոսով տոգորված մոնումենտալ կտավներ` «Թաղումը Օռնանում», 1849, էուվր, Փարիզ: Այդ շրջանի կոմպոզիցիաներն առանձնանում են տարածական սահմանափակվածությամբ, կայուն հավասարակշռությամբ, մեղմ գունաշարով: Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով աշխատանքի թեմայի նկատմամբ՝ Կուրբեն ստեղծել է հերոսականացված, պլաստիկորեն արտահայտիչ, ընդգծված բնավորություններով կերպարներ` «Քար ջարդողները», 1849 թ., նկարը ոչնչացել է, նախկինում եղել է Դրեզդենի պատկերասրահում, ճշմարտացիությամբ է պատկերել հասարակ ժողովըրդի կանանց՝ «Լողացող կանայք», 1853 թ., Ֆաբրի թանգարան, Մոնպելիե՝ համարձակորեն համադրելով մերկ մարմինները ռեալիստական բնապատկերին: Իր՝ դարաշրջանի դեմոկրատական իդեալներին հավատարիմ՝ Կուրբեն շեշտել է սոցիալական մոտիվները՝ մերձենալով գրոտեսկին (1863 թվականի հակակղերական սյուժեներով գծանկարներ): Արվեստի հասարակական հնչեղությունը կարևորվել է «Հանդիպում» («Բարե ձեզ, պարոն Կուրբե», 1854, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե) և «Արվեստանոց» (1855, Լուվր, Փարիզ) այլաբանական կոմպոզիցիաներում, որոնցում իրեն պատկերել է իր պերսոնաժների ու բարեկամների միջավայրում՝ տեսական ելույթներ ունենալիս («Ռեալիզմ» դեկլարացիան, 1855, «ճառ՝ նկարիչների համագումարում», 1861,Անտվերպեն): 1860-ական թվականներին աշխատելով բնության գրկում՝ Կուրբեյի երփնագիրը դարձել է լուսառատ: Նրա բնանկարներին և նատյուրմորտ ներին բնորոշ են առարկայական հստակությունը և դիտողականությունը («Ձմեռային բնանկար», 1867, Լուվր, «Մրգեր», 1871, Տանհաուզերի պատկերասրահ, Նյու Յորք): Ուշ շրջանի աշխատանքներում ի հայտ են եկել տարփամոլության և սալոնայնության նշաններ: 1871 թվականի Փարիզ ի կոմունայի ակտիվ մասնակից Կուրբեն մեղադրվել էՎանդոմյան սյուն ը տապալելու համար, հետապնդվել է և վտարանդվել Շվեյցարիա: Կուրբենյի ազդեցությունը նկատելի է Ստեփան Աղաջանյան ի արվեստում: Կուրբենյի «Աղջկա դիմանկար»-ը [[Հայաստանի պետական պատկերասրահ ին է նվիրաբերել ԽՍՀՄժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը: Մահացել է 1877 թվականի դեկտեմբերի 31ին՝ Տուր դե Պեյլց քաղաքում՝ Շվեյցարիա:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1647 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: