Ֆրանսուա Բուշեն ( ֆր. François Boucher ) ծնվել է 1703 թվականի սեպտեմբերի 29–ին Փարիզում, որտեղ էլ և անցկացրել է իր ամբողջ կյանքը: Բուշեն առավել հանրահայտ նկարիչ էր և հաջողակ վարպետ ռոկոկո ոճում: Նա ստանում է պատվերներ ստեղծելու զարդանկարներ թագավորի և Մադամ Դե Պոմպադուրի պատկերներով: 1722 թվակաին Բուշեին հանձնարարվեց նկարազարդել նոր հրատարակված Օնորե Գաբրիել Դանիելի «Ֆրանսիական պատմությունը»: Բուշեյի գեղանկարչությունը ամբողջովին իր մեջ ներառում էր այդ ժամանակվա արվեստի սկզբունքները: Ռոկոկոյի մեջ մեծ տարածում գտավ հովվերգական ոճը, նկարագրվում էին սյուվեներ, որոնց հերոսները հիմնականում դիցաբանական կերպարներն էին:
Իր գեղանկարչական աշխատությունների մեջ Բուշեն հաճախակի անրադարձել է դիցաբանությանը և այլաբանությանը, որտեղ ի հայտ են գալիս կերպարների զգացմունքայնությունը և քաղցրությունը: Վեներայի ծնունդը, հավերժահարսերը, անհոգ-չարաճճի ամուրաները, հովվերգական կերպարները՝ հերոսներն են նրա շքեղազարդ նկարների: Իսկ 1723 թվականին Բուշեն ստացավ ակադեմիական մրցանակ «Էվիլ-Մերոդախ» նկարի համար: 1731 թվականին վերադարձավ Փարիզ և դարձավ թագավորի ակադեմիայի պատմական գեղանկարչական արվեստի թեկնածուներից: 1733 թվականին ամուսնացավ Մարի-Ժանն Վյուզոյի հետ:
Բուշեն սիրում էր գունեղ գեղանկարչություն: Նրա նկարներում հստակ ընդգծված են կապույտ, վարդագույն և կանաչ ստվերները: 1752 թվականին ստանում է արվեստանոց Լուվրում և օրավարձ` 1000 լիվր: 1755 թվականին նշանակվել է տնօրեն թագավորական գոբելենի արհեստանոցում: Ֆրանսուա Բուշեն մահացել է 1770 թվականի մայիսի 30-ին:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2506 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: