Դասական բնանկարը նոր բովանդակություն ձեռք բերեց Լոռեն անունով Կլոդ Ժելեի նկարներում: Նա հայտնի բնանկարչ էր, եվրոպական կլասիցիզմի հիմնադիրներից մեկը:

Կլոդ Լորենը ծնվել է 1600 թ. Այն ժամանակաշրջանում անկախ Լոթարինգիայում, գյուղացու ընտանիքում: Լոռենը շատ շուտ է որբացել: Նախնական նկարչական կրթությունը ստացել է իր մեծ եղբոր մոտ, որից հետո 1613-1614թթ-ին իր հարազատներից մեկի հետ մեկնել Իտալիա: Աշխատելով բնանկարիչ Ագուստինո Տասսի տանը, որպես ծառա, նա յուրացնում է որոշ տեխնիկական հնարներ: 1617-1621թթ.-ին Լոռենը ապրել է Նեապոլում, սովորել է ճարտարապետություն Գոտֆոիդ Վելսեի մոտ, և կատարելագործվել է բնանկարչության մեջ: Լոռենը Հռոմում  եղել է նաև Պ. Բոլսիայի աշակերտը, որտեղ դրանից հետո անցել է Լոռենի ողջ կյանքը բացառությամբ 2 տարիների 1625-1627 թվակնեերի, երբ Լոռենը վերադարում է հայրենիք և ապրում է Նանսիում:

1627թ-ից Լոռենը կրկին վերադառնում է Իտալիա և հիմնավորվում է Հռոմում, այստեղ նա ապրում է մինչև իր կյանքի վերջը 1627-1682թթ.: Սկզբնական շրջանում նա կատարում էր դեկորատիվ աշխատանքների պատվերներ բայց հետագայում նրան հաջողվում է դառնալ պրոֆեսիոնալ բնանկարիչ: Բացի այդ Լոռենը հիանալի օֆորտիստ էր, նա օֆորտով զբաղվելը թողեց միայն 1642թ-ին, վերջնականապես ընտրելով բնանկարչությունը: 1637թ-ին Վատիկանում Ֆրանսիայի դեսպանը Լոռենից գնում է երկու նկար, որոնք այժմ գտնցում են Լուվրում: 1639թ-ին Իսպանիայի Ֆիլիպ 4-րդ թագավորը Լոռենի մոտ պատվիրում է յոթ աշխատանքներ, որոնք այժմ գտնվում են Պրահայի պատկերասրահում, որոնցից երկուսը բնանկարներ են, մյուս բոլոր պատվերներից հարկ է նշել հռոմի Պապ` ՈՒրբան 8րդ-ի չորս աշխատանքները, ինչպես նաև կարդինալ Բենտիվոլոդի և արքայազն Կոլոնի համար արած գործերը: Բարոկկոյի ժամանակաշրջանի բնանկարը համարվում էր երկրորդական ժանր: Այնուհանդերձ Լոռենը պատվերներ էր ստանում և ապրում էր ապահով կյանքով: 1650 թվականին նա վարձում է երեք սենյականոց մեծ տուն քաղաքի կենտրոնում, Իսպանիայի հրապարակից ոչ շատ հեռու: 1634 թվականին Լոռենը դառնում է նկարիչների ակադեմիայի անդամ: Ավելի ուշ 1650-ական թվականներին նրան առաջարկում են դառնալ այդ ակադեմիայի ռեկտոր, բայց այդ պաշտոնից Լոռենը հրաժարվում է, նախընտրելով հանգիստ աշխատանքը: Նա շփվում էր նկարիչների հետ, մասնավորապես Պուսսենի` նրա հարևանի, ում հատկապես 1660-ական թվականներին շատ էր այցելում, որպեսզի նրա հետ խմեր լավ կարմիր գինի:

Լոռենը ստեղծել է իր սեփական <կատարյալ> բնանակարի տեսակը: Ի տարբերություն Պուսսենի, ում գնահատում էին ինտելեկտուալները, Լոռենի պատվիրատուները հիմնականում արիստոկրատներ էին: Սկզբնական շրջանում Լոռենը նկարում էր ոչ շատ մեծ կտավներ, ժամանակի ընթացքում դասական նկարիչների ազդեցության տակ նրա կոմպոզիցիաները աստիճանաբար մեծանում էին: Հետագայում նրա աշխատանքները դառնում էին էլ ավելի հետաքրքրական և տարբերվում էին խիստ յուրօրինակ ֆակտուրայով: Լոռենը իր բնանակարներով` մտածված և կատարված դասական ոճով, նա ձգտում էր ոչ այնքան արտահայտել բնության ճշգրտությանը, որքան բնության պոետիկ զգացողությունը, փորձում էր տպավորություն գործել գծի գեղեցկությամբ, լույսի և ստվերի համադրություններով, մեծ վարպետությամբ նկարիչը պատկերում էր արևի ճառագայթների խաղը, օրվա տարբեր ժամերին, առավոտվա թարմությունը, ճառագայթների մելանխոլիկ հանգումը, տաք գիշերների սառը ստվերները, մաքուր օդի թարմությունն ու թույլ մառախուղը: Նրա արվեստում կարելի է զանազանել երկու ուղղություն. կտավներ, որոնք կարելի է դասել նրա նկարչական գործունեության վաղ շրջանին, որոնք աչքի էին ընկնում տաք երեգներով, ներկի խտությամբ, և ուշ շրջանի գործերը, որոնք կատարված են ավելի սառը երանգներով: Լոռենի բնանակարներում միշտ երևում է լույսը: Նա առաջինն էր, ով հետազոտեց առավոտյան և երեկոյան արևի լուսավորության խնդիրները, առաջինն էր, ով լրջորեն հետաքրքրվեց միջավայրով և նրա լուսավորությամբ և դա արտահայտեց իր կտավներում: Նրա աշխատանքները լուրջ ազդեցություն են գործել եվրոպական բնանակարի զարգացման գործընթացում, հատկապես մեծ էր ազդեցություն Ուիլիամ Թեռների վրա (19 –րդ դարի սկիզբ): Վերջին տասնամյակներում 1660-88 թթ-ին Լոռենը աշխատում էր դանդաղ, բայց միշտ հաջողություն էր ունենում: Այս շրջանիան են պատկանում Էրմիտաժում գտնվող <Օրվա ժամերը> աշխատանքը: Լոռենի վերջին աշխատանքը այժմ գտնվում է Օքսվորդի թանգարանում, որը ավարտվել է նկարչի մահվան տարում և համրվում է իսկական գլուխգործոց:

Լոռենը ցանկանալով իր աշխատանքներից, որոնք դուրս էին գալիս իր արվեստանոցից, որևէ հիշատակ պահել, կատարում էր այդ նկարների էսքիզները և այդպիսով ստեղծում է մի հավաքածու, որը կոչվում է <Գիրք իրականության>, այն իր մեջ ներառում էր 200 նկարներ, որոնք գտնվում են Անգլիայում գերցագ Դեվոնշինսկու մոտ: Այդ հավաքածուն 1774 թվականին հրատարակվեց Ռ.Իոլոմի կողմից:

Լոռենի նկարները գտնվում են Եվրոպայի ամենամեծ թանգարաններում: Հատկապես շատ աշխատանքներ կան Անգլիայի մասնավոր հավաքածուներում, Հռոմում, Լուվրում, Դրեզդենի պատկերասրահում և Էրմիտաժում: Վերջինում գտնվում են 12 նկարներ, այդ թվում նաև <Տարվա 4 եղանակները կտավը>, որը համարվում է Լոռենի լավագույն աշխատանքներից մեկը:

Կլոդ Լոռենի <Ապոլոնին բերված զոհաբերությունը բնանկարը>, համարվում է կլասիցիզմի ժանրի լավագույն բնանկարներից մեկը: Այն կոմպոզիցիոն առումով մնրամասն համակարգված էր, կոլորիտը կատարված է կանաչների, կապույտների և շագանակագույնի գեղեցիկ երենգներով, ինչը ստեղծում է միջավարի թափանցիկության զգացողություն:

Կլոդ Լոռենը Ֆրանսիացի էր, բայց ողջ կյանքը անցկացրել էր Հռոմում: Նրա կտավները և պոետիկ տեսարանները ոգեշնչման ազբյուր են եղել  18-19 դարերի Անգլիայի բնանակարիչների համար:

Լոռենի բնանակարների թվում լավագույններից են համարվում <Իտալական բնանակարը>, 1648, <Կեսօր> 1651, <Երեկո> 1663, <Առավոտ> 1666, և <Գիշեր> 1672, կտավները, որոնք գտնվում են Էրմիտաժում: Թարմությամբ և հանգստությամբ է պարուրված <Առավոտ> կտավը: Լոռենը առաջինն էր, ով Ֆրանսիական նկարչության մեջ պատկերեց ձկնորսների կյանքից տեսարաններ: Լոռենի սևաներկով նկարները, որոնք հռոմեական թեմաներով են, առավել ռոմանտիկ և էմոցիոնալ են, քան նրա գեղանակարչական աշխատանքները: Լոռենը ամուսնացած չի եղել, բայց ունեցել է մի աղջիկ, ում էլ կտակել է իր ունեցվածքը:

Լոռենը աշխատում էր հիմականում կաթոլիկ հոգևորականների, արիստոկրատների, Հռոմի պապերի պատվերներով: Լոռենի նկարներում նկատվում է իտալական վերածննդի վարպետների` Ռաֆայելի, Ջորջոնեյի, Վերոնեչեի, Տիցիանի ստեղծագործությունների ազդեցությունը:

Լոռենի աշխատանքերը հիացնում են պատկերավոր լուծումների հարստությամբ և բնության երևույթների արտահայտմամբ:

Կլոդ Լոռենը եղել է անչափ տաղանդավոր և օրիգինալ նկարիչ, որի նկարներում տեսնում են ինքնատիպ յուրօրինակություն և գեղեցկություն: Ոգեշնչվելով իտալական բնությամբ` Լոռենը վերափոխում էր այն, դարձնելով ավելի կատարյալ: Նրա բնանկարները չափազանց երազկոտ են: Լոռենը իր բնանկարնեը հարստացնում էր բազմաթիվ թարմ դիտարկումներով, որոնք առավել հետաքրքրական էին դարձնում նրա աշխատանքերը: Նա նրբորեն զգում էր շրջակա միջավայրը, պատկերելով բնությունը օրվա տարբեր ժամերին` մայրամուտի կամ լուսաբացի ժամանակ և այլն:

Նրա լավագույն բնանկարների թվին են դասվում Էրմիտաժում գտնվող նկարներից` “Իտալական բնանկարը” (1648թ.):

Լոռենը իր բնանկարներում մտցնում էր հայտնի լեգենդներից հատվածներ: Լոռենի նկարչական նուրբ վերաբերմունքը և կոլորիտի հարմոնիան ուժեղացնում են հանգստության զգացումը, որով լի է ամբողջ բնությունը և Լոռենի բոլոր նկարները:

Կլոդ Լոռենը մահացել է նոյեմբերի 23-ին 1682 թվականի Հռոմում: Նա սկզբում թաղված էր Սանտիսսիմա-Տրինիտա-Դեի-Մոնտի եկեղեցում, իսկ 1880 թվականից նրա աճյունը տեղափոխում են Սան-Լուիջի-Դեր-Ֆրանչեզի եկեղեցի, որտեղ նա ննջում է Պուսսենի կողքին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2044 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: