Ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժորժ Պիեր Սյորան (ֆր.՝ Georges-Pierre Seurat) ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզում՝ Ֆրանսիա: Մահացել է 1891 թվականի մարտի 29-ին: Նա համարվում է նեոիմպրեսիոնիզմի հիմնադիրը։ Ստեղծել է նաև «դիվիզիոնիզմ» կամ «պուանտիլիզմ» կոչվող գեղանկարչական ոճը: Պուանտիլիզմ ոճի հիմքում նա դրեց գույնի տեսությունը և լուսագիտությունը (օպտիկան)։ Պուանտիլիզմ եզրը արվեստի քննադատների կողմից առաջին անգամ գործածվել է 1880 թվականին՝ այս ոճում ստեղծագործող նկարիչների աշխատանքները ծաղրաբար վերագրելու նպատակով։ Ներկայումս «պուանտիլիզմ» եզրը զրկվել է իր երբեմնի ծաղրական իմաստավորումից:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2067 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: