Արդյունքը և նախնական նկարը համեմատելու համար նախ պատճենեք այդ շերտը: Դրա համար սեղմել Ctrl+J կամ layer-ի վրա աջ քլիք և բացված ենթացանկից ընտրել Dublicate layer հրամանը.

01

1. Աչքերի տակ եղած կնճիռները վերացնելու համար նախ օգտվել eyedropper tool գործիքից` կատարելով հետևյալ կարգավորումները` որոշել գույնը որով պետք է ներկել այն` աչքերի մոտակա տարածքից ընտրելով այն, գույնը ճշգրիտ որոշելու համար մենյուի տողից նմուշի չափը` Sample size ընտրել 5×5 փիքսել:

2. Ընտրել Brush tool գործիքը և նրա համար սահմանել հետևյալ կարգաμերումները` վրձնի չափը ընտրել միջին 30-70 pixel, ոճը` mode, ընտրել lighten.

02

Opacity (թափանցելիություն)-ը` 20%, Flow (սեղմում)‐ը` 20%:

3. Ստեղծել նոր շերտ` layer:

4. Դեմքի վրայի կնճիռները, անցանկալի հետքերը, չափից ավելի փայլող տեղերը` վերջիները հաճախ լինում են ճակատի և քթի վրա, վրձինով ներկել: Անհրաժեշտ է անընդհատ տեղաշարժվելուն զուգահեռ ընտրել նոր գույն, դրա համար μավական է սեղմել Alt+click:

5. Անհրաժեշտություն դեպքում կարելի է այս շերտի թափանցելությունը և ներկալցման խտությունը փոփոխել` փոփոխելով opacity (թափանցելիություն)-ի և Fill (ներկի խտություն)-ի արժեքները:

03

6. Միացնել երկու շերտերը: Դրա համար Shift ստեղնը սեղմած նշել մյուս շերտը և սեղմելով մկնիկի աջ կոճակը ընտրել Merge layers հրամանը:

7. Ընտրել Healing brush tool գործիքը և նրա չափը: Alt ստեղնը սեղմելով ընտրել կլոնավորման շրջակայքը, որից հետո տարածել այն` մշակելով դեմքը:

8. Մաշկի ծակոտկենները վերականգնելու համար ընտրել Clone tool գործիքը: Այն նույնությամբ կլոնավորում, պատճենում է ընտրված շրջակայքը: Ընտրել գործիքի չափը, տիպը` (mode) Lighten, թափանցելությունը (Opacity)` 35%: Կլոնավորման
ենթակա վայրը ընտրելու համար մկնիկի սլաքը կանգնեցնել անհրաժեշտ մասում ու սեղմել Alt+click, որից հետո տարածել այն:

04

 

Ահա և արդյունքը՝

05

 

9. Նույն կերպ օգտագործելով Brush tool գործիքը կարելի է փոփոխել շուրթերի պայծառությունը և այտերի գույնը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3076 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Photoshop