Ծնվել է 1992 թվականին.

Սովորում է ԵԳՊԱ.

Ֆեյսբուքյան էջ.

Եթե ունեք աշխատանքներ եւ ցանկանում եք վաճառել՝ տեղադրեք Քեզ Համարում՝ կարդալ ավելին.

Ծնվել եմ 1992 թվականին փետրվարի 8-ին Արագավանդում: Դպրոցական տարիներին հաճախել եմ պարի խմբակ, որը ամենևին կապ չուներ նկարչության հետ: 9-րդ դասարանից հաճախել եմ նկարչական խմբակ, 15 թե 16 տարեկան եմ եղել: Այդ ժամանակ ինձ բացատրել են, թե որն է լույսը և ստվերը, ինչպես կարելի սրել մատիտը և այլ նուրբ ու կարևոր բաներ: Այդ ժամանակ նաև իմացա, որ կա Գեղարվեստի Ակադեմիա, որը մեզ տալիս է նկարիչներ: Սկզբում մտածում էի, որ պետք է գնամ դիզայնի ուղղությամբ, որպես հագուստի մոդելավորող, քանի որ մայրս դերձակ է, ես մտածում էի, որ այս երկու ուղղություններով պետք է գնամ: Սակայն, հետո ես իմացա գրաֆիկայի բաժնի մասին, որոշեցի ընդունվել: 2009 թվականին չստավեց ընդունվել, քանի որ ես ինքնուսուց էի, չէի պարապել, ուղղակի հաճախել էի դասերի, որպես ազատ ունկնդիր: Հետո 2 տարի սովորեցի քաղաքաշինության բաժնում, և արդեն 3-րդ կուրս տեղափոխվելիս, որոշեցի վերադառնալ Գեղարվեստի Ակադեմիա, ընդունվեցի և այդտեղից սկսվեց: Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ arvestagir.am կայքում:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 636 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: