ognenq2-րդ կարգի զինհաշմանդամ դարձած Իշխան Ղալամյանին օգնության ձեռք են մեկնել Իսրաելից, որտեղի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ խոստացել են հոգալ որոշակի ծախսեր, մնացած հարցերոմ աշխատել հնարավորին չափ զեղչել ծառայությունները և հետևել, որպեսի երիկամի փոխպատվաստման վիրահատությունը իրականացնվի բարեխիղճ ձևով, իսկ Ֆրանսիայից զանգահարած մեր հայրենակիցներից մեկը հայտնել է որ նա իր 3 ընկերների հետ պատրաստ է իր վրա վերցնել բոլոր ծախսերը և հոգալ տղայի կացարանի, սննդի, վիրահատության և բոլոր հոգսերը: Այսօր այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Իշխանի հայրը` սաղաթել Ղալամյանը:

Հիշեցնենք, որ Իշխան Ղալամյանը շուրջ 2 տարի ծառայել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Ջաբրաիլի սահմաններին: Երբ ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14 օր Իշխանին անգիտակից վիճակով տեղափոխեցին հոսպիտալ, իսկ այնտեղից` հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ նա ձեռք է բերել «երիկամների նեֆրիտ» հիվանդություն: Անցել է արդեն 2 տարի: Իշխանը շաբաթական 3 անագմ հաճախում է դիալեզի պարտադիր կուրսերի, որը սակայն գնալով ավելի է քայքայում տղայի օրգանիզմը: Նրա կյանքի միակ փրկությոունը արտասահմանում իրականացվող երիկամի փոխպատվաստումն է:

«Ֆրանսիայից առաջարկում են միայն նրան նստացնել ինքնաթիռ և անհրաժեշտ կերպով ուղարկել փարիզ, որտեղ նրանք պարտավորվում են հոգալ ամեն ծախս, սակայն Հայաստանում դեռևս փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված ծաղսերի, միջնորդավճարների և տոմսերի համար նախատեսված գումարն էլ չի հավաքվել», – հայտնում է Իշխանի հայրը:

Այդ ամենի համար անհրաժեշտ է մոտ երկուս ու կես միլիոն դրամ գումար, մինչդեռ մինչ այժմ տղայի բուժման նպատակով հավաքագրվել է մեկ միլիոնից քիչ ավելի գումար: Սակայն Իշխան Ղալամյանի հայրը հույս ունի, որ մոտ այդքան գումար էլ կփոխանցի ՀՀ Պաշտպանության նախարարությունը, – «մեզ տեղեկացրել են, որ մոտավորապես այդպիսի գումար պետք է, որ նախարարությունը տրամադրի: Սպասում ենք, որ նախարարը մակագրի` նոր կտեսնենք»: Մինչ Նախարարությունը որոշում է գումար տալ-չտալու և տալուց էլ որքան տալու հարցը` Իշխանի ընկերները հայտնում են, որ այլևս հույս չեն դնելու բարձրաստիճան չինովնիկների և մեծահարուստների վրա, որոնք այդպես էլ «տեղներից չշարժվեցին»: Երիտասարդները պատրաստվում են դուրս գալու Երևանի փողոցներ, իրենց ընկերոջ համար գումար հավաքելու:

«Միասնական ուժերով փրկենք հայ զինվորի կյանքը» նախաձեռնություն

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 944 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: