Հայաստանում  ժամանակակից արվեստը գնալով զարգանում է: Դրան նպաստում է մի շարք երիտասարդ ու շնորհալի արվեստագետների ստեղծագործական գործունեությունը: Այդ արվեստագետներից մեկը Անի Քանանյանն է: Անին ծնվել է 1990-ին` Ջավախքում: Նկարել սկսել է մանկուց: Սկզբում հաճախել է նկարչական դպրոց,  ապա ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարան, սովորել այս  հաստատության Գեղանկարչության բաժնում: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Դեկորատիվ-Կիրառական արվեստի բաժնում: Անի Քանանյանը մասնակցել է մի շարք հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների: Թիֆլիսում մասնակցել է «Հայոց Գողգոթա» ցուցահանդեսին և արժանացել II մրցանակի: Իսկ 2013-ին «Լիտվան մեր աչքերով» խորագրով ցուցահանդեսին է մասնակցել Լիտվայում: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ: 2011-ին Նարեկացիում է ցուցահանդես ունեցել: 2013-ին անհատական ցուցահանդեսով է հանդես եկել Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում, իսկ 2016-ին Գևորգ Գրգորյանի (Ջոտտո) թանգարանում է բացվել նրա` «Հետքեր» խորագրով անհատական ցուցահանդեսը: Անին Վրաստանի նկարիչների միության անդամ է: Ամբողջական հարցազրույցը կարդացոք arvestagir.am կայքում:

Ֆեյսբուկյան էջ.

Եթե ունեք աշխատանքներ եւ ցանկանում եք վաճառել՝ տեղադրեք Քեզ Համարում՝ կարդալ ավելին.

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 599 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: