Անգլիական գեղանկարչության ռեալիզմի հիմնադիր Ուիլիամ Հոգարդը ծնվել է 1697 թվականին: Հոգարդի արվեստը դարձավ Անգլիական գեղանկարչության ահռելի երևույթներից մեկը: Նրան իրավամբ համարում  են արվեստի ազգային դպրոցի հիմնադիրը: Նա ծնվել է Լոնդոնում ուսուցչի ընտանիքում: Հոգարդը նախնական պրոֆեսիոնալ կրթություն ստացել է գծանկարի և գունանկարի մասնավոր դպրոցում, հետագայում նաև փորագրիչի  մոտ: Ինքնուրույն սկսել է աշխատել փորագրության և իլուստրացիայի ոլորտում: Ուիլիամ Խոգարդը 1720 թվականից սկսած հաճախում է Ջեիմս Տորնխիլի ակադեմիան, և հենց նույն տարում էլ սկսեց ինքնուրույն աշխատել որպես պրոֆեսիոնալ նկարիչ: Հոգարդի վրա մեծ ազդեցություն են թողել այն փիլիսոփաների գաղափարները, ովքեր գտնում էին, որ արվեստի միջոցով մարդու մեջ կարելի է ձևավորել գեղեցիկը տեսնելու շնորհը: Ամենից շատ Հոգարդը սիրում էր ստեղծել փորագրությունների կամ կտավների շարքեր, որոնք միավորվում էին թեմատիկայով: 1743-1745 թվականներին Խոգարդը նկարում է  «Նորաձև ամուսնություն» նկարների շարքը, որոնց թիվը վեցն էր: Հոգարդը այստեղ սրամտաբար քննադատում է 18-րդ դարի բարձր հասարակությունը: Նկարի բովանդակությունը հետևյալն է.  տեղի է ունենում անհավասար ամուսնություն սննկացած արիստոկրատի և հարուստ ընտանիքի աղջկա միջև: Նկարից պարզ է դառնում, որ ընտանիքների միջև կնքված ամուսնական պայմանագրից հետո ,երիտասարդ զուգը հասկանում է, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են: Հիասթափված ամուսինը իր ժամանակը սկսում է անցկացնել վատ միջավայրում, իսկ հասարակության մեջ նոր պաշտոն զբաղեցրած կինը նոր սիրավեպ է սկսում և դավաճանում է ամուսնուն:

Նկարների շարքը ավարտվում է նրանով, որ ամուսինը իմանալով դավաճանության մասին կնոջ սիրեկանին մենամարտի է հրավիրում, որի ժամանակ երկուսն էլ մահանում են: Երիտասարդ գրաֆինիան չիմանալով ինչ անել թույն է խմում և ծանր տանջանքների մեջ հայրական տանը մահանում: Այս աշխատանքը ցույց է տալիս այդ ժամանակաշրջանում տիրող դաժան հասարակության իրական դեմքը, որի զոհը դառնում է երիտասարդ զույգը:   Այս նկարների շարքը դասվում  է նկարչի լավագույն աշխատանքների շարքում:

Հոգարդի նկարների շարքում մեծ տեղ են գրավում նաև դիմանկարները: Այս ժանրի նրա աշխատանքներից հատնի են “Կապիտան Տ. Կոռեմայ”,  “Սեմիոն Ֆրեիզեռի, լորդ Լովետայի”  դիմանկարները:

Հոգարդի աշխատանքներում անկասկած մեծ տեղ է ունեցել հումորը: Նրա երկիձական նկարները նրան դարձրին 18-րդ դարի հռչակավոր ռոմանտիկ- երկիձաբան նկարիչներից մեկը:

Հայտնի է, որ Խոգարդի առաջին աշխատանքները եղել են գրքի նկարազարդման ոլորտում, որից երկու տարի անց նա սկսեց նկարել յուղաներկով: Հոգարդը իր ստեղծագործական կյանքի ընթացքում զբաղվել է և’ գեղանակարչությամբ, և’ փորագրությամբ:

Խոգարդի աշխատանքների շարքում մեծ ճանաչում ունի նաև “Պառլամենտի ընտրությունները”  նկարների շարքը, որտեղ Խոգարդը խիզախաբար բացահայտում է Անգլիական կառավարության մութ կողմերից մի քանիսը: Նկարում պատկերված է Անգլիական բուրժուազիայի կատարած անօրինությունները ընտրությունների ժամանակ:

Ուիլիամ Հոգարդի աշխատանքներից հայտնի են նաև “Ինքնադիմանկարը“  (1745 թ), “Միսիս Սոլտերի”  դիմանկարը (1744 թ):

“Ինքնադիմանկարում” արտահայտված է Խոգարդի ամբողջ վարպետությունը: Այստեղ  նկարիչը մեղմ հումորով հավերժացրել է իր կերպարը: Ինչպես երևում է նկարում Խոգարդը իրեն պատկերել է շրջանակի մեջ: Նկարի մեջ նրա առջև դրված է այն ամենը ինչը թանկ է նրա համար` ներկապնակը, գրքերը և սիրելի շունը, որը աննկարագրելիորեն նման է իր տիրոջը: Գիքերի վերնագրերից կարող ենք եզրակացություն կազմել Հոգարդի գրական ճաշակի մասին:

Հոգարդը Անգլիայում, արվեստի առաջին տեսաբաններից մեկն էր:  Նրա նկարչական և արվեստաբանական գղափարները գրեթե միշտ համընկնում էին հասարակական կարծիքի հետ: Խոգարդը ձգտում է արվեստը օգտագործել որպես մեծ հասարակական ուժ:  Նրա երգիձական աշխատանքները մեծ արձագանք գտան 19-րդ դարի եվրոպական արվեստում:

Ուիլիամ Հոգարդը մահացել է 1764 թվականի հոկտեմբերի 26-ին, իրենից հետո թողնելով գեղարվեստական մեծ ժառանգություն:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 756 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: