Անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլը ծնվել է 1776 թվականին, ջրաղացպանի ընտանիքում: Բնությունը և մթնոլորտը այն փոքրիկ գյուղում, որ կոչվում էր Իստ- Բերգհոլթ և որն ի դեպ գտնվում էր հարավ -արևելյան Անգլիայում շատ նպաստւմ էր, որ փոքրիկ ապագա նկարիչը մանկուց նկարեր: Նրա առաջին աշխատանքներն այնքան էլ համոզիչ չէին և նրա ջրաղացպան հայրը ուղարկում է նրան հեռավոր մի ջրաղացում աշխատելու: Երիտասարդ նկարիչը երբեմն կարողանում էր աշխատանքից ազատ պահեր որսալ և նկարել :

1975 թ. -ին Ջոնը առաջին անգամ արհեստավարժ  կրթություն է ստանում և մեկնում Լոնդոն, որտեղ ընդունվում է փորագրական արվեստանոց: Սակայն շուտով հասկանում է, որ դա իր ոլորտը չէ և վերադառնոում տուն:

Ակնհայտ է, որ Կոնստեբլի որպես նկարիչ կայանալու գործում մեծ դեր ունեցավ նրա սերը դեպի բնությունը: Անգլիացի նկարիչ Հեյնսբոբոյի և չորս դասական բնանկարիչների ,այնպիսիք ինչպիսիք են Իակոբ Վան Ռեյսդալն , Նիկոլլա Պուսենը, Լորենը, մեծ ազդեցություն ունեցան Կոնստեբլի, որպես նկարիչ կայանալու գործում:

1802 թ. ակադեմիայում առաջին անգամ ցուցադրվեց Ջոն Կոնստեմբլի ‘’Բնանակար’’ անվանմամբ աշխատանքը:

Իր լավագույն ընկերոջն ուղղված նամակում նա գրել էր. <<Երկու տարվա ընթացքում ես պատկերեցի բնությունը  և գտա ճշմարտությունը… Շուտով կվերադառնամ  հարազատ գյուղս,  որտեղ անընդմեջ կաշխատեմ բնօրինակից: Ես փորձելու եմ նկարել ինձ հուզող տեսարանները , ինչքան հնարավոր է իրական>>:

Նա իրականացրեց իր մտահղացումը` ստեղծեց մի շարգ աշխատանքներ, որոնցից էին` <<Դեդհեմի եկեղեցին` Ստուր գետի ստորոտում>>, <<Սպիտակ ձին>>, <<Էլետֆորդի ջրաղացը>> և այլն:

Իր աշխատանքներում Կոնստեբլը հանդես է գալիս,որպես համարձակ և անկախ վարպետ: Նրա հիմնովի նոր մոտեցումը  չի համապատասխանում ակադեմիական նորմերին և շատ ինքնատիպ է դիտվում: Հետևելով հոլանդացի վարպետներին` նա նկարում էր այն սովորույթներով, որը փորձում էր ստեղծել մթնոլորտ, ամպեր, լույս, օրինակ`<<Եգիպտացիների ամրոցը >>, <<Հեղլի ամրոցը>>:

Կոնստեմբլը շատ էր նկարում նույն վայրը արբեր եղանակների ժամանակ: Նա ունի ամպերի բազմաթիվ էտյուդներ` «‘Ամպերի էտյուդներ’’:

Նկարչի ձեռագրի տարբերությունը կայանոմ էր նրա կտավներում ստացված ցցուն ֆակտուրայով: Թանձր և ցայտուն վրձնահարվածների միջոցով` նա առաջինն էր, որ հարաժարվեց դետալների մանրակրկիտ նկարազարդումներից և էֆֆեկտիվ լուսավորում պատկերելուց:

Ջոն Կոնստեբլն էր, որ առաջին անգամ օգտագործեց լոկալ կանաչ գույնը իր տարբեր երանգներով:

Հենրի Ֆյուսլին հիանալի նկարագրեց Կոնստեբլի բնանկարները` ասելով  <<Նայելով Ջոնի  աշխատանքներին ուզում ես ուղարկել որևէ մեկին անձրևանոցի և վերարկուի հետևից>>: Իր գեղանկարներում Ջոնը փորձել է միաձուլել հանգստությունը, զգացմունքայնությունը և ռացիոնալ սկիզբը:

Նկարիչն ասում էր. <<Գեղանկարչությունը գիտություն է և նրան պետք է դիտարկել, որպես բնության օրենքների ուսումնասիրություն: Այս դեպքում բնանկարչությունը դառնում է բնափիլիսոփայություն, իսկ նկարները` փորձ>>:

Իր կտավները Ջոնը ստեղծում է հսկայական քանակությամբ կատարված պլեներային աշխատանքների հիման վրա : Նրա խնդիրն էր կարողանալ փոխանցել լույսի և օդի մթնոլորտը, համախմբել մարդկանց, որոնք զբաղված են առօրյա խնդիրներով:

Բնանկարի պատմության մեջ Կոնստեբլն առաջինն էր, ով որոշ նկարներ կատարեց ամբողջությամբ բնօրինակից:

Իր հայրենիքում Կոնստեբլի աշխատանքները հեղինակություն ստացան և այնուհետև անտեսվեցին: Նա չգտավ իրեն հասկացողների նաև ակադեմիզմի շրջանակներում

Սակայն Ֆրանսիայում նրա ստեղծագործությունները  ընդունեցին մեծ ցնծությամբ: Կոնստեբլի աշխատանքները գրավեցին ֆրանսիացի նկարիչ Թեոդոր Ժերիկոյի ուշադրությունը, ով այցելել էր Անգլիա 1820թ-ին.: Ջոնի նկարներից մի քանիսը 1824-ին ցուցադրվեցին Սալոնում` Ֆրանսիայում, որտեղ և նրան ոսկե մեդալ շնորհվեց: Ֆրանսիայում ռոմանտիկները ,այդ թվում նաև Դելակրուան, զմայլված էին Կոնստեբլի նկարների թարմությամբ և փայլով:

1820թ.-ին Ջոն Ֆիշերի պատվերով Կոնստեմբլը ստեղծեց տաճարների շարք, այդ թվում`  <<Սոլսբերիի տաճարը եպիսկոպոսի այգուց>>: 1829 թ-ին. Կոնստեմբլը թագավորական ակադեմիայի անդամ դարձավ : Սակայն այդ նույ տարում մահացավ նրա կինը և նկարչի աշխատանքները մռայլվեցին նրան պատած դեպրեսիայի պատճառով:

Կոնստեբլի արվեստը շարունակություն չստացավ Անգլիայում: Նա քննադատվեց Ռյոսկինի կողմից: Այդ ամենի հետ մեկտեղ նա հասցրեց մեծ դեր ունենալ Բարբիզոնյան դպրոցի ստեղծման հարցում: Նրա էներգիայով լեցուն ոճը և տրամադրություն ստեղծելու ունակությունը ոգևորեցին իմպրեսիոնիստներին, որոնք հենց Ջոնից ժառանգեցին նրա հետաքրքրությունը դեպի բնության տարբեր վիճակները:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 805 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: