Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը` Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալերեն` Donato di Niccolò di Betto Bardi, ծնվ. 1386, դեկտեմբերի 13, Ֆլորենցիա, Իտալիա, մահ. 1466 Ֆլորենցիա) —իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 նրա կերտած <Դավիթ> բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։

Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 նա զարգացրել և մշակել է <գեղանկարչական> հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ` <Հերովդեսի խնջույքը>, 1423-27)։ 1434-43 Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը ևքանդակագործությանը բնորոշ ձևեր` ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։

1446-50 նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վեևածննդի նմանորինակ առավել խոշոր գործերից է։ 1447-53 Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը` վարձկան հեծիալ Գատամելատի հուշարձանը։

Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ` Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսեվորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։

Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել <Տիրամայրը մանկան հետ> հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2643 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: