Անրի Մարի Ռայմոն դը Տուլուզ Լոտրեկը (ֆր. Henri Marie Raymond de Toulouse-Lautrec-Monfa) ծնվել է 1864 թվականի նոյեմբերի 24-ին Ալբիում՝ Ֆրանսիա:  19-րդ դարի ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչ է,պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ:

Kiny

     Անրի դե Տուլուզ-Լոտրեկի «Վարդագույն ժապավենով կինը» կտավը: Առաջին անգամ, երբ ցուցադրվեց նկարը, բնորդուհու անունը նշված չէր: Բայց հետագայում հայտնի դարձավ, որ դա Ժաննա Վենցն է` Ռեյմսի հարուստ վաճառականներից մեկի դուստրը: Արվեստանոցում Ժաննային նկարելիս զայրացած մի պահի նկարիչը ներկոտ վրձինը շպրտում է ուղիղ Ժաննայի վրա և վնասում է նրա ձախ աչքը: Կապտուկների, քերծվածքների պատճառով Լոտրեկը նրան ստիպված նկարում է կիսադեմով: Եթե ուշադիր նայեք` կնկատեք, որ Ժաննայի հայացքում զսպված զայրույթ կա: Նկարն ավարտելուց հետո Ժաննան այլևս չի այցելում նրան: Մի քանի օր անց` հանդիպելով Ժաննային, նկարիչը ներողություն է խնդրում և խոստովանում է իր սերը: Ժաննան սկսում է հաճախակի այցելել արվեստանոց:

Մահացել է 1901 թվականի դեկտեմբերի 9-ին Շատո Մառլոմենում:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1471 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: