Ժյուլ Դյուպրեն (1811-1889), նա պատկերում էր բնությունը դրամատիկ հուզական վիճակներում, սիրում էր պատկերել մոլեգնող ամպրոպ, բոցավառ մայրամուտներ, նրա բնանկարներում ձևի հստակություն,հավասարակշռված կոմպոզիցիոն կառուցվածքայնություն, ինչպես Ռուսոյի մոտ:

Ժյուլ Դյուպրեն, ինչպես և Ռուսսոն, սկսեց ցուցադրել ստեղծագործությունները 30-ականներին: Այդ ժամնակ նկարիչը մեկնեց Անգլիա, որտեղ ծանոթացավ Ջոն Կոնստեմբլի արվեստին, որի տպավորությունը կրեց ողջ կյանքում: Դյուպրեի բնանկարները նկատեցին փարիզյան նկարչական ամսագրերից մեկում, և դրանցից հաճախ տպվում էին գրավյուրաներ: Սա վարպետին հնարավորություն էր տալիս իր կտավներն ի ցույց դնել հանրությանը: 40-ական թթ. նա գտնվում էր Փարիզի նկարչական կյանքի կենտրոնում. Նրա տանը հավաքվում էին Սալոնի կողմից մերժված վարպետները: Գրեթե 11 տարի աշխատեց «Մեծ կաղնի» կտավի վրա (1844-1855): Այս կտավում արտացոլված է վարպետի ինքնատիպ ստեղածագործական ծրագիրը. ցուցադրված է պարզ գյուղական տեսարան` հովիվով և կովերով, որ գնում են ջուր խմելու, նրանց ետևում հառնած է ծեր կաղնին: Ամեն ինչ աշխարհում փոխկապված է`մարդիկ, կենդանիները, բույսերը, ջուրն ու երկինքը: Առավել ևս բնությունը, ըստ նրա, մարդուց ավելի կարևոր և նշանակալի է: 1852 թ. Սալոնում Դյուպրեն ներկայացրեց «Բնապատկեր կովերով» (1850). կոմպոզիցիոն առումով հասարակ, իսկ տրամադրությամբ` հուզական: Հետագայում նկարիչը դադրեց ցուցադրվել, սակայն սա նրան չխանգարեց ընդմիշտ հավատարիմ մնալ ռեալիստական բնապատկերին: Կյանքի վերջին տարիներին նա միայն կատարում էր էտյուդներ նատուրայից:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 375 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: