Իտալացի նկարիչ, արվեստաբան, «մետաֆիզիկական դպրոցի» հիմնադիր՝ Զորջո դե Կիրիկոն (Category:Giorgio de Chirico) ծնվել է 1888 թվականին՝ Հռոմում: Աշխատել է Փարիզում, Իտալիայում: «Մետաֆիզիկական գեղանկարչության» բնորոշ գծերը պարզորոշ արտահայտված են «Սքանչելի օրվա մելամաղձությունը» կտավում, որը նկարիչը նկարել է 1913 թվական, այժմ այն գտնվում է Բ. Գոլդշմիդտի հավաքածույում՝ Բրյուսել: Նրա հայտնի ստեղծագործություններից է նաև «Խռովահույզ մուսաներ»-ը՝ 1916-1917 թվականներ, գտնվում է Գ. Մատիոլիի հավաքածույում՝ Միլան: Ջորջո դե Կիրիկոն մեծ ազդեցություն է ունեցել ապագա սյուրռեալիստների վրա, սակայն նա հետագայում ինքն է հրաժարվել իր նախկին սկզբունքներից և հարել ակադեմիզմին: Նա մահացել է 1978 թվականին:

 

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 460 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: