paul-eluard-by-tekkamakiՊոլ Էլյուարը, որի իսկական անունը Էժեն Էմիլ Պոլ Գրինդել է, ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 14-ին Սեն-Դընիում: Մահացել է Փարիզում 1952 թվականի նոյեմբերի 18-ին: 1942 թվականից եղել է կոմկուսի անդամ: 1919-1922 թվականներին հարել է դադաիզմին, 1924-1939 թվականներին` սյուռեալիզմին, սակայն ամբողջությամբ չի ընդունել նրանց պլատ‎ֆորմը: Հատկանշական են Պարտք և անձկություն /1917/, Սերը Պոեզիան /1929/, Կյանքն անմիջական /1932/, Բաց գիրք/1-2, 1940-1942/ ժողովածուները: Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր /հետմահու 1953/: 

Դադաիզմը փոխաբերական իմաստով նշանակում է մանկական անկապ թոթովանք, մոդեռնիստական գրական-դեղարվեստական հոսանք է Արևմտյան Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում: Առաջացել է 1916 թվականին, Ցյուրիխում, անարխիստորեն տրամադրված մտավորականների միջավայրում, որն առաջին համաշխարհային պատերազմն ընկալում էր որպես մարդու գազանային, դարավոր բնազդների ձերբազատում, իսկ բանականությունը և գեղագիտությունը` որպես նրա երեսպաշտական դիմակավորում: Դրանից էլ բխում էին դադաիստների ծրագրային իռացիոնալիզմն ու ծայրաստիճան նիհիլիստական, ցուցադրական հակաէսթետիզմը: Դադաիստները Ցյուրիխում հրատարակում էին Կաբարե Վոլտեր ամսագիրը: Պատերազմից հետո խումբը բաժանվեց:
1920-ական թվականներին Ֆրանսիայում դադաիզմը միաձուլվեց սյուրռեալիզմին, Գերմանիայում` էքսպրեսիոնիզմին:

 

Ֆրանսիական պոեզիան Պոլ Էլյուարի ժամանակաշրջանում

<Պոեզիա> ծագումնաբանությամբ հունարեն բառ է, որը նշանակում է ստեղծագործություն, լայն և նախնական առումով` ողջ գեղարվեստական գրականությունը, խոսքի արվեստը, նեղ արդիական առումով` չափածո ստեղծագործությունը , բանաստեղծությունը /արդեն բանահյուսությունից զատված, բնութագրվում է բանաստեղծական հոգեվիճակի առկայությամբ, պատկերավոր և պայմանական մտածողությամբ, ռիթմով, հատուկ հնչերանգով, ռեալ իրականության բանաստեղծական վերարցարկումով, ինքնատիպ լեզվական կազմով և այլ գործոններով:
Ետպատերազմյան առաջին տարիների ‎ֆրանսիական գրականության բոլոր առաջատար ուղղությունները և հոսանքները իրենց վրա կրում էին ժամանակի կնիքը, երբ Ֆրանսիան դարձել էր ‎ֆաշիզմի դեմ մղվող պայքարի գլխավոր տեղամասերից մեկը: Պատերազմը բոլոր գրողներին դեմ-հանդիման կանգնեցրեց քաղաքական մեծ խնդիրներին, որոնց լուծումից խուսափելը շատ դժվար էր: Որոշվում էր պարտված և հիտլերականներչի կողմից օկուպացիայի ենթարկված Ֆրանսիայի ճակատագիրը: Ֆրանսիական շատ գրողներ այս հարցերին պատասխանեցին Դիմադրության շարժմանը և քաղաքական պայքարին իրենց մասնակցությամբ: Այդ ամենին իր մասնակցությունն է ունեցել նաև Պոլ Էլյուարը:
Ընդհանուր առմամբ ֆ‎րանսիական գրականությունը երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկավ ավելի հասունացած, քան առաջինից: Այլ էր պատերազմը, որը ծանր հարված հասցրեց ազգային ինքնագիտակցությանը և վերածվեց հակա‎ֆաշիստական համաժողովրդական պատերազմի: Այլ էր և գրականությունը: Առաջին համաշխարհային պատերազմը առաջ բերեց անարխիզմի պայթյուն, ծնեց ծայրահեղորեն ժխտողական, ձախլիկ գեղարվեստական հոսանքներ: Դադաիզմի և սյուրռեալիզմի նման ոչ մի բան 40-ական թվերին չծնվեց ոչ առհասարակ արտասահմանյան, ոչ ոչ էլ մասնավորապես ‎ֆրանսիական գրականության մեջ: Ֆաշիստական գազանություններից ցնցված մարդիկ ժխտումը չէին ընկալում. այն թվում էր վտանգավոր և դեպի կործանում տանող: Անդրե Բրետոնը ծայրահեղորեն թուլացրեց սյուրռեալիզմի ազդեցությունը Ֆրանսիայում նրանով, հեռացավ Ֆրանսիայից և քարոզում էր հեռվից:
Շատ հետաքրքիր է Պոլ Էլյուարի արտահայտած կարծիքը. Ես Պոլ Էլյուարն եմ, ‎րանսիացի, Փարիզից, ես պոետ եմ, հիմա կասեք բոլորը փարիզում պոետներ են, այո, չեք սխալվի, բայց հավատացեք, ես նրանցից վատը չեմ: Մտքերն ու գաղափարները զետեղել քառատողերի մեջ, այնքան էլ հեշտ չէ, իմ բախտը բերել է, որ ես հանդիպել եմ Անդրե Բրետոնին: Նա փայլուն պոետ է, այդ նա է կյանքի կոչել մեր արվեստը և այն անվանել սյուռեալիզմ: Այդ ժամանակ մենք դեռևս երչիտասարդ էինք: Մեր կարծիքով կարևոր էր ոչ միայն ստեղծել հոգու, պատկերել հոգու վիճակը, այլ իրականը ճշմարտության մեջ, և միևնույն ժամանակ ապրել այդ օրենքներով: Այդ ապշեցրեց թղթակիցներին, հիշում եմ 1921 թվականին ցուցահանդես եղավ` Արվեստի ստեղծում վերնագրով, որը նախորդը չէր ունեցել: Ցուցահանդեսի ընթացքում, որը նկուղում էր, ներկա են լինում բազմաթիվ ստեղծագործողներ և արվեստի մարդիկ:
Ետպատերազմյան ‎ֆրանսիայի գրական զարգացումը որոշակի շրջանների բաժանելը թերևս ավելի դժվար է, քան մյուս երկրներում: Կարելի է խոսել ետպատերազմյան տասնամյակի մասին իբրև մի շրջանի, երբ դեռ որոշիչ էր պատերազմի և Դիմադրության շարժման ազդեցությունը:
Պոլ Էլյուարը մասնակցել է Դիմադրության շարժմանը, հայրենասիրական այդ պայքարն արտացոլել է Պոեզիա և ճշմարտություն /1942/ գրքում:
Ետպատերազմյան տասնամյակում Ֆրանսիայի գրական կյանքի առաջին գծում էին այն գրական ուղղությունները, որոնք ընդունում էին գրողի պատասխանատվությունըհասարակության առջև, նրա ներգրավվածությունը սոցիալական կյանքի ու պայքարի մեջ: Դա լուրջ գաղափարակամ գրականություն էր, որը հենվում էր փիլիսոփայական համկարգերի վրա, և որի շնորհիվ 40-ական թվերի Ֆրանսիայում փիլիսոփայությունը բացառիկ նշանակություն ձեռք բերեց: Այդ գրականության ճակատը բավական լայն էր` ընդհուպ մինչև ձախ կաթոլիկներն ու քրիստոնեական սոցիալիզմի, ներկայացուցիչները:
Բայց ետպատերազմյան Ֆրանսիայի հասարակության շահագրգռություններով ապրող գրականության մեջ գլխավոր տեղը զբաղեցնում էին ռեալիստական և էքզիստենցիալիստական ուղղությունները:
Այդ ժամանակը ռեալիզմի զարգացման և համաշխարհային համակարգի վերածվելու ճանապարհի կարևորագույն փուլն է: Այն ոչ միայն ամենակարևորն է, այլև ամենաբարդը, որովհետև ժամանակակից արվեստի բազմատարբերակությունը հենվում է առաջին հերթին և գերազանցապես ռեալիզմի անսպառ ձևերի վրա: Ռեալիզմը ոչ միայն կապիտալիստական երկրների գրականության ռեալիզմն է, այլև սոցիալիստական երկրների և երրորդ աշխարհի ռեալիզմը:
Այս տարբերակներից յուրաքանչյուրը ծնում է յուրահատուկ լուծումներ, կապված ազգային պայմանների հետ: Սոցիալիստական երկրներում նախկինում հետապնդվող, ընդդիմադիր հեղափոխական գրակամնությունը, որը սնվում էր կոմունիստական գաղափարներով, դարձել է տիրապետող: Դառնալով սոցիալիստական երկրների գրականություն, հեղափոխական գրականությունը էականորեն վերակառուցվում է , վերակառուցվում է առաջին հերթին թեմատիկորեն և քննարկվող հարցերի շրջանակի , սոցիալական սայն դերի լույսի տակ, որ նրան վերապահվում է նոր պայմաններում: Ինչ վերաբերում է սոցիալիստական երկրների գրականության հաջողություններին, հատկապես նրա գոյության առաջին փուլում, ապա դրանք պայմանավորված են նրանով, թե ազգային գրականությունները ինչ չափով են նախապատրաստված նոր խնդիրների լուծմանը, այսինքն` ազգային ավանդույթների բնույթով:
Ռեալիզմի զարգացումը Ֆրանսիայում ուժեղ խթան ստացավ անցած պատերազմի կողմից: Ֆրանսիան ցնցած իրադարձությունները գրողներին մղում էին գործ ունենալ այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են ազգը, ժողովուրդը, հակա‎ֆաշիզմը, ֆաշիզմը: Հենց դրանք էլ տիպականացման հիմքը դարձան, միանգամից ուժեղացնելով էպիկականությունը ոչ միայն ռեալիստական արձակում, այլ նաև ռեալիստական բանաստեղծության մեջ: Պատմության գլխավոր իրադարձությունների իմաստավորումը, որը մղում էր ընդհանրացումներ անելու լուծելու կեցության արմատական խնդիրները, բարձրացնում էր պատմականության մակարդակըարվեստում, ռեալիստական ստեղծագործությունները դարձնումոչ միայն սոցիալապես, այլ նաև փիլիսոփականորենհագեցած: Միաժամանակ ուղղակի կապը այժմեականության հետ կոնկրետություն էր հաղորդում պատկերմանը, ձգտում էր առաջացնում դեպի փաստականությունը, ճանաչում ձեռք բերեց հանգամանքների պոեզիզն, այսինքն այն բանաստեղծությունը, որն արձագանքում էր իրականության կոնկրետ իրադարձություններին:
Ասվածը վերաբերում է Ֆրանսիայի ժամանակակից ռեալիզմի երկու կարևոր տարբերակներին`ւ սոցիալիստական ռեալիզմին, և քննադատական ռեալիզմին: Բայց ինքնին հասկանալի է, որ Դիմադրության շարժումը, որի մեջ էր նաև Պոլ Էլյուարը, առաջին հերթին խթանեց սոցիալիստական ռեալիզմի զարգացումը:
Ստեղծագործության դրական հերոսի կերպարը կարելի էր ստեղծել կյանքին հետևելով:
Հակա‎ֆաշիստական պատերազմի էության բացահայտումը օգնեց իմաստավորելու ժողովրդի և ազգայինի կարևորությունը, նշանակությունը, պատմությունը հասկանալու իբրև ժողովրդի պատմություն և դասակարգերի պայքար:
Զարմանալի չէր, որ ետպատերազմյան Ֆրանսիայում չափազանց ուժեղ էր հետաքրքրությունը մարքսիզմի նկատմամբ: Հրատարակվում ու աշխուժորեն մեկնաբանվում էր մարքսիզմի դասականների երկերը:Սոցիալիստական ռեալիզմի հարցերը քննարկվում էին մամուլի էջերում, կոմունիստ-գրողների և հրապարակախոսների մեծ և ազդեցիկ խմբի ` Լուի Արագոնի, Ժան Կանապայի և այլնի գրքերում և հոդվածներում:
Միաժամանակ ետպատերազմյան Ֆրանսիայում սոցիալիստական ռեալիզմը օգտվում էր այն փորձից, որը կուտակվել էր 20-30-ական թվականներին : Ստեղծվել էր որոշակի ավանդույթ, որն արագ թափով հարստացնում էր40-ական թվականներին:
Ֆրանսիական պատմության փորձը որոշակիորեն ընդգծեց ազգային տարրը սոցիալիստական ռեալիզմի մեջ:
Այն իր դասակլան արտահայտությունը գտավ ժամանակի գրողների մոտ. Լուի Արագոն, Պոլ Էլյուար…:
Ճգնաժամի զարգացումը և հետադիմականի գրոհները գրականության մեջ իրենց զգացնել տվեցին անմիջապես, արդեն 50-ականների սկզբին, երբ առաջին պլան մղվեցին այնպիսի գրական ուղղություններ, որոնք ձերբազատվում էին Դիմադրության ավանդներից, պատասխանատվության ոգուց, հասարակության կյանքին արվեստի մասնակցության պաթոսից:
Բայց, այդ ամենով հանդերձ, ետպատերազմյան տասնամյակ հասկացությունը գոյության իրավունք ունի, որովհետև Դիմադրությունից եկող ազդակները 50-ական թվականների սկզբներին գրականության մեջ դեռ չէին մարել:
Ֆաշիզմի դեմ մղված պայքարի հերոսապատումը էպիկական ձևեր էր պահանջում: Դրանք ետպատերազմյան սոցիալիստական ռեալիզմի մեջ ձևավորվում էին նաև սովետական գրականության ազդեցությամբ:
Դրա հետևանքով ռեալիստական արվեստի համար հանգուցային նշանակությունստացան սոցիալ-բարոյական խնդիրները, անհատի և հասարակության , իր և ուրիշների անհատի պատասխանատվության, ընտրության, ազատության, անհրաժեշտության հարցերը: Ժամանակակից ռեալիզմի կողմից քննվող խնդիրներըդժվար թե հնարավոր լինի դասակարգման ենթարկել` դրանք այնքան բազմազան են, ինչքան ժամանակակից ռեալիստական արվեստի ձևերը: Այս բազմազանությունն ու տարաբնույթությունը ժամանակի նշանն են: Նախ չկան ստեղծագործությունից ստեղծագործություն անցնող, տարբեր գրողներին միավորող ընդհանուր թեմաներ, ինչպիսիք էին պատերազմի կամ ‎ֆաշիզմի թեմաները անցյալում: Զգացվում է գրականության մասնատվածությունն ու իրենց անհատական կենսափորձն արտացոլելու գրողների ձգտումը, այն երիտասարդական երանգը, որ գրականությունն ընդունել է զգալի չափով երիտասարդական ընդվզումների ազդեցությամբ:
Ժամանակակից ռեալիզմի բազմազանության մեջ արտացոլվում է նաև նրա բազմազգ բնույթը:
Զարգացող աշխարհի գրականության մեջ տիրապետում է ինքնորոշման ներքին պահանջը, որը իրականացվում է գերազանցապես ժողովուրդների կյանքը ու պայքարը ճիշտ արտացոլելու ընդունակ արվեստի միջոցով: Երրորդ աշխարհի ռեալիստական արվեստում ուժեղ է ճնշողներին ցույց տրվող դիմադրության թեման, որի անմիջական կրողն էր Պոլ Էլյուարը:
Եվրոպական ռեալիզմի փորձը շատ արժեքավոր է իրենց զարգացման գլխավոր ուղղությունը փնտրող գրականությունների համր:

 

Պոլ Էլյուարի պոեզիան

Ետպատերազմյան տարիներին դեպի քաղաքական բանաստեղծություն էր շարժվում նաև ‎ֆրանսիացի մյուս նշանավոր բանաստեղծը` Պոլ Էլյուարը:
Կարողանալ ամեն ինչ ասել` այսպես էր կոչվում նրա ետպատերազմյան ժողովածուներից մեկը: Այդ անվանումը կարելի է համեմատել Դիմադրության տարիներին հասունացած ‎ֆրանսիական բանաստեղծության նշանաբանը: Ամեն ինչ ասելը նախ և առաջ նշանակում էր բանաստեղծությանը վերադարձնել քաղաքական ու քաղաքացիական թեմաները, բանաստեղծի պատասխանատվության գիտակցությունը: Ամեն ինչ ասելը նշանակում էր վերադարձ դեպի հույսը, դեպի մարդկանց եղբայրությունը, դեպի բանաստեղծի հասարակական դերը: Բայց չի կարելի ասել, թե դա ամբողջական հրաժարումն էր անձնական թեմաներից կամ սիրուց:
Պոլ Էլյուարի ստեղծագործությունը այս ճշմարտության համոզիչ ապացույցներից մեկն է: Պատերազմից հետո Էլյուարի հրատարակած մի տասնյակ շարքերի զգալի մասը պատկանում է մտերիմ քնարերգության ժանրին /Լեդա, Ֆենիքս/: Սիրո մասին Էլյուարը միշտ է գրել. բայց նրա 20-30-ական թվականներին գրված սյուրռեալիստական քնարերգության մեջ սիրո թեման միայն առիթ էր հնարամտորեն սարքված պատկերների կուտակման համար:
Մնաս բարով թախիծ
Բարև թախիծ
Դու դաջված ես առաստաղի ճեղքերի մեջ
Դու դաջված ես ինձ սիրելի աչքորի մեջ
Բայց լիովին հագեցած չես տառապանքով
Քանզի շուրթերն անապական մատնում են քեզ
ՄԻ ժպիտով
Բարև թախիծ
Մարմինների սեր կաթոգին
Գորովանքի հզորություն
Որի քնքշանքն համբառնում է
Մարմնաթափուր հրեշի պես
Հուսակտոր գլխի նման
Թախիծ դեմքով գեղեցիկ:
Այնինչ հիմա արդեն պարզ երևում էին այն շրջադարձի հետևանքները, որ Էլյուարը կատարեց 30-ական թվերի վերջերին և հատկապես պատերազմի տարիներին, և որը նրան հեռացրեց սյուրռեալիզմից: Բանաստեղծը մարդ է և ոչ թե կախարդ` այս ճշմարտության գիտակցումը և ուրիշներին հաղորդելը շատ կարևոր էին Պոլ Էլյուարի համար:
Հնարավոր է, որ սյուրռեալիզմից մնաց սիրո, իբրև մարդուն այրող մարմնական ցանկության մասին բացահայտորեն խոսելու սովորությունը, բայց ընդհանուր առմամբ սերը ուրիշ դարձավ` շփվելով այլ բարոյականության և այլ աշխարհընկալման հետ:

Մենք երկուսով հար կողք կողքի
Մեզ թվում է, որ ամենուր Մենք մեր տանն ենք
Ծառի ներքո մութ երկնի տակ
Սենյակներում կրակի մոտ
Լուռ փողոցում արևի տակ
Ամբոխի պաղ հայացքի մեջ
Խելոք մարդկանց խենթերի մոտ
Մանուկների մեծերի հետ
Սերը ոչ մի գաղտնիք չունի
Պարզությունը մենք ենք որ կանք
Մեզ ձուլված են սիրահարներ:

Պոլ Էլյուարի նշանաբանը համընկնում է Լոտրեամոնի խոսքերի հետ:
Պոլ Էլյուար բանաստեղծը մասնակից էր իր երկրի ու ամբողջ մարդկությն կյանքինէ աշխարհը ճանաչելու ու փոխելու համար:
1947 թվականին Պոլ Էլյուարը գրում է մի բանաստեղծություն, վերնագիր դարձնելով Լոտրեամոնի հենց այդ խոսքերը: Պոլ Էլյուարը հաճախ է բանավիճում այն մարդկանց հետ, ովքեր բանաստեղծին հավատում են միայն այն ժամանակ, երբ նա ստեղծում է նրբագեղ, խրթին պատկերներ, բայց չեն հավատում, երբ նա սկսում է երգել իր փողոցի ու ամբողջ աշխարհի մասին, այն փոխելու մտադրությամբ:
Պոեզիայի նպատակը պետք է լինի գերծնական ճշմարտությունը բանաստեղծությունը Էլյուարի ռեալիստական քնարերգության մանի‎ֆեստն էր: Բանաստեղծը առանց հոգնելու կրկնում էր իր ծրագրի գլխավոր կետերը. Բանսատեղծը մարդ է, իսկ խոսքը` գործողություն, Բանաստեղծ բառը եղբայր բառի հոմոնիշն է, Ես գրում եմ բոլորի համար…:
1948 թվականին Էլյուարը հրատարակում է Քաղաքական բանաստեղծություններ ժողովածուն: Ամենապարզ բառերը հիմա երաժշտություն են դարձել, – գրում էր Արագոնը, ի նկատի ունենալով Էլյուարի ստեղծագործության արմատական վերակառուցումը /ոչ թե լեզուն է վերանայվում, այլ ինքը` բանաստեղծությունը/:
Քաղաքական բանաստեղծությունների բնաբան են ընտրված հետևյալ խոսքերը` մի մարդու հորիզոնից դեպի բոլոր մարդկանց հորիզոնները: Եվ ժողովածուն, և այս հայտարարությունը իրադարձություն եղան հատկապես այն պատճառով, Որ այդ ժամանակ Էլյուարըանձնական ծանր ողբերգություն ապրեց` մահացավ նրա սիրած կինը: Նույնիսկ այդ րոպեին, և հատկապես այդ րոպեին Էլյուարը զգում է մյուս մարդկանց, նրանց համերաշխության կարիքը: Բանաստեղծի համար անձնականի և հասարակության միջև չկա այն անդունդը, որը փորվել թր տասնամյակների ընթացքում մաքուր արվեստի ջանքերով: Բանաստեղծը պատմում է այն մասին, թե ինչպես է ինքը դուրս գալիս իր մենակության և անձնական ողբերգության սահմաններից, հայտնագործելով ուրիշ մարդկանց` իր նմաններին, ինչպես է հաղորդակից դառնում ուրիշ մարդկանց ողբերգություններին և աշխարհը ավելի լավ դարձնելու նրանց ցանկությանը: ՄԻակ հնարավոր ապաստարանը ամբողջ աշխարհն է:

Ես նայեցի իմ դիմաց
Ամբոխի մեջ քեզ տեսա
Արտերի մեջ քեզ տեսա
Եվ ծառի տակ քեզ տեսա
Ճամփաներիս ավարտին
Տվայտանքիս խորքերում
Ջրից հրից դուրս գալով
Ամառ ձմեռ քեզ տեսա
Իմ հարկի տակ քեզ տեսա
Թևերիս մեջ քեզ տեսա
Երազումս քեզ տեսա
Քեզ այլևս չեմ լքի:

Կարդալով այս բանաստեղծությունը, կարելի է այն համարել սիրո բուռն արտահայտում: Բայց խորությամբ ուսումնասիրելով, գալիս ենք այն եզրակացության, որ նա նույնիսկ ամենաանցանկալի վիճակում էլ մչի ընկնում մենակության գիրկը, այլ դիմացինին տեսնում է ամեն տեղ, նույնիսկ իր հարկի տակ ու թևերի մեջ: Քեզ այլևս չեմ լքի բանաստեղծության վերջին տողը հաստատում է այդ ամենը, նա երբեք ժողովրդին, և ընդհանրապես մարդ էակին չի լքի, չի թողնի միայնության մեջ:
Էլյուարը գրում է Իսպանիայի, իսպանական հանրապետականների պայքարի, Հունաստանի ժողովրդի, ‎ֆրանսիական հանքափորների, խաղաղության մարտիկների մասին: Նա ասում է մենք, մարդկանց հետ ձուլվելու մեջ գտնելով իր հոգու առողջությունը. ահա իմ ձեռքերը, իմ ընկերներ, ես ձերն են:
1949 թվականին Էլյուարը հրատարակեց Հունաստան, իմ հասունության վարդ շարքը, որտեղ երգում էր հույն պարտիզանների հերոսությունը:
1950 էվականին հրատարակեց, տպագրվեց Բարոյականության դասը. այս շարքից առաջ դրված էին խոսքեր հույսի և մարդու նկատմամբ հավատի մասին:
Բարոյականության դասը կառուցված է իբրև երկխոսություն չարի և բարու, կյանքի ու մահվան միջև: Այդ վեճում հաղթանակում է կյանքը:Էլյուարը կյանքը չի իդեալականացնում, նա միշտ զգում է հակադիր սկզբմունքների առկայությունն ու բախումը, նրա հայացքը մեկ մռայլվում է, մեկ` լուսավորվում: Բայց բանաստեղծի ընտրությունը պարզ է, քանի որ չարն ու բարին տարբերակվում են ոչ թե թեմաների տարբերակության սկզբմունքով, այլ աշխարհի վրա ունեցած հայացքի տարբերության սկզբմունքով: Այդ պատճառով էլ բարության ոլորտում կառուցվում է ամեն ինչ. այստեղ սերն էլ ուրիշ է. մարդուն չի փակում մենակության մեջ, չի մեկուսացնում այլ վերադարձնում է աշխարհին , ինքը դառնում երջանիկ ապագայի գրավական:
Ամբողջ բանն այն է, որ ամեն ինչ ասվի, բայց ես բառեր չունեմ,
Եվ ժամանակ չունեմ, և խիզախություն…

Այս բառերով է սկսում Պոլ Էլյուարը իր բանաստեղծությունների նախավերջին շարքը, որը կոչվում էր Կարողանալ ամեն ինչ ասել: Հեղինակը և բառեր, և խիզախություն գտավ: Ժամանակը քիչ էր. այս շարքից հետո նա հասցրեց գրել միայն Փյունիկը:
Բայց այնուամենայնիվ նա հասցրեց գրել այն ամենը և ասել ամեն ինչ այն իմաստով, որ ստեղծեց իր բանաստեղծությունը, որը մի ամբողջ սերնդի համար ռեալիզմի օրինակ դարձավ և որը պատրաստ էր իր մեջ առնելու ամբողջ աշխարհը, մեծից փոքր, իբրև բանաստեղծական և բանաստեղծությունը վերափոխող աշխարհ:
Արդեն ետպատերազմյան փուլի սկզբում /1945թ/ նա ստեղծեց Անվերջ բանաստեղծություն պոեմը, որը անվերջանալի մենախոսության իր բուն ձևով ցուցադրում էր ամեն ինչի մասին և ամեն ինչ ասելու ցանկություն, այդ պատճառով էլ պոեմը միաժամանակ և քնարական է, և էպիկական, իր մասին է և ուրիշների, մարդու մասին է, մոլորակի մասին, որով քայլում են ես և նա, և նրանց դիմավորում է բարյացակամ բնությունը. Տարածությունը մեր միջավայրն է` այսպիսի կատեգորյաներով է մտածում բանաստեղծը լինելության այս պոեմում, որը լուսավորված է չլինելության դեմ տանելիք հաղթանակի հեռանկարով:
Ֆրանսիացի ռեալիստ բանաստեղծի ստեղծագործության կարճ փուլի վերջում նորից հնչեց ամեն ինչ ասել նշանաբանը: Բայց 1950 թվականի այդ վերնագրով բանաստեղծությունը տարբերվում է Անվերջ բանաստեղծությունից: Այն ժամանակ ցանկանալով ամեն ինչ ասել, Էլյուարը չխուսափեց հռետորականությունից, որովհետև դեռ լրիվ չէր ազատվել բառաստեղծման և պատկերաստեղծման կրքից, դրասնք համարելով բանաստեղծության ինքննուրույն խնդիրներ:
1950 թվականին, ճանապարհի վերջում, Էլյուարը ավելի զուսպ է, ավելի կոնկրետ: Եվ եթե նրա համար ամեն ինչ ասել նշանակում է , ինչպեսս և առաջ, խոսել ճանապարհի, սալահատակի, ժայռերի մասին, ապա ավելի էր ճգրտվել սոցիալ բարոյական նպատակը. հիմա արդեն խոսվում է բարոյական ճանապարհի մասին:
Արագոնի և Պոլ Էլյուարի օրանակը վարակիչ էր բանաստեղծների համար: Ստեղծվեց Հանգամանքների բանաստեղծություն մի ամբողջ ուղղություն, որը պահպանում էր հավատարմությունը դիմադրության ոգուն: Նրա կարևորագույն փաստաթուղթը օրադուրի դպրոցի մանի‎ֆեստն էր /1945/` գրված Րան Մարսենակի կողմից /ծնվ.1911թ/:
Գերմանացիների կողմից ոչնչացված գյուղի անունով Մարսենակը բնութագրեց մի ողջ բանաստեղծական դպրոց: Հանգամանքների բանաստեղծության սկզբմունքների հաստատման խնդիրը 1945 թվականին բացառիկ սրություն ստացավ. պատերազմի ավարտից անմիջապես հետո Ֆրանսիայում սկսեցին խոսել այն մասին, որ հանգամանքների բանաստեղծությունը մի օրվա կյանք ուներ և պատերազմից հետո այն արդեն անցյալին էր պատկանում: Պետք էր պաշտպանել վերջինիս որպես ռեալիստական գրականության, բուն սկզբունքը, այն բանաստեղծության սկզբունքը, որն արձագանքում էր իրական կյանքին և գիտակցում էր իր պատասխանատվությունը:
Պոլ Էլյուարը հիշատակում է իր հիշողություններում. Այդ ցուցահանդեսում, որը մեծ շփոթմունք առաջացրեց ժամանակի մեկնաբանների ու քննադատների մեջ, հանդիպում եմ Հելենին, որին սիրահարված էին բոլորը: Եվ ‎ես իմ լավագույն բանաստեղծությունները նվիրեցի նրան: Բոլոր ռուս կանայք այդքան հիասքանչ են, երևի, այդպես է նկարագրել Դոստոեվսկին. նրանք քիչ չեն: Հելենան հիանալի խելք ուներ, նա հասկանում էր և գրականությունից և նկարչությւոնից, և ամեն ինչից… Մեկ անգամ մենք` ես ու Հելենան հյուրընկալվեցինք Դալիին, ես նկատեցի, որ նրանք մտերիմներ են դարձել, և Հելենը ինձ ասաց այդ մասին, որ նա ցանականում է մնալ Դալիի հետ, ես թույլ տվեցի այդ, չէ որ ես սյուռեալիստ եմ, և հոգեբանական այդ դրությունից չեմ ընկճվում, բայց միևնույն ժամանակ չէի հավատում նրանց միությանը: Սակայն ես սխալվեցի նրանք իրենց մնացած կյանքը ապրեցին միասին:
Բանաստեղծը այնպիսի ոգով ու ոճով է ներկայացրել իր արվեստը, որ նրա երկրպագուները հեղինակի շնորհիվ սիրում են աշխարհի նրբագույն ու ամենից հրաշալի էակին` մարդուն, հարգում նրա իրավունքները և ցանկանում պայքարել այդ իրավունքների ու ազատության համար:
Նրա պոետիկայի մի շարք սկզբմունքներ հանգեցնում են սրտի աշխարհի հենց միկրոմասնիկների բացահայտմանը, անորսալի նրբերանգներին:
Պոլ Էլյուարը հասավ այն կատարելությանը, որը բնորոշ է ճշմարիտ բանաստեղծությանը:
Կարդալով նրա բանաստեղծությունները միևնույն ժամանակ ընթերցողը և պայքարելու, և ապրելու ցանկություն էունենում:
Պոլ Էլյուարը քերթողական արվեստի էության պատմության գիրկն անցնող ընկալման ներկայացուցիչ է, բանաստեղծ, որը իր բացառիկ ունակություններով իր ստեղծագործական կյանքում կարողացել է այդքան անդրադառնալ այն հիմնահարցերին, որոնք բանաստեղծական խոսքարվեստի հնարավորությունների առնչությամբ առաջադրվել են դարաշջանի կողմից:
Նա այն բանաստեղծներից է, որոնք ստեղծել են սիրո և հասկացողության ծեսը` լինելիության միջնատարածություններում, բանաստեղծ, որը ականջ է դրել ոչ միայն իր երկրի, այլև ամբողջ աշխարհի սրտին և մասնակից եղել նրանց ցավերին ու հրճվանքներին, դա են վկայում նրա բանաստեղծությունները:
Բանաստեղծը այնպիսի ոգով ու ոճով է ներկայացրել իր արվեստը, որ նրա երկրպագուները հեղինակի շնորհիվ սիրում են աշխարհի նրբագույն ու ամենից հրաշալի էակին` մարդուն, հարգում նրա իրավունքները և ցանկանում պայքարել այդ իրավունքների ու ազատության համար: Ա
Նրա պոետիկայի մի շարք սկզբմունքներ հանգեցնում են սրտի աշխարհի հենց միկրոմասնիկների բացահայտմանը, անորսալի նրբերանգներին:
Պոլ Էլյուարը հասավ այն կատարելությանը, որը բնորոշ է ճշմարիտ բանաստեղծությանը:
Կարդալով նրա բանաստեղծությունները միևնույն ժամանակ ընթերցողը և պայքարելու, և ապրելու ցանկություն էունենում:
Պոլ Էլյուարը ազատատենչ ոգով պայքարում էր ժամանակի երկաթյա ճաղերից դորս պրծնելու համար: Պայքարի ցանկությունը ‎ֆրանսիացի դեմոկրատին մղեցին հանդես գալու Դիմադրության ուժով: Նա ամբոզջ ձայնով հայտարարեց, որ կոմունիստները խաղաղության հավատարիմ կողմնակիցներն են, վեհագույն հումանիզմի կրողները ազգամիջյան փոխհարաբերություններում, որ նրանք կարող են մարդկությանը օգնել ազատվելու ‎ֆաշիզմի նոր բռնկումներից: Էլյուարը դառնում է խաղաղության կողմնակիցների շարժման ամենաեռանդուն գործիչներից մեկը: Նա անսահման հետաքրքրությամբ ու եռանդուն համակրանքով է վերաբերվել կոմունիզմի զարգացմանը:
Ինչպես տեսնում ենք, եռանդուն գործող հրապարակախոսը ազատության ոգին սփռում էր ոչ փոքր մասշտաբներով, այլ իր ազատատենչ ոգով, որը վերաբերում էր յուրաքանչյուր անհատին, նա ցանկանում էր լուծել պետական քաղաքական հարցեր: Դա արդեն չափազանց էր ռեալիստի համար:
Պոլ Էլյուարը, ինչպես նաև շատ ժամանակակից գրողներ, մեծ ցավով տարավ ազգային աղետի մեծ վիշտը` պարտության վիշտը և հիտլերյան օկուպացիայի ողբերգությունը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նրա ստեղծագործությունները, բացահայտ ու ուղղակիորեն են պատկերում օկուպացիայի ողբերգությունը, օտարերկրյա տիրապետության պատկերը, այն բռնությունը, որին ենթարկվեց ժողովուրդը:
Տվյալ դարաշրջանում ամենախոշոր դեմքերից և ստեղծագործողներից էրՊոլ Էլյուարը: Ինչպես գիտենք Էլյուարը բարձրակարգռեալիստ գրող է, նա գրել է բազմաթիվ բանաստեղծություններ:
Պոլ Էլյուարի գրական ստեղծագործությունները նրա փիլիսոփայական հայացքների հայելին են: Լինելով ռեալիզմի վառ ներկայացուցիչ ‎ֆրանսիացի գրողը իր ստեղծագործություններում, լինի քաղաքական բնույթի, թե սիրո, մտահայեցողական փիլիսոփայականությունը կցորդում է նուրբ վերլուծությանը` բաց հրապարակախոսության հետ:
Ֆրանսիացի ազատատենչ գրողի ստեղծագործությունները ազդեցություն են գործել Ֆրանսիայի և այլ երկրների հոգևոր կյանքի վրա, արձագանք գտել փիլիսոփայության ու քաղաքականության, գեղագիտության, գրականության մեջ, թատրոնում. ներկայացումներ են բեմադրել Պոլ Էլյուարի մասին:
Բոլորիս հայտնի է, որ բոլոր ստեղծագործողները` կենտրոնանալով տարբեր գաղափարների շուրջ, բնականաբար ունենում են քննադատ մտածողներ:
Արդեն ճանաչում վայելող գրողը իր բանաստեղծություններում առաջ էր քաշում այն գաղափարը, որ մարդկանց հարաբերությունները աղավաղված են ու արատավոր և անհրաժեշտ է այդ ամենին վերջ դրվի, և բոլորը իրար հետ վերաբերվեն ինչպես եղբայրներ, և բնականաբար, դրանից կփոխվի ածխարհը: Գրողի գրական ստեղծագործական հերոսները ազատությունից չօգտվելով` իրենց ազատ ընտրությամբ հենց իրենք իրենց դատապարտում են դժոխային կյանքի: Պոլ Էլյուարի կոչը շատ բան կարողացավ փոխել հասարակական կյանքում: Մեզ քաջ հայտնի է, որ արվեստի գրական ստեղծագործության, այս դեպքում բանաստեղծությկան միջոցով մարդը կարողանում է ասել այն ամենը, ինչը կուտակված է իր ներսում, ինչը ինքնաարտահայտման միջոց է ժամանակի խնդիրների նկատմամբ: Եվ այս ուղղությունն ու ոճը բացահայտ երևում է նրա ստեղծագործություններում: Մեծն ազատատենչ հրապարակախոսը համարում էր, որ պետք է հաշվի նստել ոչ թե այս կամ այն տեսաբանի կամ քննադատի կարծիքի հետ, այլ բավարարել ժողովրդի պահանջը` գրչի միջոցով դուրս հանելու նրան կապանքներից:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1511 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Բանաստեղծներ