Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալո դե Ռիվերան ծնվել է 1907 թվականին հուլիսի 6-ին՝ Մեխիկոյի Կայո-ականե շրջանում։: Վեց տարեկանում   հիվանդանում  է պոլիոմելիտով, որի հետևանքով  սկսում  է կաղալ: Չնայած  շատերի  ծաղրանքներին, Ֆրիդան համարձակորեն  սպորտով  էր  զբաղվում , իսկ իր արատը թաքցնելու  համար  երկար  տաբատներ  ու  ազգային  կանացի  շորեր  էր հագնում: Ֆրիդան՝ հայտնի կրքի եւ ցավի իր ուժեղ զգայական աշխարհն արտացոլող աշխատանքներով, իր գործերով ստիպում է միանգամայն իրական կերպով զգալ ցավը, միաժամանակ կնեդանի, վառ գույներով արված աշխատանքներում այնքան հստակ ընդգծված է միայն կնոջը հասկանալի ցավը, կիրքը: Ֆրիդայի աշխատանքներն այնքան զգայական են, այնքան իրական, այնքան ազդեցիկ, որ թվում է՝ մի պահ պատկերված ցավը քոնն է: Նկարչության ոճով մասամբ հարում է սյուրռեալիզմին։ 20-րդ դարի կերպարվեստի հեղինակավոր ներկայացուցիչներից է համարվում։

1925 թ-ի  սեպտեմբերի  17-ին  նա  ավտովթարի  զոհ  է  դառնում  և հրաշքով փրկվելով մահից  ստիրված է լինում   երկար  ժամանակ  պառկած մնալ  անկողնում: Հենց այդ ժամանակ է  ներկեր  ու վրձին   խնդրում և  սկսում    նկարել` հաճախ հենց ինքն իրեն:

22 տարեկանում նա ամուսնանում է հայտնի մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, եւ Ֆրիդայի կյանքում սկսվում է անհավասար պայմաննեում մղվող իրական պատերազմ. հավակնոտ ու արդեն հանրահայտ ամուսնու կողքին նա ստիպված էր ուժերի գերլարումով պայքարել իր՝ ստեղծագործելու, ներկայանալու իրավունքների համար, իրականության թելը չկորցնելու, երբեմն էլ կորցնելու համար… Ֆրիդայի ամենամեծ վիշտը նրա՝ երեխաներ չունենալն էր, ինչից նա շատ էր տառապում, տառապում էր նաեւ անձնական կյանքում անհաջողությունների համար:
<Ես ունեցել եմ մեծագույն երկու դժբախտություն. մեկը, հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը՝ Դիեգոն…>:
Այդուհանդերձ, Դիեգոն կիրք էր, որին նա հաղթահարել չկարողացավ, սակայն արվեստում մղվող պայքարում հաղթանակած դուրս եկավ՝ ապացուցելով, որ արվեստում սեռը կապ չունի, որ իրական տաղանդի դրսեւորման համար այն ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է արտահայտել այն, ինչ երբեք տղամարդը չի կարողանա անել. չէ որ, օրինակ, միայն կինը կարող է զգալ այդքան խորը ու նույնքան խորը արտահայտել չմայրանալու տիեզերական դատարկությունն ու ցավը:
Ֆրիդան շատ է նկարել ինքն իրեն. մենության ու ինքնաճանաչման իր ճանապարհին միակը, որ կարող էր կիսել իր իրականությունը, հենց ինքն էր:

Ֆրիդան հայտնի է իր ֆեմինիստական հայացքներով, համարձակ, անկախ, ազատ բնավորությամբ ու արտահայտվելու իր բացառիկ անկեղծությամբ:
Լինելով գամված անկողնուն՝ նրան իր ցուցհանդեսի բացմանը բժիշկներն արգելել էին այցելել, սակայն նա չէր կարող այստեղ եւս մնալ սահմաններին գերի. նրան պատգարակով չորս տղամարդկանցով տարան ցուցասրահ՝ մասնակցելու իր ցուցահանդեսի բացմանը:
Մի կողմից հիվանդությունը, մյուս կողմից իր անձնական կյանքում ունեցած անհաջողությունները, ամուսնու անընդհատ դավաճանությունները նրան պարզապես քայքայում էին, երբեմն հասցնում խելագարության, ինչպես դա եղավ Կամիլայի հետ, ում կիրքը Ռոդենն էր…
Նա պատկերել է ոչ միայն իր ցավն ու ապրումներով լի կյանքը, այլեւ իրեն՝ մահվանից հետո: Ֆրիդայի աշխատանքներից մեկում մենք տեսնում ենք իրեն՝ կրակների մեջ, այրվելիս:

Մահացել է 1954 թվականին։ Մահվան պաշտոնական վարկածը նրա ծանր հիվանդությունն է (pulmonary embolism) եղել, սակայն շատերը կարծում են, որ նա ինքնասպան է եղել։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 424 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: