SHNORHAVOR APRILI 7Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:  Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միևնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:  Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.  – Աստված իմ, նա այնքան փխրուն է:  – Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:  – Իսկ նա կարո՞ղ է մտածել:  – Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:  Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.  – Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:  – Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:  Հրեշտակն իսկապես տպավորված էր.  – Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:  – Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:  Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.  – Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել ամբողջ կյանքը:  – Ի՞նչն է դա:  – Նա իր գինը չգիտի:

ՇՆՈՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԱՆՄԱՐ ԺՊԻՏ, ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՄԻՇՏ ԼԻՆԵՔ ՍԻՐՎԱԾ ԵՎ ՍԻՐԵԼԻ, ԱՆՀՈԳ ՈՒ ԱՆՏՐՏՈՒՆՋ ԿՅԱՆՔ…

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1700 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: