a.aaa-happy-love-night

Սե’ր, որքան քաղցր ես դու, որքան լուսախիտ, դու խենթ ու խելառ, դու իմ ամոքիչ, դու լույս խավարի ճնշող ու ճզմող մութ ճիրաններում, դու իմ նորածին, դու անմեղ մանուկ, ով այս բութ ու մեղսավոր կյանքում  խեղաթյուրված է մարդուց անամոք:

    Սե’ր, քեզ շատերը քարկոծեցին, քեզ սիրողները քեզ անարգեցին, դու հարյուրների  դռները թակիր, բայց նրանք քո առջև դուռ բաց չարեցին: մարդիկ մոռացել են սիրել լիովին, նրանք չարացել են դարձել նինգ ու բիրտ, սերը վերածել են տաղտկալի կեղծիքի, որով հանսում են նրանք բարձրունքների:  Սեր այս անդամալույծ, այս բութ աշխարհում, փորձի’ր  լինել ինքնաամոքիչ, թեև մարդիկ քեզ կհորինեն, բայց երբեք-երբեք դու չանէանաս, միշտ եղի’ր այնքան իրական դու նրանց համար, ովքեր , որ մեկին սիրում են անկեղծ: Եղի’ր միշտ այդպես մաքուր ու անպիղծ, միշտ վեհ ու անբիծ, դու եղի’ր միայն նրանց կողակից, ովքեր որ իսկապես սիրո են արժանի, ովքեր իսկապես քեզ սիրել գիտեն, ովքեր ուզում են վերանալ, երկնել այս ճահճանման բանտի խցերից, որտեղ, որ սերը խորթ է ու պիղծ, որտեղ սովոր են ստել ու խաբել, ծաղրել, զրպարտել, որտեղ վարժ գիտեն, թե ինչպես սպանեն և ինչպես զոհի արյունը ծծեն:

Սեր դու նվիրվի’ր միայն այն մարդկանց, ովքեր իսկապես սիրել գիտեն, թող թռչեն հասնեն քեզ իմ տիրակալ, ովքեր թռչուն չեն, բայց թռչել գիտեն, թող քեզ սիրելով նրանք վերանան այս խեղաթյուրված աշխարհի փոշուց, թող դառնան քեզ պես, քեզ նման մաքուր և թող սրբանան այս պիղծ աշխարհում:

Աննա Գսպոյան

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 733 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: