proud manՆրանցն է մեղքը, որ չկա ելքը,

Նրանք են մեջքը, որ բաց է մուտքը,
Գալիս է «թուրքը», հանում է քուրքը,
Մեր հողին սոսնձում իր երկու ոտքը:

Նրանք են, որ միշտ զգույշ ու ծպտյալ,
Հայրենասերի կեղծ դիմակի տակ,
Ոսկով ծախում են մեր հողն ու ջուրը,
Որպեսզի ծխեն իրենց թութունը:

Նրանք են, որ միշտ կազմ ու պատրաստ՝
Ինչպես մարտի անահ զինվորներ,
Հաշվում են իննը, երգում են հիմնը,
Որպեսզի երևան զուտ հայրենասեր:

Եվ չմտածեք, որ մեր «մեծերը» բան ու գործ չունեն,
Հո՞ ձեզ նման պարապ-սարապ չեն,
Անգիր են անում այնպիսի ճառեր,
Որոնց լսելիս առնում ես թևեր.
Այն էլ ինչ թևեր…

Նրանց լսելիս դառնում ես խրոխտ,
Ո՞վ մեզ կարող է անել ոտնակոխ,
Բայց երբ թշնամին ապտակում է այտերին՝
Վախկոտի նման մյուսն են դեմ տալիս:

Նրանք են, որ իբրև անօթի,
Հացի փոխարեն սուտ երդում են ուտում.
«Թե անգամ եթե լինենք անօդի
Չենք հանդուրժի արատագաղթում»:

Եվ արի ու տես, որ հայրենիքը մեր
Չունի անգամ սիրո կարիք,
Ո’վ դու «Մեծն Հայրենասեր»
Որ տալիս ես միայն բարիք
Քո ստամոքսին…

Ես չեմ հանդուրժում այն հայրասերին,
Ով պետք եղած տեղը գցում է հորը մի «ծերակույտ»
Այն հայրենասերին, ով շահի համար
Բթամատից դառնում է ճկույտ,
Ես չեմ հանդուժում այն բթամտին,
Ով չի հանդուրժում և՛ ոչ մի խրատ.
Մնում է միայն ցույց տալ նրանց մի մեծ մատնեմատ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 660 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: