Մաուրից Էշերը (Maurits Escher, Мауриц Эшер) ծնվել է 1898 թվականի հունիսի 17-ին՝ Հոլանդիայում: 1903 թվականին ընտանիքը տեղափոխվել է Արնհեմ, որտեղ 1907 թվականին նա սկսում է սովորել ատաղձագործություն եւ Երաժշտությունը: 1916 թվականին նա նկարում է իր առաջին դիմանկարը, որում պատկերում է իր հորը: 1918 թվականից սկսում է հաճախել ճարտարապետության տեխնիկական դպրոց:

Ժամանակի ընդացքում նրան ավելի հոգեհարազատ է սկսում դառնալ փորագրանկարչությունը: 1921 թվականին նա ընտանիքի հետ միասին մեկնում է հյուսիսային Իտալիայի: Նա առաջին անգամ է լինում արտասահմանում եւ հնարավորություն ստանում ուսումնասիրել իտալական Վերածննդի արվեստը, որը թողնում է մեծ տպավորություն նրա ստեղծագործական կյանքում: Նա կատարել է նաև մի շարք գրքերի նկարազարդումներ: Նկարիչը մահանում է 1972 թվականի  մարտի 27-ին՝ Նիդերլանդներում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 431 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: