Ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ ինչպես նաև դիզայներ Ժորժ Բրակը ( Жорж Брак, Georges Braque) ծնվել է 1882 թվականին: Նա Պաբլո Պիկասոի հետ համատեղ համարվում է կուբիզմի հիմնադիրը (1908 թ.):

Կուբիզմը (ֆր. Cubisme-խորանարդ) ուղղություն է արվեստի մեջ, ծննունդ է առել 20-րդ դարում. Կուբիզմի լեզուն է աղավաղել, դեֆորմացնել, մասնատել առարկան՝ վերածելով երկրաչափական հարթությունների: Կուբիզմի ծագումը հիմնականում կապում են Պիկասոի և Ժորժ Բրակի աշխատանքների  հետ: Բրակի նոր նկարները անվանեցին «bizarreries cubiques»: Կուբիզմը ժխտում է առարկաների պատկերումը  այն ձևով, ինչպես որ  մենք ենք  պատկերացնում, ձգտում է բացահայտել նրանց էությունը, առարկայի «երկրաչափական նախշեր, երկրաչափական սխեմա» մասնատված ու միավորված  դեկորատիվ պատկեր աբստրակտ ամբողջականության մեջ:

 Ժորժ Բրակը հեղինակել է բազմաթիվ դեկորատիվ ու էլեգանտ կոմպոզիցիաները՝ կազմված տարրական երկրաչափական ծավալներից: Նրա աշխատանքները հակված են վերացական ձեւերի, որոնք իրենց մեջ ներառում են կտոր, թուղթ, փայտ, ավազի խառնուրդներ: 1917 թվականից Ժորժ Բրակը հեռանում է կուբիզմից և ստեղծում մի նոր նկարների շարք՝ (տարբեր տեսարաններ, Նատյուրմորտներ , դիմանկարներ), որտեղ նրա գծերը դառնում են ավելի դեկորատիվ՝ լի արտահայտչականությամբ եւ ճկունությամբ:

Ժորժ Բրակը մահանում է 1963 թվականին: Նա առաջին նկարիչն էր, ում աշխատանքը հայտնվեց Լուվրում դեռ նրա կենդանության օրոք:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1180 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: