Մարսել Դյուշանը ծնվել է 1887 թվականի հուլիսի 28-ին՝  Ֆրանսիայում: Վաղ տարիքից եղել է հետաքրքրված նկարչությամբ: Սկզբում աշխատել է Իմպրեսիոնիզմի ոճով եւ հիմնականում նկարել բնանկարներ: 1904 թվականին երիտասարդ նկարիչը մեկնել է Փարիզ եւ ընդունվել արվեստի ակադեմիայ, սակայն նա սկսում է ձանձրանալ դասերից եւ ընդհատում է ուսուցումն ու սկսում ստեղծագործել ինքնուրույն՝ փորձելով տարբեր ոճեր: 1909 թվականին Դյուշան առաջին անգամ ցուցադրում է իր աշխատանքները: Աստիճանաբար, նրա ստեղծագործությունները դառնում են ավելի Ավանգարդ:

Ռեդի-մեյդ եզրը առաջինը օգտագործել է Մարսել Դյուշանը 1913 թվականին ցուցադրած իր ստեղծագործությունների վերաբերյալ։ Ըստ Դյուշանի այս կամ այն առարկայի գեղարվեստական լինել-չլինելը որոշում է ընկալման ձևը։ Մարսել Դյուշանի ռեդի-մեյդը դադաիզմի «հանկարծակիության սկզբունքի» արտահայտություններից մեկն է։  հեղինակը ներկայացնում է արդյունաբերական ապրանքները կամ պատրաստի արտադրանքը որպես ինքնուրույն ստեղծագործություն։ Ընտրված առարկան պարզապես մեկուսացված է, շրջապատից հեռացված է ու բերված այլ միջավայր։ Ռեդի-մեյդ ստեղծողի հեղինակությունը, պատրաստի առարկան ոչ գեղարվեստական միջավայրից գեղարվեստական տեղափոխելն է, որի շնորհիվ այն բացահայտվում է անսպասելի դիտանկյունից և բացահայտվում են գեղարվեստական համատեքստից դուրս նրա հատկությունները։

Մարսել Դյուշանը 20-րդ դարի արվեստի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր: Կյանքի վերջին տարիներին  Դյուշան բնակություն է հաստատում Ֆրանսիայում, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն՝ 1968 թվականի հոկտեմբերի 2-ին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 741 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: