Իսպանացի նկարիչ Էլ Գրեկոն (E1 Greco Theotocopuli), իսկական անուն ազգանունը՝ Դոմենիկո Թ և ո տ ո կ ո֊ պ ու լ ի, ծնվել է 1541 թվականին՝ Կրետե կղզում: Նա Ծագումով հույն է եղել: Վաղ շրջանում յուրացրել է միջին դարերի բյուգանդական արվեստը եւ ստեղծել է «Պետրոս և Պողոս առաքյալները» նկարը: Մոտ 1565 թվականին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ), ուր նրա ստեղծագործությունը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության՝ մասնավորապես Տինտորետտոյի, Բասսանոյի, Սկյավոնեի ազդեցության ոլորտում ՝ «Կույրի դարմանումը», մոտ 1565 թվական, գտնվում է Դրեզդենի պատկերասրահում, «Մար խով տղան», մոտ 1576 թվական, գտնվում է Ազգային թան գարանում՝ Նեապոլ: Ստեղծել է կրոնական, դիցաբանական ժանրային բովանդակությամբ պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ: 1577 թբականին Էլ Գրեկոն տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդո յում: Այստեղ նա դուրս եկավ իտալական գեղանկարչության ազդեցության ոլորտից՝ դրսևորելով իր անկրկնելի անհատականությունը, որը բնորոշվում է կերպարների սրված արտահայտչականությամբ, աշխարհն ու մարդկանց շարժող անիրական ուժերի հզորության դրամատիկ զգացողությամբ. մարմինները դառնում են աննյութական ու վերձիգ, գծանկարը՝ անհանգիստ, բեկբեկուն., երփնագիրը՝ մարմրող ֆոնի վրա վառվռուն շեշտադրումներ՝ «Կոմս Օրգասի թաղումը», 1586 թվական՝ Սանտո Տոմե եկեղեցի, Տոլեդո, «Հոգե գալուստ», 1610—14 թվականներ՝ Պրադո-Մադրիդ, «Տոլեդոն ամպրոպի պահին»՝ Մետրոպո լիտեն թանգարան-Նյու Ցորք, «Պետրոս և Պողոս առաքյալները», 1614 թվական՝ էրմիտաժ-Լենինգրադ: Էլ Գրեկոի դիմանկարները առանձնանում են խոր հոգեբանական լարվածությամբ և բնութագրման խորությամբ՝ «Հավատաքննիչ Նինյո դե Գեվա րա», մոտ 1601 թվական՝ Մետրոպոլիտեն թանգա րան, «Ա. դե Կովարուբիաս», մոտ 1600— 1602 թվականներ՝ Լուվր-Փարիզ: Էլ Գրեկոն մահացել է 1614 թվականին:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1208 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: