17-րդ դարի ընթացքում են զարգանում թե մանիերիզմից ծնված և նոր զգացողություններով տոգորված պերճաշուք բարոկկոն և թե ճշմարտացիորեն ձևակերտված ռեալիստական-կառավաջիստական ուղղությունը: Այս դարաշրջանում հերոսներն իրենց զգացմունքները ենթարկում են բանականության վերահսկողության.նրանք դառնում են զուսպ և վեհապանծ:Այս շրջանին են պատկանում իրատեսության մեծագույն վարպետները` Կարավաջո, Վելասկես, Ռեմբրանդ և այլոք:

Իսպանական արվեստը իր բարձրակետին է հասել 17-րդ դարի 1-ին կեսին Խ. Ռիբերայի, Ֆ.Սուրբարանի և հատկապես Վելասկեսի`ժողովրդական ոճով և ճշմարտացիությամբ առլեցուն ստեղծագործությամբ:

Դիեգո Ռոդրիգես դե Սիլվա Վելասկեսին կարղ ենք համարել իսպանական ամենաերևելի նկարիչներից մեկը,ով իսպանական գեղանկարչությունը իր բարձրակետին հասցրեց: Նա եվրոպական մեծագույն իրատեսներից մեկն էր համարվում:

Նկարիչը ծնվել է 1599թ. Սևիլիայում,որտեղ նա ուսանել է նկարիչ Էռերա Ավագի և Ֆրանսիսկո Պաչեկոյի մոտ: 1617թ.` այսինքն 17 տարեկան հասակում, նա ստանում է նկարչի կոչում,իսկ ահա 1618թ.-ին Վելասկեսը բացում է իր սեփական արվեստանոցը: Նա ամուսնանում է իր ուսուցիչ` Ֆրանսիսկո Պաչեկոյի դստեր`Խուանե Միրանդա Պաչեկոյի հետ:Այս գեղեցիկ ամուսնությունից ծնվում են երկու աղջիկ, որոնցից մեկը ունենում է վաղաժամ մահ:

Մինչև 1623թ. նա աշխատել է Սևիլիայում տարածված <<բոդեգոնես>>ժանրային գեղանկարչությամբ:Այս ժանրում նկարիչները պատկերում են հասարակ մարդկանց կյանքի պարզ տեսարաններ,առօրյա պայմաններում աղքատ, մութ ճաշարաններում,խոհանոցների համեստ իրեղենի և աղքատիկ նախաճաշի պահերին,որոնք ժլատ ձևով բնութագրում են ժողովրդական կենցաղի մռայլ գեղեցկությունը: <<Բոդեգոնեսի>> հերոսները գունեղ են, բայց ներքուստ, հոգեբանորեն դրանք դեռևս ստատիկ են:

Նկարչի վաղ շրջանի գործերում կարող ենք տեսնել վստահություն պատկերի նկատմամբ:Եվ այս շրջանում է սկսվում երևան գալ Կառավաջոյին բնորոշ լուսավորումը`լույսի ճառագայթը,որը պատուհանից թափանցում է մութ ինտերիեր`պարզելով ձևերի պլաստիկական արտահայտչությունը:

Այս շրջանի գործերից է <<Նախաճաշ>> կտավը (1617թ.Պետրոգրադ,Էրմիտաժ) , որտեղ պատկերված են երեք հասարակ խավի ներկայացուցիչներ:Նրանք պատրաստվում են նախաճաշել իրենց ժամանակին բնորոշ մութ սենյակում:Նրանցից յուրաքանչյուրը իրեն պահում է սովորականի պես`տարիքին համապատասխան:Հանգիստ կենտրոնացած ծերունու կողքին կանգնած է ուրախ, ծիծաղը դեմքին տղա`գինու շիշը ձեռքին:Նրան երևի թե ուրախացնում է այն վիճակը, որում նա գտնվում է.խոսքը գնում է մեծահասակների հետ խմելու հնարավորությանը:Աջ կողմում գտնվող պատանին հեգնորեն ծիծաղում էր տղայի վրա և  մեզ`հանդիսատեսիս,ձեռքի շարժումով ցույց տալիս տղայի անտեղի հիացմունքը:Այս կտավում պատկերված կենդանի դեմքերը,պարզությունը և ինքնին գաղափարի արտահայտչականությունը, իրերի արտահայտման վարպետությունը խոսում է  իրականությունը կենդանի և իրական ուղղվածությունը ընդունելու մասին,որը բնորոշ է Վելասկեսի տաղանդին:Աշխատանքում լույսը  ընկնում է ձախ կողմից` ուղիղ պատանու վրա,որը խոսում է կյանքի կեսօրի մասին,ծերունու դեմքի աջ մասում ընկած լույսը խոսում է կյանքի մայրամուտի մասին:Հավատարմության ձուկը,հասունության պտուղը, ծերունու պատանեկության ունեցվածքը և նրա կյանքի փորձը,գիտելիքները,վարպետությունը կարծես ամփոփված լինեն այս աշխատանքում:Այսպիսով  այս աշխատանքը դիտելիս կարող ենք գալ այն եզրակացության, որ այստեղ ամփոփված է կյանքի շրջապտույտը նրա պարունակությունը և օրինաչափությունները:

Վելասկեսի արվեստը 17-րդ դարում համարվում էր իսպանական գեղանկարչության բարձրունքը և համաշխարհային արվեստի ամենացայտուն հայտնություններից մեկը: Ժամանակակիցները և հետևորդները Վելասկեսին անվանում էին<<Իսպանական գեղանկարչության առաջատարը և թագավորը>>: Կրթություն ստանալով տարբեր գեղարվեստական դպրոցներում նա ստեղծեց իր ուղղությունը`ուսումնասիրելով բնությունը իր ողջ արտահայտումներով և ամենահնարավոր մանրամասներով և դրանով նա հասավ այն աննկարագրելի իրողությանը, որը կա իր բոլոր նկարներում.հատկապես իր դիմանկարներում: Այս ժանրում նա անցավ իր երկրի բոլոր գեղանկարիչներին:

1623թ. Վելասկեսը տեղափոխվում է Մադրիդ, որտեղ ապրում է շուրջ 40 տարի. Այդ շրջանում նա ստանում է Ֆիլիպ 4-րդ թագավորի պալատական գեղանկարչի պաշտոն : Այս ժամանակ արքունիքում Վելասկեսը ազատ էր եկեղեցեու պատվերներներով նկարելու անհրաժեշտությունից, որը նրան առանձնահատուկ վիճակի մեջ էր դնում ժամանակակիցների շրջանում: Հաբսբուրգների կայսրության համաշխարհային մայրաքաղաքում ապրելը նպաստում էր կենսական և գեղարվեստական մտահորիզոնի ընդլայանմանը: Վելասկեսը հաղորդակից դարձավ այն ժամանակների հասարակական մտքի դեմոկրատական ձգտումներին: Միևնույն ժամանակ արվեստի թագավորական գանձատանը, ուր կային բազմաթիվ գլուխգործոցներ նա ծանոթացավ եվրոպական գեղանկարչության մեծագույն նվաճումներին: Վելասկեսի որոնումների նոր ժամանակաշրջանն առաջին հերթին արտահայտվեց դիմանկարում և կենցաղային ժանրում: Պատկերելով թագավորին և բարձր ազնվականությանը, նա ելնում էր  16-րդ դարի իսպանական ժողովրդական դիմանկարի ավանդույթից, բայց պատկերահանվողների ներքին բնութագիրը Վելասկեսի արվեստում ավելի բազմակողմանի էր:

Յուրահատուկ մեկնաբանություն է ստացել նրա <<Ֆիլիպ 4-դի դիմանկարը>>. Այստեղ պատկերված է արքյի սառը, դժգույն դեմքը,որում ամփոփված է անվրդով հայացք:Այստեղ պատկերված է ամբողջ հասակով տրված երկարավուն համամասնությունների ներդաշնակ պատկեր`ուսերի լայն բացվածքով և ոչ մեծ գլխով,որը թողում է պատկառազդու տղամարդու տպավորություն:Այն գրավում է գրեթե ամբողջ կտավի հարթությունը,սև թիկնոցը ընդհանրացվածություն և փառահեղություն է հաղորդում խստապահանջ ուրվանկարին,որն առանձնանում է մուգ բծերով մոխրագույն ֆոնում: Կերպարը ունի կեցվածքի հանդիսավորություն և ստատիկություն, շարժումների զսպվածություն, և մենք կարող ենք տեսնել նաև այն որ, նրա սեգ դեմքի ինքնամփոփությունն արտահայտում է ոգու անվրդովություն, ներքին զսպվածություն և բարձրամիտ խորաթափանցություն:

Վելասկեսը թագավորի կերպարում մարմնավորել է իսպանական հասարակության մեջ տարածված`ինքնազսպվածությամբ և պատվի զգացումով լի հարգարժան անհատի իդեալ: Դիմանկարը գրեթե խստապահանջ է իր երանգավորմամբ,կառուցված է գունատ դեմքի,սպիտակ օձիքի և մուգ կոստյումի հակադրությամբ: Սեղանի կարմիր սփռոցը մեղմորեն ներգծվում է մոխրագույն ֆոնում և աշխուժացնում այն:

Վելասկեսը1628թ-ին ավրտում է ևս մեկ հիանալի աշխատանք,որը փայլում է իր կատարողականությամբ:Այս կտավի անունն է <<Բաքոս>> կամ <<Գինեմոլներ>>: Այստեղ կարող ենք տեսնել նկարչի գեղարվեստական վառ ինքնուրույնությունը և կարող ենք ասել որ նրա գաղափարը համարձակ էր և անսովոր:Նկարը պատկերված է դիցաբանական ժանրով,սակայն այն մեկնաբանել է կենցաղային ժանրով:Այս թեմայով արված աշխատանքներ կարող ենք տեսնել նաև Ռուբենսի և Պուսենի աշխատանքներում, սակայն այս եկու աշխատանքների մեջ տարբերությունը կայանում է նրանում, որ Ռուբենսինը հագեցած է բուռն զգայու տարերով, իսկ ահա Պուսենինը արված է լուսավոր,պոետիկ բանաստեղծական:

Վելասկեսը պատկերել է իսպանական թափառաշրջիկների խրախճանքը` լեռնային լանդշաֆտի ֆոնի վրա: Այս խրախճանքում պատկերված է նաև գինու աստված Բաքոսը: Բաքոսը այս խնջույքում պատկերված է որպես շրջմոլիկների ընկեր և օգնական: Այստեղ պատկերված է այն տեսարանը, երբ Բաքոսը  դափնիով պսակում է ծնկի իջած զինվորին, որը, հավանաբար,պարգևի է արժանացել խմիչքի հանդեպ նման հակում ունենալու համար: Կիսամերկ Բաքոսը ոտքերը խաչակնքած նստած է գինով լի սափորի վրա.նրան ընկերակցում է այծամարդը: Խնջույքի մասնակիցներից մեկը շրթունքներին է մոտեցնում պարկապզուկը,որպեսզի երաժշտությամբ լցնի այդ գեղարվեստական ծիծաղաշարժ րոպեն: Սակայն այս հարբածությունը նրանց գիտակցությունից չի կարող հանել դժվարությունների և խնդիրների մասին հիշողությունը: սակայն արտասովոր գեղեցիկ է սև գլխարկով  բաժակը ձեռքին քրիստոնյայի պարզ և բարի դեմքը:Կարծես նրա ժպիտը մեզ է անցնու անսովոր կենդանությամբ և բնական ձևով:Նրա լուսավոր աչքերը կարծես այրվում են հարբեցողությունից և այս ամենը կարծես դեմքը դարձնում է լուսավոր և անշարժ:բաքոսը և այծամառդը պատկերված են բնության հետ միաձուլված:

Վելասկեսն այստեղ ներկայացրել էր սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ`տալով արդար և պայծառ, արտահայտիչ պատկերներ,որնց դեմքները կոպտացել է արեվի ճառագայթներից,սակայն այս ամենով հանդերձ նրանք  լցված են պարզսիրտ ուրախությամբ իրենց մեջ ներառելով կյանքի դաժան պարգևները:

Նկարչին հետաքրքրում է ոչ թե գաղափարի դիցաբանական կողմը,այլ կերպարի բարձր արժեքը`շնորհիվ դիցաբանական կերպարների ներգրավմանը, ինչպես օրինակ բնության ուժի հետ հաղորդակցումը: Նկարիչը գտնում է բնավորության այնպիսի գծեր,որոնք չեն կիսում կերպարների վեհությունը և գերերկրային լինելը: Այս աշխատանքում Բաքոսը հասուն պատանի է`հասարակ դեմքով,որը ձոռք է բերել մարդկային արժեքներ: Աշխատանքում գերակշռում է տաք գույները: Բաքոսի մարմնի արծաթասադափագույն,բաց կարմիր, բաց մանուշակագույն երանգների նրբությունը,որոնք ստվերարկված են վարդագույն-կարմիր թիկնոցով,կանխորոշում է վելասկեսի հասունացած գեղանկարչական եղանակը: Ահա այսպիսի յուրահատուկ մոտեցմամբ է կատարել այս հիանալի աշխատանքը:

Վելասկեսի գեղանկարչության ձևավոման համար մեծ նշանակություն ունեցավ Իտալիա կատարած ուղևորությունը:

Եվ ահա 1634թ.-ին Վելասկեսը նկարում է <<Բրեդայի հանձնումը>> կտավը, որը Եվրոպայու դարձավ գեղանկարչության ամենահայտնի գլուխգործոցներից մեկը: Այս աշխատանքը պատկանում է պատմական ժանրին: Այս նկարում Վելասկեսը ներկայանում է որպես միստիկ նկարիչ: Այս աշխատանքը նվիրված է 1625թ-ին իսպանական զորքերի կողմից հոլանդական ամրոցի գրավմանը: Վելասկեսը իրատեսության սկիզբը դրեց պատմական գեղանկարչության մեջ: Պատմության դրամատիկական դեմքերը նա բացահայտում է գլխավոր գործող անձանց նուրբ հոգեբանական բնութագրումներով, որոնք պատկերված են դիմանկարային արժանահավատությամբ:Իսպանական ծովակալ Սպինոլան Պարտված հոլանդական զորավարի ձեռքից ընդունում է քաղաքի խորհրդանշական բանալիները: Սպինոլայի արտաքին աշխարհիկ զսպվածության մեջ զգացվում է թե հաղթանակի հպարտ գիտակցումը, թե նրա բնավորության ազնվաբարորությունը. Նա քաղաքակիրթ ձևով է դիմավորում պարտվածին`լիովին գնահատելով հոլանդացիների խիզախությունը և անխորտակ ոգին: Երկու բանակներն էլ` իսպանական և նիդերլանդական,բնութագրված են օբյեկտիվորեն`բացահայտելով նրանցից յուրաքանչյուրի ազգային ր սոցիալական առանձնահատկությունների տարբերությունները: Հպարտ իսպանական գրանդները`նուրբ դեմքերով, խստապահանջ կեցվածքով, կազմում են մի հոծ խումբ,որի գլխավերևում հաղթականորեն բարձրացել է նիզակների անտառ:

Խմբերի հավասարակշռությամբ կառուցված կոմպոզիցիան ծավալվում է հարթավայրերի`դեպի խորքը հասնող հսկայական տարածության վրա,Բրեդայի և նրա հզոր ֆորպոստների ֆոնում:Կոմպոզիցիայի կենտրոնը բանալիների հանձնումն է, հենց դա էլ կազմում է նկարի հոգեբանական հանգույցը, շրջապատված է գործող անձանց կիսաշրջանով,որոնք հանդիսատեսին կարծես ներգրավում են իրադարձության մեջ: Մտահղացման լայնությունը շեշտված է բնանկարով, որտեղ բոցի շողքերը և հրդեհի ծուխը խառնվում է  ամռան առավոտվա արծաթավուն մառախուղին: Թափանցիկ վալերներով ստեղծված գունային ներկապնակի հարստությունը,լուսաստվերային միջավայրում մարդու պատկերման հիմնահարցի լուծումը բնութագրում են Վելասկեսի ստեղծագործությաննորի փուլը: Անհետանում են մուգ ստվերները,կտրուկ գծերրը, արծաթափայլ լույսը և օդը պատում են պատկերները:

Վելասկեսի հիանալի դիմանկարներից են <<Արքայազն Ֆերդինանդի դիմանկարը>> (1632թ., Մադրիդ,Պրադո), <<Արքայազն Բալտասար Կառլոսի հեծյալ դիմապատկերը>>(մոտ 1635թ. Մադրիդ, Պրադո), <<Ֆիլիպ 4-ի տոհմագրական հանդիսային դիմանկարը>> (1644թ., Նյու Յորք, Ֆրիկ թանգարան), <<Իննովկենտիոս 10 պապի դիմանկարը>>(1650թ. Հռոմ,Դորիա-Պամֆիլիի պատկերասրահ): Վելասկեսի ուշ շրջանի հիանալի աշխատանքներից է համարվում <<Մենիններ>> կամ <<Ֆրեյլիններ>> աշխատանքը,որը կատարել է 1656թ.-ին,այն գտնվում է Մադրիդում: Այս աշխատանքը անդադար ուսումնասիրողների կողմից ուշադրության է արժանանում,որոնք  փորձում էին յուրովի մեկնաբանություն հաղորդել:

Ֆրեյլին կոչում էին ոչ բոլորին,այլ միայն հայտնի ընտանիքների երիտասարդօրիորդներին,ովքեր ծառայում էին արքայադստեր մոտ:Նրանք ծառայում էին վաղտարիքից այնքան ժամանակ,մինչև վերջիններս չէին ներկայանումհասարակությանը.(դրա որոշակի նախանշան էր համարվում օրիորդներին բարձրակրունկ կոշիկներ նվիրելը):

Տեսաբան Պանտորատոն գրել է. <<Մենինի նկարը Վելասկեսի ամենահայտնի կտավն է և բազմաթիվ քննադատների կողմից այն համարվել է իր հանճարեղության գագաթնակետը>>:

<<Մենինաս աշխատանքը տարբերվում է համարձակ, ընդարձակ դասավորությամբ: Պատկերված է թագավորական կյանքից մասնավոր մի դեպք, որը հանդես է գալիս, որպես կայանքի ընդհանուր հոսքի դրվագներից մեկը իր փոխկապակցված փոփոխական հայտնությունների ողջ բարդությամբ: Գրավիչ գեղեցկությունը և իրականության գեղատեսիլ բազմազանությունը վերածվեցին մոխրամարգարտագույն կոլորիտով` նկարի ստեղծած ազատ վրձնահարվածներով` երկնագույն, վարդագույն, մուգ մոխրագույն,շագանակագույների  անթափանցիկություն:

Դրվագը, որը պատկերված էր կտավում տեղի է ունենում Ալկասար դղյակի սենյակներից մեկում, որը հավանաբար եղել է Վելասկեսի արվեստանոցը: Նկարում, ըստ երևույթին պատկերված է արքայադուստր Մարգարիտի ջուր մատուցելու արարողությունը: Նա շրջապատված էր Մենիններով, որոնցից մեկը Մարիա Սարմենտոնն էր, ով ծնկի իջած արծաթե սկուտեղի մեջ մատուցում է փոքրիկ`կարմիր կավից բուկառոն`լցված ջրով: Այդ ընթացքում մեկ ուրիշ Մենինո`Իզաբել Վելասկոն, գլուխ է խոնարհում` հայացքը հառելով սենյակի այն հատվածում,որտեղ գտնվում է թագավորական շքախումբը:

Նշեմ նաև, որ Վելասկեսի համար իրական են ոչ միայն դասավորված առարկաները,այլև ցերեկվա պայծառ լույսը և օդը,որը լցնում է պալատի սենյակը: Նկարը դիտելիս մենք տեսնում ենք Մարգարիտի գծված ֆիգուրը, որը ամփոփված է բաց  մարմնա-մոխրագույն, արծաթագույն հագուստի մեջ,որը ընդգծված է կարմիր լենտով և սև ժանյակե զոլերով,որը ցերեկվա լույսի տակ տալիս է մատվի փայլ,որոնք կարծես դուրս են թափվում պատուհանից: Վելասկեսը փայլուն վարպետությամբ է նկարել դիպակից կարված զգեստը, որը կարծես լուսավորված լինի օդային ուժով: Նկարիչը Մարգարիտի մազերը  պատկերել է  ոսկեփայլ, որը գեղեցկուհու դեմքը մեղմացնում է` այն դարձնելով նուրբ ու գեղեցիկ: Նկարում վարպետորեն արված լուսն ու ստվերը կերպարնեին տալիս է ծավալ և ցույց տալիս նրանց գեղեցկությունները:  Նկարիչը այստեղ կարմիր վարդակը, բորշը, սև ժանյակը կատարել է ազատ վրձնահարվածներով,որը հիշեցնում է Հալսին, իսկ ահա ֆիգուրների դիմագծերը նա կատարել է լույսի և ստվերի ամենանուրբ անցումներով,և այս ամենով նա դիտողին է ներկայացնում  մանկան բնավորությանը բնորոշ գիծ և արտահայտություն: Մարգարիտի մուգ  մոխրագույն աչքերը կենդանի հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես է գաճաճը արթնացնում քնած շանը: Փորրիկ Նիկոլասիտոյի դեմքը ընկած է ստվերի մեջ, որը հրում է շանը:

Ռիթմիկ կոմպոզիցիոն կապը այստեղ պատկերված գծերին է ավելացնում արվեստի մանր հավաքածուների փոխհարաբերությունները: Այստեղ Մարիա Բարբոլիի զգեստը մուգ կապտականաչավուն է`արված արծաթաթել գործվածքով: Երկու Մենինների զգեստները բաց արծաթագույն են, իսկ կիսաշրջազգեստները մուգ մոխրագույն` կարված արծաթամոխրագույն լենտերով: Գունային գամման այդ հագուստների վրա նախապատրաստում է գլխավոր ստվերային ակորդին,որը արտացոլվում է Մարգարիտայի կազմվածքում և զգեստում:Մարմինների գունային ներդաշնակության փոխկապակցությունը մեկը մյուսի հետ մեծ դեր են կատարում:

Նկարի կոմպոզիցիայի մեջ կա միտումնավոր տեղադրված մեկ հայելի,որպեսզի նրա միջոցով հաղորդվի սենյակի այն տարածականությունը, որտեղ ալ կարմիր դրապիռովկայի տակ գտնվում են թագավորն ու թագուհին:Նրանք կարծես կեցվածք են ընդունել հատուկ Վելասկեսի համար, իսկ վերջինս Մարգարիտան իր  շքախմբի մուտքը չի նակտում: Եվ այս պահին սենյակ է մտնում թագավորական շքախումբը: Ներկա գտվողներից մի մասն արդեն նկատել էր նրանց.օրինակ աջ կողմի Ինֆանտան և Ֆրեյլին, ինչպես նաև նկարիչը ,ով ընդհատելով աշխատանքը,նայում են ներս մտնողներին: Ետևի պլանում պատկերված է արարողապետը,ով ետ է գցում վարագույրը և բացում է դուռը,որպեսզի թագավորական շքախմբին ուղեկցի առաջ: Գործողության ակնթարթային տպավորությունը և ֆիգուրների համաչափ դասավորությունը թողնում է այնպիսի տպավորություն կարծես դիտողը մտովի ներթափանցում է նկարի մեջ և կարծես մասնակցում է գործողություններին:

Իսկ ում էր պատկերել Վելասկեսը <<Մենինի>> նկարում:Այս հարցին պատասխանելը շատ դժվար է, քանի որ <<Մենինի>> խմբակային դիմանկարում, ըստ էության զուգորդվում է դիմանկարի երկու բացարձակ տարբեր մեկնաբանման ձևեր: Դրանցից մեկում մարմնավորում է գտել արքունական առօրյան, որին ամեն օր ականատես էր լինում Վելասկեսը: Իսկ մյուսում` խմբակային դիմանակրի կոնցեպցիան է, սակայն <<Մենինի>> կտավում ոչ միայն համադրեց  դիամնկարի այս երկու կոնցեպցիաները,այլև անթաքույց ցուցադրեց նաև, թե որ դիմանկարին է հավանություն տալիս: Դրա մասին պարզորոշ խոսում է  մոլբերտի վրայի կտավը,որը բավականին մեծ է երկու դիմանկար նկարելու համար,բայց շատ հարմար բազմաֆիգուր <<Մենինի>> կտավի համար: Այս կարևոր փաստը ընդգծում է, որ<<Մենինի>>կտավում Վելասկեսը պատկերում է ինքն իրեն` նկար անելիս:Այս ամենը փաստում է, որ նկարիչը իրավունք ունի պատկերելու այն,ինչը նա տեսնում և ինչը նրան շրջապատում է, այլ ոչ թե այն, ինչը նրան թելադրում են պատվիրատուները: Մոլբերտի վրայի հենած կտավը կարծես նկարի շրջանակից դուրս է և նրա մասին միայն կարելի է գլխի ընկնել: Այս ամենի շնորհիվ մեծ նշանակություն է հաղորդվում հենց նկարչին, ով պատկերվել է ստեղծագործելու ընթացքում:

Այս աշխատանքը իր մեջ կրում է նկարչի այն վարպետությունը, որը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում,այդ ամենը կարծես ամփոփված լինի այս նկարում:

Ահա այսպիսի աշխատանքներ է ունեցել իսպանացի հանճարեղ նկարիչը,որի մահվան պատճառը համարվում է գերհոգնածությունը:Նա վախճանվել է 1661թ.-ին: Նրան թաղում են մեծ շուքով:Վելասկեսի արվեստը երկար ժամանակ գրեթե անհասանելի էր, քանի որ ստեղծագործությունների մեծ մասը պահվել է հասարակության համար անհասանելի վայրերում`մասնավորապես դղյակում: Այժմ նրա աշխատանքների մեծ մասը պահվում է Պրադոյի թանգարանում:

Այս հանճարեղ նկարչի արվեստը միշտ եղել ու կմնա Իսպանական արվեստի բարձրագույն արժեք և կհիացնի բոլոր արվեստասեր հասարակությանը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1704 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: