Մարտին Պետրոսյանը ծնվել է 1933 թվականին՝ Ծաղկաշեն գյուղում (Հայաստան)։ 1936 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել։ Այնուհետեւ վերադարձել է Երևան եւ 1953-1958 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Թերլեմեզյանն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան եւ 1958-1961 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում որպես ազատ ունկնդիր։ 1973 թվականից դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1976 թվականին նրան շնորհել են Հայաստանի վաստակավոր նկարիչի կոչում։

Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, կոմպոզիցիոն նկարի, բնանկարի, դիմանկարի, ինչպես նաև գրքի պատկերազարդման ոլորտներում։ Մշտապես համագործակցել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ։ Ձևավորել և պատկերազարդել է մի շարք մանկական գրքեր։ Նկարաշարեր է ստեղծել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի և Վարդան Այգեկցու բարոյախրատական առակների համար։

1961 թվականից սկսել է մասնակցել հանրապետական եւ միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների։ Իր կյանքի ընդացքում ունեցել է նաեւ մի շարք անհատական ցուցահանդեսներ.

1976 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)

1983 թ. – Արևելքի ժողովուրդների թանգարան (Մոսկվա)

1994 թ. – Փարիզ

2005 թ. – Լոս Անջելես

2007 թ. – Հայաստանի Ազգային պատկերասրահ (Երևան)

2009 թ. – Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)

Մարտին Պետրոսյան շխատանքները այսօր գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Հայաստանի Նկարիչների միության և մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1236 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: