Գերմանացի նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, 20-րդ դարի խոշոր ավանգարդիստ արվեստագետՊաուլ Կլեեն (գերմ. Paul Klee [kleː]) ծնվել է 1879 թվականի դեկտեմբեր 18-ին՝ Բեռնի մոտ գտնվող Մյուխենբուխզեե քաղաքում: Կլեեն ստացել է բազմակողմանի կրթություն, այդ թվում` երաժշտական: Նվագել է ջութակ ։ Հետևելով Վասիլի Կանդինսկու օրինակին, Կլեեն 19 տարեկանում մեկնում է Մյունխեն և ընդունվում է ակադեմիա` Ֆրանց ֆոն Շտուկի դասարան։ 1901-ին ճանապարհորդում է Իտալիայով և հրապուրվում է իտակալան վերածննդի նկարչությամբ։ Կլեեի գեղագիտական հասունացման մեջ մեծ դեր է խաղում նրա այցելությունը Նեապոլ։ Նեապոլի ակվարիումում նա ազդվում է Հանս ֆոն Մարեի որմնանկարնեից և բուն ակվարիումից։

1911 թվականին Կլեեն հանդիպում է ժամանակի կերպարվեստի խոշոր բազմաթիվ ներկայացուցիչների` Կանդինսկի, Յավլենսկի, Ֆրանց Մարկ, Գաբրիելա Մյունտեր ևն։ Նույն թվականին Կլեեն մասնակցում է Կանդինսկու և Մարկի հիմնած Der Blaue Reiter Խմբի ցուցահանդեսին։ Այդ ժամանակաշրջանում Կլեեն ազդվում է Դելոնեից, որի “Լույսի մասին” էսսեի իր թարգմանությունը լույս է տեսնում “Der Sturm” պարբերականում՝ 1913 թվականի հունվարին։

Այդ ընթացքում Պաուլ Կլեեի մոտ ձևավորվում է ուրույն ոճ, որին նկարիչը հարազատ է մնում հետագա 30 տարիներին։ 1911 թվականին Պաուլ Կլեեն սկսում է պահել իր բոլոր ստեղծագործություններն ընդգրկող կատալոգ։ Ներառյալ վաղ տարիների նկարչական փորձերը, կատալոգը պարունակում է շուրջ 9000 աշխատանք։

Նկարիչը մահացել է 1940 թվականի հուլիսի  29-ին՝ Լոկառնոյում ։

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 629 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: