Garegin NjdehՀայ մեծ հայրենապաշտ ու ազգասեր հերոս, ով, անգամ իր մահվանից հետո, շարունակում է իր հաջորդ սերունդներին փոխանցել հոգու վեհությունն ու հզորությունը: Անգամ այն ժամանակ, երբ նրա աճյունը երկու մաս է եղած` մեկը Աշտարակի Սպիտակավոր եկեղեցու բակում, մյուսը իր հանգրվանը գտած Սյունիքում` Խուստուփ լեռան լանջին, նա շարունակում է իր հող դարջած մարմնով և իր անմահ մնացած  ոգով սատար կանգնել հայրենի հողին `Մայր Հայաստանին:

Բազում քաջագործություններից ու հերոսական սխրանքներից հետո, անգամ, մեծ հայորդին պնդում էր, որ.

<<Հերոսական  գործերից  ոչ նվազ  ներշնչող  է  մահն  հերոսական: Ապա ուրեմն մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ…>>

  Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով։ Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը  և  որն իր  պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն  մեծերի  շարքը։ Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական  դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս։

Մեկը հարձակվում է մյուսը պաշտպանվում. Այդ երկուսից ո՞վ է մեղավոր:

Եվ ո՛չ մեկը, իրավունք ունեն երկուսն էլ,- ասում է ֆրանսիացին:

Ես սիրում են թղթախաղում տանողին, ինչպես և կռվում հաղթողին,- սաում է անգլիացին:

Եթե մեզ համար օգտակար է, ուրեմն և կարելի է,- ասում է գերմանացին:

Կա՛մ բոլորին բարեկամ, կա՛մ բոլորին թշնամի, ասում է ամերիկացին: Եվ որովհետև հնարավոր չէ բոլորին բարեկամ լինել, նա գործնականում մնում է բոլորին թշնամին:

Քաջ գիտակցելով ժամանակի քաղաքական իրավիճակը` Գարեգին Նժդեհը գտնում էր այդպես:

Եվ , իրոք, նա չեր սխալվում…

1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ շարքերը և մասնակցություն ցուցաբերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը  1909թ.-ին վերադառնում է Կովկաս սակայն այստեղ նա ձերբակալվում է ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

1912թ.-ին, երբ սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար  բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

1918թ.-ի գարնանը վարում է Անիի շրջակայքում մղվող կռիվները և նահանջող հայկական զորամասերի հետ  ապահովում Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Նժդեհը չէր սխալվում, երբ փրկության ելքը տեսնում էր ռազմաճակատում…

 Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ։ <<Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը>>- հնչում է Նժդեհի, վճռական և ինքնավստահ ձայնը։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։

 Նա չեր սխալվում նաև այն ժամանակ, երբ հնարավորին բոլոր ուժերը հավաքած Զանգեզուրում կենաց ու մահու կռիվ էր մղում մեկ թուրքադրբեջանական, մեկ էլ խորհրդային բանակի դեմ: 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն  բոլշևիկների հետ կնքված զինադադարի

(1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը։ 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Նժդեհը ձգտում էր անկախ պետականության կազմակերպմանըԱռանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Այսուհանդերձ Գարեգինը լավ էր գիտակցում տարածաշրջանում ձևավորված խորհրդայնացման մթնոլորտը: Առողջ դատելով ստեղծված իրադրությունը նա  տեղի տվեց և չցանկանալով հեղել անմեղ հայության արյունը համաձայնեց Զանգեզուրի խորհրդայնացմանը սակայն մի պայմանով, որ այն մնալու էր Խորհրդային Հայաստանի կազմում:

Գարեգին Նժդեհը, սակայն, իր էությամբ ու հոգով անմնացորդ նվիրված էր Հայաստան աշխարհին ու կարելի է ասել, թերևս սա էր պատճառը, որ անգամ սովետական իշխանությունների բազում քաղաքական ճնշումներից  չընկճվելով նա երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երբ կամացկամաց հասունանում էր խորհրդային զորքերի կովկասից նոր ռազմաճակատ բացելու պահը, ձգտեց օգտվել առիթից և սկսեց ջոկատներ կազմել, որոնք կմիանաին կովկասյան ռազմաճակատում գործող խորհրդային զորքերին: Այս քայլով Նժդեկը փորձեց օգտվել առիթից և ազատագրել Արևմտյան Հայաստանը Թութքիայի լծից: Սակայն երբ նրա կազմած ջոկատը ուղարկեցին Ղրիմ, նա հասկացավ որ հույսերն ապարդյուն են և ամենինչ արեց ու հայ զինվորներին ետ բերեց: Պատերազմի ավարտից հետո նույպես Նժդեհը չեր դադարում մտածել ազատագրման մասին և 1947 թվականին առաջարկեց մի ծրագիր, որով սփյուռքում պետք է ստեղծել ռազմաքաղաքական կազմակերպություն, որի նպատակը պետք է լիներ ազատագրել Արևմտյան  Հայաստանը և միացնել Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունէության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, այդ ու ամենայնիվ այս ծրագիրը չիրականացավ: Ընդհակառակը` Խորհրդային  դատարանը  Նժդեհին 1948 թվականին դատապարտեց  25  տարվա ազատազրկման որից 7 տարին անցկացնելով հեռավոր Վլադիմիրում 1955 թվականին մահացավ տեղի բանտումՄիայն տասնամյակներ անց նրա մարմինը գաղտնիաբար մաս առ մաս բերվեց և վերամփոփվեց հայրենի հողում: Միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց:

<<Որտեղ և երբ էլ մեռնեմ, հավատաիմ հայ ժողովուրդ, որ արտաքին վտանգների ժամանակ իմ անհանգիստ հոգին օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակներն պիտի առաջնորե>>:

Վերջերս մէկը գրեց. «<<Հայրենիքն է անհատի համար, եւ ո՜չ թէ անհատը` հայրենիքի>>: Դա նշանակում է` հայրենիքը համարել միջոց, անհատը` նպատակ: Դա ասել է` երբ վտանգ կայ, թո՜ղ կործանուի հայրենիքը, միայն թէ ապրի անասնահոգի անհատը: Նման հայրենասիրութեան եւ անհայրենասիրութեան միջեւ տարբերութիւնը բառային է միայն,- ասում է Գարեգինը:

Վերջերս հաճախ է տարբեր վայրերում լսվում <<երկիրը երկիր չի>> արտահայտությունը:  Կարծում եմ Նժդեհի վերին ասած տողերը հենց այս խոսքերի պատասխանն է: Առնվազն ուտող ու ուրացող պետք է լինի այն անձը ով իր սեփական երկրի, իր Հայրենիքի մասին  նման կերպ պետք է արտահայտվի: Նման մարդիք անգամ չեն էլ հասկանում որ այդ  կերպ նրանք հայհոյում են  իրենց և բոլոր այն նախնիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն այն հողի, որի վրա այժմ ապրում է ինքը:

Այն ժողովուրդը, որն ունի հազարամյակների պատմություն և առավել հզոր է քան Ասորիքն ու Բաբելոնը,քանզի նրանք այլևս չկան, պարզապես իրավունք չունի վերջակետ դնելու իր պատմությանը: Հարկավոր է սթափվել, հավաքվել մեծ ու փոքր, իմի գալ մեկ համնդանուրհ գաղափարի շուրջ, դառնալ զորեղ մի բռունցք և պայքարել հանուն անկախության ամրապնդման, պետության հզորացման ու կայունացման համար:

Շուրջ 600 տարի պետականության բացակայությունից հետո մենք կրկին բռնեցին անկախության ուղին: Սակայն 21րդ դարի արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է ուս ուսի տված, առյուծի նման ետ բերենք փառքը,փառքը ունեցած:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1649 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: