Ռուս նկարիչ Կառլ Պավլովիչ Բրյուլովը (ռուս.՝ Карл Па́влович Брюлло́в) ծնվել է 1799 թվականի դեկտեմբերի 12-ին Սանկտ-Պետերբուրգում:  Նա ակադեմիզմի վառ ներկայացուցիչներից մեկն է։

Եղել է Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։

1823–1835 թվականներին աշխատել է Իտալիայում՝ մեկնելով այնտեղ որպես Գեղարվեստի խրախուսման կազմակերպության «թոշակառու»։ Խորապես ազդվել է անտիկ, ինչպես նաև իտալական վերածննդի և բարոկկո դարաշրջանների արվեստից։

Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» (Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» (Вирсавия, 1832, Տրետյակովի պատկերասրահ)։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավոր կին» (Всадница (Дж. и А.Паччини), 1832, Տրետյակովի պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է (Последний день Помпей, Ռուսական թանգարան)։

Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցահանդեսում է գտնվում Կառլ Բրյուլովի կտավներից մեկը՝ «Մ. Ա. Բեկի դիմանկարը» (1840)։

Մահացել է  1852 թվականի հունիսի 11ին՝ Մանցիանայում (գտնվում է Իտալիայում):

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 374 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: