469px-Gian_lorenzo_bernini_selfportraitՋովաննի Լորենցո Բեռնինին ծնվել է 1598թ Իտալիայում: Նա 8 տարեկան էր,երբ ուրվագծեց Սբ. Պետրոսի գլխի ուրվագիծը, նկարն այնքան իդելական էր, որ նրան կոչեցին` երկրորդ Միքելանջելո: Իսկ 16 տարեկանում ստեղծումէ Սուրբ Լավրենտինիոսի <<Չարչարանքը>> քանդակը: Բեռնինիի ստեղծել է մի շարք արձաններ ու դիմապատկերներ` հաճախ դուրս են գալիս բարոկկո ոճի շրջանակներից: Նրա նորարական որոնումների բնույթը պարզորեն զգացվում է բուռն ոգևորություն արտահատող <<Դավիթ>> արձանում` 1623թ, Հռոմ, Բորգեզեի պատկերասրահ:Ի հակադրություն Դոնատելոյի  ու Վեռոկքիոյի կերտած արձաններում արտահատվող ավարտուն գործողության ` Վերածնության դարաշրջանի հանգիստ-հավասարակշռված հերոսների, Բեռնինին ,ասես զարգացնելով Միքելանջելոյի գաղափարը, Դավթին պատկերում է դրամատիկական ոգևորության ,սաստիկ զայրույթի և մոլեգին խոյանքի պահին: Հերոսը պատրաստ է քարեր նետել թշնամու վրա: Բեռնինին ապշեցուցիչ սրությամբ արտահայտում է պատկերահանվողների բնութագիրը: Կարդինալ Բորգեզեի դիմանկարում` 1632, Հռոմ, Բորգեզեի պատկերասրահ,  նա վերակերտել է ինքնավստահ, մեծամիտ, բանական և իշխանատենչ մարդու կերպարը:

Պերսեփոնեի առևանգումը՝ արձանախումբ ստեղծել 1621-1622 թվականներին։ Արձանը գտնվում է Բորգեզե պատկերասրահում։

Սյուժեն վերցված է Հին հունական դիցաբանությունից։ Պատկերված է այն պահը, երբ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսըհրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 640 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: