Գոթական արվեստը միջնադարյան արվեստի զարգացման հաջորդ աստիճանն Է՝ ռոմանականից հետո։ Այս անվանումը պայմանական Է։ Այն բարբարոսության նույնանիշն Է Վերածննդի դարաշրջանի պատմաբանների պատկերացման մեջ, որոնք այդ տերմինն առաջին անգամ օգտագործեցին, բնութագրելով միջին դարերի արվեստն ամբողջությամբ՝ նրանում չնկատելով նրա արժեքավոր կողմերը։

  Գոթիկան (գոթական ոճը) միջնադարի արվեստի ավելի հասուն ոճն Է, քան ռոմանականը։ Այն զարմացնում Է արվեստի բոլոր տեսակներում գեղարվեստական արտահայտությունների իր միասնությամբ ու ամբողջականությամբ։ Ձևով՝ կրոնական գոթական արվեստը կյանքի, բնության և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։ Այն իր մեջ ներառել Էր միջնադարյան գիտելիքների, բարդ և հակասական պատկերացումների ու ապրումների ամբողջությունը։ Գոթիկայի կերպարների անրջականության և հուզականության մեջ, հոգեկան խոյանքների խանդալից թռիչքում, նրա վարպետների անխոնջ որոնումներում զգացվում Է նոր ոգևորություն բանականության և զգացմունքների արթնացում, գեղեցիկի նկատմամբ մոլեգին ձգտում։

  Գոթական արվեստն առևտրական և արհեստավորական ծաղկող քաղաք-կոմունաների արվեստներ, որը լարված պայքարի գնով որոշակի անկախության հասավ ֆեոդալական աշխարհի ներսում։

   Այն արդյունք Էր Եվրոպայի հասարակական կյանքի նոր պայմանների՝ արտադրողական ուժերի մեծ վերելքի, գյուղացիական հսկայածավալ պատերազմների:

Burgos Catedral

բոցերի և XIII դարի սկզբում համայնական հեղափոխությունների հաղթանակի։ Որոշ երկրներում թագավորական իշխանությունը, հենվելով քաղաքների հետ դաշինքի վրա, գերազանցեց ֆեոդալական մասնատված ուժերին։

  Կրոնը առաջվա նման մնում Էր աշխարհայեցողության հիմնական ձև, եկեղեցին շարունակում Էր իբ ազդեցությունն ունենալ արվեստի վրա։

  Սակայն առևտրաարհեստագործական քաղաքների կյանքի պահանջներն առաջ էին բերում ձգտում դեպի գիտելիքները և տևական որոնումները։ Քաղաքային և եկեղեցական դպրոցների ստեղծման օրվանից զանգվածների վրա վանքերի ազդեցությունն սկսեց թուլանալ։ Բոլոնիայում, Օքսֆորդում, Փարիզում ստեղծվեցին գիտության կենտրոններ՝ համալսարաններ։ Սրանք դարձան կրոնական բանավեճերի ասպարեզներ, ազատախոհների օջախներ։ Սխոլաստիկական (ձևական, կյանքից կտրված) փիլիսոփայության շրջանակներում, որը փորձում Էր հաշտեցնել հավատը բանականության հետ, քննադատական մտածողության աճն առաջ բերեց հերետիկոսական ուսմունքներ, առաջադրվում էին լուրջ փիլիսոփայական հիմնահարցեր, մեծ ուշադրություն էր նվիրվում այն ընդհանուր հարցերին, որոնք կապված էին մարդկային հասարակության կյանքի և մարդուն իսկ ճանաչելու հետ։

  Փիլիսոփա Պիեռ Աբելյարը անհրաժեշտ էր համարում կրոնական դոգմաների ապացուցումը բանականության միջոցով, նրա համար գլխավորը ՙեկեղեցու հեղինակությանը դիմակայելն էր՚։ Սխոլաստիկայի մեջ թափանցեց հետաքրքրությունը փորձի ճանաչման նկատմամբ, որը ցայտուն ձևով արտահայտվեց Ռոջեր Բեկոնի գործունեության մեջ:

   XII և XIII դարերի վերջերին տարածվեց արաբական փիլիսոփաներ Ավեռոեսի և Ավիցեննայի՝ մատերիալիզմին մոտիկ ուսմունքը:

   Փորձեր էին արվում հաշտեցնելու քրիստոնեական դոգմաները (հիմնական դրույթների համակարգը) և իրականության դիտարկումներ: Իրական կյանքն արդեն ամբողջովին չէր բացասվում, այն դիտվում էր որպես աստծու արարչագործություն։ Ողբերգական անելանելիությունը, որ եկեղեցին ներշնչում էր մարդկանց, փոխարինվեց աշխարհի գեղեցկության լուսավոր ու բերկրալի ընկալմամբ։ Խստաբարո բարքերը մեղմացան։ Միևնույն ժամանակ զարգանում էր ժողովրդի ինքնագիտակցությունը։ Պայքարի ընթացքում, ժակերիաների (գյուղաց. ապստամբությունների) թեժ օրերին համայնքային ազատությունների համար պայքարող, եկեղեցու ռեֆորմ պահանջող քաղաքների շիկացած մթնոլորտում ծնվեց եղբայրության և հավասարության գիտակցությունը, որը կարճ ձևով նշված է  հետևյալ ասույթում. ՙԵրբ Ադամը վար էր անում, իսկ Եվան՝ թել մանում, այդ ժամանակ ո՞վ էր ազնվական:

  XII-XIV դարերի պալատական ասպետական միջավայրում ծագեց աշխարհիկ, խորապես անձնական վերաբերմունքն աշխարհի նկատմամբ։ Վիպերգության (էպոսի) և ասպետական սիրավեպի հետ միևնույն ժամանակ բագավաճեց տրուբադուրների սիրային քնարերգությունը՝ պրովանսալյան բանաստեղծությունը, նոր ժամանակի նախանշանակը։ Բանաստեղծության  մեջ թափանցեցին անհատական զգացմունքները։ Զարգանում էր քաղաքային գրականությունը, որը հակում ուներ դեպի առօրյա կյանքի վառ պատկերները։ Երաժշտության մեջ մենաձայնությանը փոխարինեց բազմաձայնությունը։ Հզոր խմբերգային  հիմներում քաղաքային համայնքն անմիջականորեն արտահայտում Էր իր զգացմունքները, գյուղական բնակիչները և համքարային արհեստավորները միստերիաներում (կրոնական ծեսերում, դրամաներում) ներկայացնում էին տեսարաններ սուրբ գրքից։

article_gothic_style

  XII-XIII դարերի երկրորդ կեսի միջնադարյան քաղաքներում ծնունդ առան ճարտարապետության և կերպարվեստի նոր, ավելի բարդ ու բազմիմաստ ձևեր, գրանցում զուգորդվում Էրն միստիկան ե ռացիոնալիզմը, խաղաղ կենտրոնացածությունը և մոլեգին խոյանքը, անկեղծ կենդանի զգացմունքը և դոգմատիզմը, բուռն երևակայությունը և միօրինակության, կանոնավորվածության ձգտումը, երազանքի նպատակադրվածությունը և սուր դիտողականությունը, տոնական գեղեցիկը և առօրեականը, տգեղը։ Արվեստում ծնունդ առավ մարդու հոգևոր ուժերն ու ընդունակություններն արտահայտելու ձգտումը։

  Ռոմանական և գոթական ոճերի մեջ դժվար Է ժամանակագրական սահման անցկացնել։ XII դար՝ ոոմանական ոճի ծաղկման ժամանակներ, միևնույն ժամանակ 1130 թ-ից երևան են գալիս նոր ձևեր, որոնք դրին գոթական ոճի սկիզբը` (վաղ շրջանի գոթական ոճ)։ Այդ ոճն Արևմտյան Եվոոպայում իր բարձունքին հասավ XIII դարում (բարձր գոթական ոճ)։ Ոճի մարումը տեղի է ունենում XIV և XV դարերում (բոցավառ գոթիկա)։

  Գոթական ոճը տարբեր երկրներում յուրատեսակ հատկանիշներ ուներ։ Սակայն դա չի բացասում նրա ընդհանրությունը և ներքին միասնությունը։ Ֆրանսիայում՝ գոթական ոճի հայրենիքում, այդ ոճի երկերը բնութագրվում են համամասնությունների պարզությամբ, չափի զգացողությամբ, հստակությամբ, ձևերի նրբագեղությամբ։ Անգլիայում դրանք տարբերվում են իրենց ծանրակշռությամբ, կոմպոզիցիոն հատկանիշների գերթեռնվածությամբ, ճարտարապետական զարդահամակարգհ բարդությամբ ու հարստությամբ։ Գերմանիայում գոթական ոճը ստացավ ավելի վերացական, միստիկական, բայց իր արտահայտությամբ կրքոտ բնույթ։

Պանիայում գոթական ձևերը հարստացան արաբների ներմուծած մուսուլմանական արվեստի տարրերով։ Իտալիայի քաղաքների բարգավաճումը XIII դարի վերջերին բարենպաստ հող ստեղծեց Նախավերածնության մշակույթի սկզբնավորման համար, այնտեղ թափանցին գոթական ոճի միայն առանձին, առավելապես զարդարարական տարրեր, որոնք չէին հակասում ռոմանական ճարտարապետության սկզբունքներին։ Բայց XIV դարում գոթական ոճը Իտալիայում տարածվեց ամենուրեք։ Բոցավառ գոթական ոճն իր ավարտուն բարձր աստիճանին հասավ Միլանի տաճարում (XIV-XVդարերի վերջեր, կառուցումն ավարտվել է XIX դարի սկզբին):

  Գոթիկայի՝ դարաշրջանում արվեստում աճեց աշխարհիկ՝ մասնավոր, պալատական և հասարակական ճարտարապետության նշանակությունը։ Զարգացած քաղաքական կյանքը և քաղաքացիների աճող ինքնագիտակցությունն արտացոլվեցին քաղաքային խորհրդարանի հոյակերտ շենքի շինարարության մեջ։

Իտալիա.

  Աշխարհիկ ճարտարապետության հուշարձաններով առանձնապես հարուստ Է Իտալիան։ Վենետիկի Սբ. Մարկոսի կենտրոնական հրապարակը շատ առումներով որոշում Է Դոժե րի (հանրապետության կառավարողների)՝ իր չափերով ընդարձակ պալատի ճարտարապետությունը, որը զարմացնում Է իր հոյակապությամբ։ Աա վենետիկյան գոթիկայի փայլուն օրինակ Է, որն ընկալել Է այդ ոճի ոչ թե կոնստրուկտիվ սկզբունքները, այլ գեղազարդայնությունը։ Նրա ճակատային կոմպոզիցիան արտասովոր Է. պալատի ներքևի հարկը գոտևորված Է սպիտակամարմար սյունաշարով՝ իր սլաքաձև միահյուս կամարներով։Հսկա հոյակերտ շենքն, ասես գետնախարիսխ, իր սյուները մխրճում Է հողի մեջ։

Gotakan arvest

  Համատարած բաց սյունազարդ պատշգամբները՝ ողնուցաձև կամարներով, բարակ, հաճախ սյունաշարերի ձևով տեղավորված, կազմում են երկրորդ հարկը, որը առանձնանում Է նրբագեղությամբ և թեթևությամբ։ Փորագիր մարմարե ժանյակի վերևում կանգնած է արևից շողշողացող ու փայլփլող երրորդ հարկի պատը նոսր տեղադրված պատուհաններով։ Պատի այդ մասի ամբողջ մակերեսը ծածկված է երկրաչափական սպիտակ զարդանկարներով։ Հեռվից վարդագույն-մարգանման՛ մոտիկից պալատը հիացնում է ձևերը թեթևացնող զարդային հնչեղությունը։ Վենետիկի ճարտարապետությունը զուգորդում է Բյուզանդիայի խստաբարո ճոխությունն արևելյան և գոթական գեղազարդայնության, աշխարհիկ կենսուրախության հետ։

  Ճորտական ռոմանական ճարտարապետության դիմագծերն պահպանում Է Ֆլորենցիայում կառուցված հսկա դելլա Սինյորա պալատը (Վեկքիո պալատը, 1298-1314 թթ.)։ Պատուհանները ոչ մեծ խոռոչներով չափավոր բաժանված եռահարկ շենքը, որը երեսպատված Է կոպիտ մշակված ուղղանկյուն զուգահե ռանիստ քարերով, ընկալվում Է որպես մեկ միասնական ամբողջություն։ Նրա խստաբարո տեսքը, բարեկերպ հզորությունն ընդգծում են համարձակ առաջ կարկառված մաշիկուլների, ամրոցային ատամնասյուների հարկը և հպարտորեն դեպի վեր ուղղված ահեղ պահպանական աշտարակը։ Կառուցվելով ավերված ֆեոդալական ամրոցի տեղում՝ Վեկքիո պալատը ազատ քաղաքի հզորության մարմնացումն Էր։ Վեկքիո պալատում երևան են գալիս այն դիմագծերը, որոնք զարգացան Վերածնության դարաշրջանի բնակելի տան, պալատի ճարտարապետության մեջ։ 

Քանդակագործություն.

  Գոթական ճարտարապետության հետ անխզելիորեն կապված Է կերտարվեստի զարգացումը։ Այն գրավում Էր առաջին տեղն այդ ժամանակների կերպարվեստում, ուժեղացնում Էր գոթական ճարտարապետության հուզականությունը:

  Առանձնապես շքեղ Էր գարդարվում գոթական մայր տաճարը, որը Վիկտոր Հյուգոն  պատկերավոր ձևով համեմատում Էր հսկա գրքի հետ։ Նրա արտաքին և ներքին զարդարանքի մեջ գլխավոր տեղը գրավում էին արձանը և ռելիեֆը։

   Քանդակային  զարդարանքի  կոմպոզիցիոն և գաղափարական մտահղացումը ենթարկված Էր աստվածաբանների մշակած ծրագրին։ Տաճարում, որը, ինչպես և նախկինում, մարմնավորում Էր տիեզերքի պատկերը, այժմ ամենից ավելի լայն, տեսանելի զգայական ձևերով Էր ներկայացվում մարդկության կրոնական պատմությունը իր բարձր և ցածր կողերով, իր կենսական բազմաբարդությամբ։ Հազարավոր արձաններ ու ռելիեֆներ Էին կերտվում տաճարներին կից արվեստանոցներում։ Դրանց արարմանը հաճախ մասնակցում Էին նկարիչների և ենթավարետների շատ սերունդներ: Քանդակային կոմպոզիցիաների կենտրոնակետեր դարձան գլխավոր մուտքերը, որտեղ առաքյալների, մարգարեների, սրբերի արձանները տեղադրվում Էին երկար շարքով, ասես դիմավորում Էին այցելուներին։ Քանդակազարդ ճակատամասերը, գլխավոր մուտքերի կամարները, սրանց միջև ընկած տարածությունը, վերին հարկերի սրահները, փոքր աշտարակների որմախորշերը, վիմպերգները զարդարվում Էին բարձրաքանդակնեոով, գեղազարդ ռելիեֆներով և արձաններով։ Բազմաթիվ փոքո քանդակապատկերներ և առանձին տեսարաններ զետեղվում էին լայնակի նավերում, բարձակների վրա, սենյակներում, պատվանդանների վրա, տանիքներում։

Gotakan qandakner

  Խոյակներին և քիվերին ավելացվում էին թռչունների,   սաղարթների, ծաղիկների, բազմապիսի պտուղների պատկերներ, փոքր աշտարակների քիվերի, կողերի, արկբուտանների երկարությամբ ասես վազում էին քարե կիսաթեք տերևիկներ (կրաբներ), սրածայր ձողերը պսակվում էին ծաղկով (խաչածաղկով)։ Գեղազարդման այս բոլոր թեմաները կարծես կենդանի բնության զգացում էին հաղորդում ճարտարապետական ձևերին։ Բուսական զարդարարական տարրերի նմանօրինակ առատություն ճարտարապետական այլ ոճերում չի հանդիպում։

  Գոթական քանդակագործությունը մայր տաճարի ճարտարապետության օրգանական մասն է։ Այն ներառվում է ճարտարապետական կառուցվածքի, շենքի գործառնային (ֆունկցիոնալ) տարրերի կազմի մեջ։ Ռեյմսի տաճարում քանդակագործությունը նույնիսէ որոշում է նրա արտաքին դեմքը։

  Արձաններին հսկայական հուզական արտահայտչություն էին հաղորդում հագուստների ծալազարդարումները, որոնք ընդգծում էին մարդու մարմնի գեղակերպությունը (պլաստիկությունը) և ճկունությունը, նրա կյանքը տարածական միջավայրում։ Շալերը (փոթերը) ստեղծում էին բնական ծանրության պատրանք, խորապես տպավորվելով, դրանք ստեղծում էին լույսի և ստվերի հարուստ խաղ, նմանվում էին մե՛րթ սյուների մատնեքների (ակոսների), մերթ կազմում լարված սուր կոտրվածքներ, մե՛րթ հոսում որպես թեթև շիթեր, մե՛րթ թափվում որպես ազատ, ուժգին հեղեղ կարծես կրկնելով մարդկային ապրումները։ Հաճախ նուրբ հագուստում լույսի տակ երևում է մարմինը, որի գեղեցկությունը սկսում էին ընկալել և զգալ նաև այն ժամանակների բանաստեղծներն ու քանդակագործները։ Ուշադրությունը կենտրոնացվում էր դեմքերի գեղակերպության և հոգևոր արտահայտչականության վրա:

Գոթական արվեստը Գերմանիայում.

  Գերմանիայում գոթական ոճն ավելի ուշ է հաստատվում, քան Ֆրանսիայում` իհարկե ֆրանսիական վարպետների գեղարվեստական փորձի հիման վրա: Սակայն գոթական արվեստը այստեղ ստանում է իր խորը, յուրօրինակ և օրիգինալ զարգացումը: Դա, իհարկե կապված էր Գերմանիայի ֆեոդալական կարգերի, ներքին հակասությունների հետ: Այսեղից էլ գերմանական արվեստին հատուկ դրամատիզմի և էքսպրեսիայի արտահայտությունը հատկապես քանդակի ասպարեզում:

  Գերմանական գոթիկայում չկա այն հարաբերական հարմոնիան, որը պարզ զգացվում էր ֆրանսիական վարպետների ստեղծագործություններում:

  Գերմանական գոթիկայի ինքնատիպությունը արտահայտվում էր մարդու ներքին կյանքի լարվածության և արտաքինի հակասությամբ` պատկերման մեջ: Այստեղ հատուկ է նաև հետաքրքրությունը հոգևոր պոռթկումների պատկերման և սուրբ զգացմունքը գեղարվեստական միջոցներով ներկայացնելու հանդեպ: Գերմանիայի ճարտարապետության զարգացման առանձնահատկություններից մեկը ռոմանական ավանդույթների գիտակցական պահպանումն է: Հետագայում իհարկե կարկասային սիստեմի կիրառումն է նաև միաշտարակների ֆասադների կիրառումը: Գերմանիային հատուկ են կառույցներ, որոնք ներկայացնում են ռոմանականից գոթականին անցնելու շրջանը: Օրինակ է Լամուրգի տաճարը, այստեղ ճարտարապետական ֆորմաների ընդգծված վերտիկալ ուղղվածությունը վկայում է գոթական տենդենցների մասին: Գոթական ոճի սկզբունքները լավ արտահայտվել են Տրիրի Աստվածամոր տաճարում: Սրա կոնստրուկցիայի բնութագրական գիծը հատակագծի կենտրոնական կոմպոզիցիան է, հավասարաթև խաչը: Յուրաքանչյուր կողմերում երկուական կապելա ունի : Կապելաների մնան տեղաբաշխումը Ֆրանսիային ծանոթ չէր և տիպիկ Գերմանակնա նորամուծություն է:

 Հասու ոճի հուշարձան է Ելիզավետայի եկեղեցին` Մարբուրգում: Ի տարբերություն ֆրանսիական կառույցների, Մարբուրգյան ֆորմաները որոշակի ծանրակշիռ են, սակայն նրանցում օրիգինալություն կա, ինչը հատուկ է Գերմանիային: Երեք աբսիդի առկայությունը, որը ավարտվում է կապելաների պսակմամբ: Մյուս առանձնահատկությունը Ելիզավետայի եկեղեցու ֆասադի խիստ վերտիկալությունն է: Ֆրանսիական  ֆասադների հորիզոնական գծերը այստեղ նշանակալի դեր չեն խաղում: Ֆասադի գոթական վարդակը փոխվում է սլաքաձև պատուհանով: Ֆասադն ունի երեք նավ` միևնույն բարձրության, սակայն մեջտեղի կայունությունը կրկնակի է:

  Արևելյան ալտարային մասը և տրանսեպտների թևերը միանգամայն միանման են և ավարտվում են աբսիդներով: Էքստերիերից երկու մեծ աշտարակները բարձր, չորսանկյուն վրաններով իշխում են արևմտյան ֆասադի վրա: Կառույցի արտաքին պատերը պատված են որմնահեծերով, որոնք խիստ ռիթմ են ստեղծում, և որոնց արանքներում երկշարք պատուհաններ են: Ֆրեյբուրգում ձևավորվում է արևմտյան ֆասադի հատուկ տեսակ: Այստեղ միայն մեկ աշտարակ է: Սրանից հետո Գերմանիայում միաշտարականի ֆասադները հաճախ էին կիրառվում: Ֆրանսիական գոթիկայի ազդեցությունը երևում է Քյոլնի եկեղեցում: Քյոլնի տաճարի համար բնութագրական է մեջտեղի նավի աննախադեպ բարձրությունը, որը կողայինների հանդեպ բարձրանում է 5:2-ի հարաբերությամբ: Տաճարը սկվել է կառուցվել 13-րդ դարում, շարունակվել է 14-15-րդ դարերում, իսկ ավարտվել է 19-րդ դարում:

Գոթական ավեստը Անգլիայում.

  Անգլիայի ռոմանական ճարտարապետությունը ուսումնասիրելու համար լուրջ դժվարություններ են առաջանում, քանզի տաճարների ճնշող մեծամասնությունը վերակառուցվել  կամ ավարտվել է գոթական ոճով:

  Փայտե կառուցումը Անգլիայում շատ երկար ժամանակ է շարունակվում, քանի որ երկրում կային հմուտ նավակառուցողներ, մինչև 16-րդ դարը կիրառվում էր փայտե ծածկը: Ծածկի թեթևության շնորհիվ հնարավորություն էր ստեղծվում թեթևացնել նեցուկները և հարստացնել պատերը` լայն կամարների կիրառմամբ: Ինչպես Ֆրանսիայում, Անգլիայում նույնպես տաճարները մտնում էին մենաստանների մեջ և շրջապատված էին լինում տարբեր տեսակ կառույցներով: Անգլիայի ռոմանական է Նորվիչիի տաճարը /11-րդ դար/: Անգլիական տաճարների դասը արևելքում չունի կլոր կամ բազմանիստ աբսիդ, ինչը կիրառվում է այլ երկրներում, այդ թվում Հայաստանում: Անգլիայում աբսիդն ավարտվում էր ուղղանկյուն մատուռի տեսքով կամ ուղղակի պատով: Անգլիայի ռոմանական տաճարների արտաքին տեսքի  մասին դժվար է դատել, քանզի, ինչպես նշվեց, արտաքինից նրանք փոփոխության են ենթարկվել և գոթական տեսք ստացել:

  Այդ շրջանի կառույց է նաև Իլի տաճարը, որտեղ հետաքրքիր առանձնահատկություն է արևմտյան ֆասադի զույգ աշտարակները: Կային նաև ոչ մեծ ութանկյուն աշտարակներ: Անգլիայի տաճարների մեջ մեծ դեր է գրավել Դերխեմեյի տաճարը: Գոթական ոճով տաճարներ Անգլիայում սկսեցին կառուցել 12-րդ դարից:

Անգլիայի գոթական ճարտարապետությունը.

  Անգլիայում գոթական ոճի առաջին կառույցները սկսեցին կառուցվել 32-րդ դարի վերջին քառորդում, սակայն ամենանշանկալի կառույցները կառուցվեցին 13-14-րդ դարերում: Օրինակ է` Սոլսբերիի տաճարը, որը Անգլիայի գոթական տաճարների ամենատիպիկ օրինակն է: Տաճարի հատակագիծը չունի սկզբունքներ, ի տարբերություն Անգլիայի ռոմանական տաճարների: Երկարությունը տվյալ տաճարի 140 մետրից ավելի է: Երկայնական իրանը արևմուտքում չունի մատուռ և շրջայց: Դրանց տեղում արևելյան կողմում կառուցված է ուղղանկյուն հատակագծով մի մատուռ:

  Սոլսբերիի տաճարը շատ օրիգինալ է ձևավորված: Տաճարի կենտրոնում ավանդական կլոր վարդակի տեղում եռակամար պատուհան էր: Տաճարը չորս շարքով ծածկված է քանդակներով,որոնք նեղ սլաքաձև վանդակներում են: Անգլիական տաճարի ինտերիերը նույնպես աչքի է ընկնում ինքնատիպությամբ: Այստեղի նավերը չունեն այն հսկայական բարձրությունը, որը հատուկ էր Ֆրանսիային: Եթե ֆրանսիական տաճարների ինտերիերը աչքի է ընկնում ֆորմաների պարզությամբ և հստակությամբ, ապա անգլիական կառույցներում դրանք ավելի մասնատված են ու ունեն դեկորատիվ բնույթ:

  Անգլիայի մեկ այլ ուշագրավ հուշարձաններից է Լինկոլնի տաճարը, որի հիմնական կառուցումը ընթացել է 13-14րդ դարերում: Սա իր չափերով գերազանցում է Սոլսբերիի տաճարին` երկարությունը 155 մետր: Տաճարը էքստերիերից շատ ծանրակշիռ է թվում` կապված է խոշոր ծավալների հետ: Նրա հսկայական չորսանկյուն աշտարակները չունեն ծայրաձողի տեսք: Առավել նկատելի է տաճարի ֆասադը, որը զարդարում է հսկայական կամարաձև պորտալները:

Կերպարվեստ.

  Գերմանիայում քանդակը կենտրոնացված է կառույցի ինտերիերում: Գոթական ոճը առաջին անգամ արտահայտվում է Մակդեբուրգի և Ֆրեյբերսկի տաճարներում: Չնայած սրանք կրում էին ֆրանսիական ազդեցություն, այնուամենայնիվ քիչ բարեկազմ էին քան Ռեյմսի և Ամիենի քանդակները: Տաճարը սկսվել է կառուցվել 11-րդ դարում, օծել են 13-րդ դարում: Այստեղ ուշ ռոմանականից  մինչև  բարձր գոթիկո ոճերի միաձուլում է: Գոյություն ունի ավագ և կրտսեր դպրոցներ: Այս շրջանի աշխատանքների մեջ տարբերվում է խոռի պատի առաքյալների և մարգարեների պատկերները, որոնք ներկայացված են բուռն քննարկման միաժամանակ: Սա ավագ դպրոցի արվեստագետների գործերից է: Հատկապես հետաքրքրական է Պետրոսի Հովհաննեսի պատկերները: Տաճարում կա նաև իշխանական պորտալ: Այստեղ կարծես անցում է կատարվում ռելիեֆային պատկերից դեպի ազատ կանգնած պատկերներն(ինքնուրույն քանդակ):

Gotakan nkarner

  Գոթիկայի համար ընդհանուր առմամբ էլեմենտներ էին հատուկ` վեհ և կոմիկական: Վեհ գծերը արտահայտվում են Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի կերպարներում: Հրեշները և կոմիկները արտահայտվում են դժողքի և սատանայի պատկերներում: Օրինակ` ՙԱհեղ դատաստանին՚, իշխանական պորտալի քանդակներում ժեստերի էքսպրեսիան և դիմախաղը, մեղավորների ահը և բարեպաշտների ուրախությունը այնպես է չափազանցված, որ և մեկը, և մյուսը թողնում են միանման տպավորություն: Բամբերգի տաճարի վրա գտնվող Ադամի և Եվայի ֆիգուրներն առաջին հերթին աչքի են ընկնում գրեթե կլոր քանդակ հիշեցնող մշակմամբ: Այս քանդակները զարմացնում են հոգևոր ուժի գեղեցկությամբ, որն առավել վառ արտահայտվել է Ելիզավետայի կերպարում, որում յուրաքանչյուր գիծը վառ է և արտահայտված:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 5095 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: