Հայկական միջնադարյան մշակույթի պատմության մեջ արտակարգ նշանակություն ունեն IV—VII դարերր։ Այդ մի դարաշրջան էր, երբ կազմավոր-վում Լին ազգային մշակույթի և հատկապես ճարտարապետության հիմնական սկզբունքները, ավարտվում է անտիկ ձևերի արմատական վերամշակումը և նախադրյալներ են ստեղծվում հետագա դարերի զարգացման համար։ Հայկական ճարտարապետության զարգացման  ժամանակագրությունը  իր համարյա թե բոլոր սկզբունքային գծերով լիովին բխում է ժողովրդի պատմության հիմնական փուլերից: Հայկական ճարտարապետական մշակույթը անցել է նաև այնպիսի շրջաններ, երբ գերիշխողը պաշտամունքային ճարտարապետությունն էր։ Հայաստանում VI դարի երկրորդ կեսին վեր  են բարձրանում Օձունը, Մաստարան, Ավանը, իսկ VII դարի առաջին կեսին Հռիփսիմեն, Գայանեն, Զվարթնոցը, մի բանի տասնյակ փոքր կենտրոնագմբեթ հուշարձաններ։

Զվարթնոց.

Zvartnoc

Այս հնավայրը պաշտամունքային կենտրոն է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից ի վեր։ Պեղումների ժամանակ բացվել են նաև ուրարտական տաճարի հիմքերը, զոհասեղանը, Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը, որը վկայում է Հրազդան գետից անցկացված և մինչ օրս պահպանված ջրանցքի շինարարության մասին։ Պատմության ընթացքում Տիրին նվիրված հելլենիստական մեհյանը փոխարինվել է ուրարտական շինությամբ, 301 թ. Քրիստոնեության ընդունումից հետո` բազիլիկով, իսկ 5-6-րդ դդ.` միանավ բազիլիկով (հիմքերը պահպանվում են տաճարից հարավ)։ Զվարթնոցի տաճարը, ենթադրաբար, կառուցվել է 643 – 652 թթ.։ Սա Հայաստանի քաղաքական կյանքի համար անբարենպաստ մի ժամանակաշրջան էր. արաբները ներխուժել էին Հայաստան` 640 թ. գրավելով մայրաքաղաք Դվինը, և սպառնում էին գրավել ողջ երկիրը։ Նույն թվականին, ցավոք, վախճանվել էր Եզր կաթողիկոսը։ Արաբների ու բյուզանդացիների զավթողական ձգտումների միջև հայտնված երկիրը միավորելու ջատագով է հանդես գալիս Թեոդորոս Ռշտունին` ում աջակցությամբ 641 թ. կաթողիկոս է ընտրվում Ներսես Տայեցի եպիսկոպոսը։ Նա կրթություն էր ստացել և զինվորական պատրաստվածություն անցել Բյուզանդիայում և նախընտրում էր ուղղափառությունը` արաբական տիրապետության փոխարեն:

Զվարթնոց տաճարը, որը կոչվել է Նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև. ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը (իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–661թթ: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ 45 մ բարձրությամբ տաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր:

Էջմիածին քաղաքում , Երևան տանող խճուղով գնալիս, ճանապարհից ձախ գտնվում է հայ ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակները։ Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորը։ Ենթադրվում է, որ Ներսես Գ. կաթողիկոսը ի հավերժացումն այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղ։

Ներսես Շինարար կաթողիկոսը որպես նրբանկատ մարդ՝ անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների նման Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթողիկեի մոտ բնակվելը։ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր հեռու Առապար Վաղարշապատի կոչվող դաշտում կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի սբ.Գրիգոր։ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի սբ.Գրիգոր։

Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեց։ Քասախ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն:

Ժամանակի ընթացքում Առապարի սբ.Գրիգոր տաճարը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոց։ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակ։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:

Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով սբ.Գրիգոր անունով եկեղեցի կառուցեց։

Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրը։ Վերջինս հիացած տաճարի հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի Կոստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ վշտացած հրաժարվում է իր ծրագրից:

Այդ չքնաղարվեստ տաճարը իրոք որ եղել է «Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհը։ Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի ընթացքում ծածկվեցին հողով ու ավազով։

Ինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907 թթ), տաճարի փլատակները երևան եկան։ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունը։ Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ Թորոս Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքը։ Եվ այդ տվյալները օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերը։

Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ ճարտարապետության նվաճումները։ Իրավացիորեն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Պատմության թանգարան այցելողները երկար ժամանակ կանգ են առնում մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքով։

Առապար Վաղարշապատի է կոչվել Այրարատ նահանգի այն ընդարձակ, անապատային և քարքարոտ դաշտը, որը ընկած է Էջմիածնից հյուսիս-արևելք,
Զվարթնոցից մինչև Օշականի սահմանները։ Անվանման հիմքում ընկած է Առապար բառը և Վաղարշապատ անունը։ Առապար հայերենում աշխարհագրական
տերմին է և տրվում է այն հարթ տարածությանը, որը անմշակ, անկոխ և քարքարոտ տարածություն է։ Փաստորեն կիսաանապատային դաշտ է։ Իսկ Առապար
Վաղարշապատի է կոչվել, որովհետև հարել է Վաղարշապատին, նրա սահմաններում է գտնվել։

01

Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։ Ջվարթնոցը հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն էր, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը։

1937թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։

Զվարթնոցատիպ Տաճարներ. 
Զվարթնոցի կառուցումից հետո  ճարտարապետական այս ձևը կոչվեց զվարթնոցատիպ , այդպիսի տաճարներ կառուցվեցին Անիում , դրանցից էին Գագիկաշենը, Հովվի եկեղեցին Տրդատ ճարտարապետի  , ինչպես նաև  Բանակի Տաճարը , որը  հավանաբար կառուցվել է նույն Ներսես Տայեցու կողմից: Բանակի տաճար, հայկական վանական համալիր պատմականՏայք նահանգում (ներկայիսԷրզրումի նահանգի Բանակ (Պենեկ) գյուղում): 16-րդ դարումթուրքերի արշավանքի հետևանքով լքվել է, հետագայում` ավերվել: Ենթադրվում է, որ տաճարը կառուցել է Ներսես Գ Տայեցիկաթողիկոսը, երբ 652-658թթ. գտնվել է հայրենի Տայքում: Զվարթնոցատիպ է:

Zvartnocatip

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին` կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար` տաճարի ճարտարապետի անունը: Զվարթնոցի տաճարը եզակի ճարտարապետական կառույց է. այն իր ժամանակաշրջանի ամենաբարձր կառույցներից էր ( 45-49 մ)։ Ժամանակաշրջանին բնորոշ խաչաձև գմբեթավոր կառույցների կամ բազիլիկների փոխարեն, Զվարթնոցի տաճարը ներկայացրեց բացարձակապես նոր ոճ. կենտրոնական գմբեթը հենված էր մեկ ամբողջական շրջան կազմող անկյունների ու խորանների վրա։Տպավորիչ չափսերը և ինքնատիպ կառուցվածքը թույլ են տալիս տաճար բնորոշել որպես «իսկական ճարտարապետական հրաշք»` «զարմանացուցիչն տիեզերաց», որի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել, իսկ շքեղությունը բազմիցս հիշատակվել գրավոր աղբյուրներում։ Պատմում են անգամ, որ 652 թ. տաճարի օծման արաողությանը ներկա գտնվող բյուզանդական Կոստաս 2-րդ կայսրը այնքան է տպավորվել շինությամբ ու նրա ծավալով, որ վերադարձին իր հետ է տարել տաճարի ճարտարապետին` նմանատիպ մի տաճար Կոստանդնուպոլսում կառուցելու մտադրությամբ։ Վերջինս, սակայն, ճանապարհին հիվանդացել է ու մահացել։Զվարթնոցի գեղեցկությամբ զմայլվել են թե հայ և թե արաբ պատմիչները։ Զվարթնոցատիպ տաճարներ են պահպանվել Մերձավոր Արևելքի շատ երկրներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանի Իշխան գյուղում։Հետագայում, երբ Զվարթնոցի տաճարում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, տաճարը ստացավ Սուրբ Գրիգոր անունը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1437 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: