Ռոմանտիզմը (ֆրանսերեն` <<ռոմանտիկ>>, արտասովոր, ֆանտաստիկ), առաջանում է XVIII դարում Գերմանիայում: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալը հիմնվում է ազատ մարդու իդեալի վրա և հակադրվում կլասիցիզմի կարգուկանոնին անտրտունջ ենթարկվող հերոսական մարդու իդեալին: Ազատ մարդու իդեալը ենթադրում է ազատություն թե տարածական, թե ժամանակային կապանքներից: Ելնելով դրանից` ռոմանտիկները պատկերում էին հեռավոր աշխարհներ, իդեալականացնում էին անցյալը: Ռոմանտիզմի ազատ մարդը սահմանապակված չէ ոչ մի բանով  գուցե թե միայն սեփական երևակայությամբ. նա կարող է անել ինչ ուզում է, ապրել ինչպես ուզում է: Կարգուկանոնից հրաժարումը բերում է քաոսայնության, փոթորկի, անորոշության, անվերջության պաշտամունքի: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալի համար կարևորը անհատականն է, անկրկնելին,արտասովորը:

Թեոդոր Ժերիկոն (1791-1824)` ֆրանսիական գեղանկարչության մեջ հեղափոխական ռոմանտիզմի հիմնադիրն էր: Բուն <<ռոմանտիզմ>> տերմինն առաջին անգամ օգտագործվել է նրա արվեստի վերաբերմամբ, որը ներթափանցված է դրամատիզմով, Բուրբոնների միապետության և կապիտալիստական իրականության դեմ բողոքի ոգով: Հրաժարվելով անտիկ աշխարի թեմատիկայից և ստեղծագործական կամքը կաշկանդող դասականության կաննոներից` Ժերիկոն ոգևորվում էր շրջապատի աշխարհի կերպարներով:

Ժերիկոն ծնվել է Ռուանում: Նա սովորել է Կ.Վերնեի` ճարտար, բայց բավականին մակաերեսային մարտանկարչի և ժանրիստի մոտ, հետագայում Ն.Գերենի` ուշ շրջանի դասականության ներկայացուցիչի մոտ: Ժերիկոյին գրավում էր Անտուան Գրոյի` նապոլեոնական  արշավանքների կենցաղագրի տաղանդը: Բայց Գրոյի ոչ թե նշանավոր մարտանկարչական կտավների սառը շքեղությունը, այլ կենասական դիտարկումների սրությունը, կոլորիտի հուզական հագեցվածությունը, բուռն դինամիկան էին որոշում հանդիսատեսի վրա Ժերիկոյի առաջին` <<Կայսերական հեծելազորային սպան գրոհի ժամին>> ինքնուրույն նկարի ներգործության ուժը: Նկարը ստեղծեց այն ժամանակ, երբ ֆրանսիական բանակն արշավանք էր սկսել Ռուսաստանի դեմ: Նկարում տիրում է խանդավառություն, տիրական եռանդ, սպայի կերպարի պաթոս: Այս ամենի հետ մեկտեղ նկարում հնչում են ուժերի ողբերգական գերլարման  նոտաներ` որպես վերահաս պարտության նախազգացում:

Jeriko

Ավելի դրամատիկ բնույթ ունի <<Վիրավոր զրահակիր զինվոր>> նկարը (1814թ.), որը մտահաղացված էր նախորդի զույգ, ուր հաղթանակի ձգտող հերոսի փոխարեն պատկերված է ճակատամարտի դաշտը թողնող սպա:

the-wounded-cuirassier

Ժերիկոյի իտալական ուղևորությունը և Միքելանջելոյի ստեղծագործություններին ծանոթությունը նպաստեցին նրա ստեղծագործության մեջ ընդհանրացված-

գեղակերպական  մոնումենտալ գեղարվեստական լեզվի միտումների հաստատմանը: <<Արձակ ձիերի վազքը Հռոմում>> նկարը (1817թ) հռոմեական  կառնավալի ժամանակ հեծյալների մրցույթի տեսարանը լուծված է ոչ թե ժանրային պլանով, այլ որպես ժողովրդի քաջարիությունը և ուծը փառաբանող հերոսական կոմպոզիցիա:

01

Հերոսական–մոնումենտալ պլանով է արարված Ժերիկոյի նկարներից նաև ամենանշանակալին` ֆրանսիական իրատեսական արվեստի նշանավոր ստեղծագործությունը` <<Մեդուզա>> լաստանավը (1818-1819թ.): Այն ստեղծված է նկարչի` Ֆրանսիա վերադառնալուց հետո բուն կյանքի կողմից ոգեշնչված սյուժեով: Անփորձ կապիտանի մեղքով,  որը նշանակվել էր  կառավարական շրջանների հովանավորությամբ, Աֆրիկայի ափերի մոտ նավաբեկման էին ենթարկվել <<Մեդուզա>> ֆրեգատը: Գրեթե բոլոր ուղևորները զոհվել էին, միայն մի քանիսն էին փրկվել լաստով, որը օրերով մնացել էր փոթորկող ծովում:

Meduza

Ժերիկոն նավաբեկյալներին պատկերել է այն պահին, երբ նրանք հորիզոնական նկատում են փրկարար նավ և լարելով վերջին ուժերը` աղետի ազդանշան են տալիս: Դառնալով միասնական, պլաստիկորեն մտածված, դինամիկ մեկ խումբ` նրանք սուր հակադրություն են ստեղծում առջևի պլանի, անկենդան, արդեն զոհված դիակների հետ: Յուրաքանչյուր գործող անձ անհատական է, և միևնույն ժամանակ հերոսացված կերպարներ են, որոնք կարելի է ընկալել նաև ընդհանրացված պլանում:

Բնօրինակից են ստեղծված ծովային բնանկարը և լաստանավը, խորտակվածների դիմանկարները. նկարիչը ձգտել է առավելագույն ճշգրտության: Ժերիկոն առանձնակի ուշադրություն է նվիրել տառապանքների և մահվան պատկերմանը` դրանք շեշտելով առջևի պլանում:

Ժերիկոն առաջին անգամ սոցիալական մեծ նշանակությամբ, ժամանակակից կյանքի սյոուժեով նկարը կերտեց իր սեփական նախաձեռնությամբ, իր սրտի թելադրանքով և առանց որևէ պատկերի` դրանով իսկ նոր էջ բաց անելով ֆրանսիական գեղանկարչության պատմության մեջ:

Նկարչիչը  մարդու ներքին աշխարի, նրա ապրումների նկատմամբ հետաքրքրությունը դրսևորում է Փարիզի հոսպտալների հոգեկան հիվանդների սուր-ողբերգական դիմանկարներում: Ժերիկոն հարուստ էր ստեղծագործական պլաններով, դրանց իրականացմանը ղանգարեց նրա վաղաժամ մահը: Լինելով ձիու մոլի սիրահար և գիտակ` զարմանալի հմտությամբ իր ստեղծագործություններում պատկերելով ձիեր` Ժերիկոն զոհվեց, ձիուց ընկնելու հետևանքով, որը և նրա վաղաժամ մահվան գլխավոր պատճառներից մեկը եղավ:

Էժեն Դելակրուայի (1798-1863) ստեղծագործության մեջ, որը համակված էր ազատության համար պայքարի բուռն ոգևորությամբ, ճնշվածների նկատմամբ խոր կարեկցանքով, լույսի և բարո հաղթանակի նկատմամբ հավատով, մարմնավորում գտան ֆրանսիական գեղանկարչության հեղափոխական ռոմանտիզմի առավել բեղմնավոր միտումները: Նա դարձավ ոչ միայն բազմաթիվ նկարների և գրաֆիկական ստեղծագործությունների հեղինակ, այլև մոնումենտալ–դեկորատիվ որմնանկարների համակառույցների ստեղծող: Նա մեծ կոլորիստ էր, առանձնակի ուշարություն էր նվիրում գույնի պրոլեմին և նրա գիտական հիմնավորմանը: Նրա գրական ժառանգությունը, մասնավորապես նրա <<Օրագիրը>>, ուր նա գրառումներ էր կատարում իր ամբողջ կյանքի ընթացքում, ամփոփում է մտքեր արվեստի, նրա զարգացման խնդիրների և օրենքների մասին:

Դելակրուան ծնվել է Շարանտոնում, ոստիկանապետի ընտանիքում: Նրա ուսուցիչն էր Պ.Ն.Գ երենը, որի սառը վարպետությունն անհամեմատ ավելի քիչ ազդեցություն ունեցավ, քան նրա ավագ ընկերոջ` Ժերիկոյի կրքոտ արվեստը: Դելակրուայի իսկական ուսուցիչներն էին անցյալի մեծ վարպետները` Ռուբենսը, Վելասկեսը, Միքելանջելոն:

<<Պետք է տեսնել Ռուբենսին, պետք է ոգևորվել Ռուբենսով, պետքէ ընդօրինակել նրան, քանզի նա է գեղանկարչության աստվածը >>, – ասում էր նկարիչը:

Դելակրուայի առաջին բուռն ելույթը թվագրվում է 1822-թ. Սալոնով, ուր ցուցադրվեց նրա <<Դանթե և Վերգիլիոս >> նկարը: <<Աստվածային կատակերգության>> թեմայով նկարված լինելով` այն առանձնանում էր բախումների դրամատիզմով, պատկերների հուժկու պլատիկայով, գույնի կտրուկ հակադրություններով: Ժամանակակիցների վրա մեծ տպավորություն թողեց Դելակրուայի հաջորդ նկարը ` <<Քիոսի կոտորածը >>, որը հանդիսացավ այն ժամանակվա հատապ իրադարձությունների` թուրքական զավթիչների դեմ հունական ժողովրդի հերոսական պայքարի կենդանի և ջերմ արձագանքը: Առանձնահատուկ ողբերգականությամբ ծավալվեցին դեպքերը Քիոսում, որտեղ թուրքական հրոսակները ոչնչացրին իրենց ազգայի անկախության կողմնակիցներ հայտարարած կղզու գրեթե բոլոր բնակիչներին: Հենց այդ արյունոտ հաշվեհարդարն է Դելակրուան պատկերել նկարում, որ տեղծել է զարմանալի ավյունով ու եռանդով: Արտասովոր համարձակ է նկարի կառուցվածքը: Առջևի պլան է դուրս բերված տանջահար արված հույների մի մեծ խումբ` մի ծերունի, որի պաշտպանությունն են աղերսում երեխաները, ամուսնական մի զույգ, խոշտանգված երիտասարդ մի մայր` երեխայի հետ, կիսախելագար մի ծեր կին: Եվ նրանց գլխավերևում` որպես հաղթական կողոպուտի ու բռնության խորհրդանիշ, բարձրացված է ձիու վրա նստած թուրքական սպայի պատկերը: Նրա մռայլ ստվերանկարը հստակորեն առանձնանում է լուսավոր երկնքի և լայն հարթավայրի ֆոնում , որտեղ մինչև բուն հորիզոն երևում է հրդեհների բոցն ու ծուխը: <<Քիոսի կոտորածը >> նկրով Դելակրուան շարունակեց Ժերիկոյի ձեռնարկումները արդիականության` հասարակականորեն նշանակալի մեծ թեմաներով աշխատանքների բնագավառում:

delacroi

Ազատասեր Հունաստանի եռանդալից, անվեհեր մարտիկները դարձան արվեստի հերոսներ: Դելակրուայի առանձնահատուկ վաստակն այն է, որ նա իր ջերմ համակրանքն արտահայտեց տառապյալ, բայց հոգով ոչ ուժասպառ հույն ժողովրդի նկատմամբ: Նկարի ստեղծամանը նախորդեց հսկայական աշխատանք, բազմաթիվ էտյուդներ ստեղծվեցին բնօրինակից: Երբ ամեն իչ արդեն ավարտված էր համարվում, Դելակրուան առաջին անգամ նկատեց Կոնստեբլի բնանկարները: Անգլիացի վարպետի թարմ գեղանկարչության նուրբ ներդաշնակության ազդեցությամն նա գրեթե վերակերտեց նկարը սալոնի բացումից առաջ: Հագեցած, հակադիր գույների փայլով, զարմանք առաջացնելով զգացմունքների դրամատիզմով, << Քիոսի կոտորածը >> առաջ բերեց բուռն վեճեր, հանդիսացավ հեղափոխական ռոմանտիզմի իսկական մանիֆեստ:

the-battle-of-taillebourg-draft-1835(1)

Նրա ստեղծագործության գագաթնակետ հանդիսացավ <<Ժողովրդին առաջնորդող ազատություն>> նկարը (1830)թ., որը Դելակրուային վերջնականապես կապեց 1830թ. հեղափոխական շարժման հետ: Դա XIX դարի եվրոպական արվեստի առավել նշանակալի ստեղծագործություն էր, որը նվիրված էր կեղեքողների դեմ պայքարի ելած ժողովրդի զինված ելույթին:

Դելակրուան գտնում  է հեղափոխական թեմայի առաձնահատուկ և հուժկու լուծումը: Բարիկադի պաշտպանների թվում, նկարի կենտրոնական մասում, նա պատկերում է Ազատությունը` բաց կրծքով, երիտասարդ գեղեցիկ կնոջ տեսքով` կարմիր փռուգիական գլխարկով, ծածանվող մազերով: Վստահորեն մերկ ոտքերով քայլելով հեծանների և քարերի վրա` նա առաջ է ընթանում` ապստամբներին տանելով իր հետևից: Նրա ձեռքում է եռագույն հանրապետական դրոշը, որ ծածանվում է գլխավերևում որպես գալիք հաղթանակների խորհրդանիշ: Նրա առկայությունը էլ ավելի   է ոգևորում նրանց, զենքն ավելի վստահորեն են նրանք սեղմում իրենց ձեռքերում և խիզախորեն մարտի նետվում:

Դրոշի կողքին մի պոքրիկ տղա է ` <<հիվանդոտ մարմնով և դեղնած դեմքով, ինչպես մաշված սու>>, իսկական փարիզյան գամեն:Նրա աչքերը փայլում – վառվում են խիզախ կրակով: Աներկյուղ նա քայլում է մահվան դեմհանդիման: Անսխալ, ճշգրտորեն է Դելակրուան կերտել այդ կերպարը` երեսուն տարի առաջ կանխագուշակելով Գավրոշի ` Վիկտոր Հյուգոյի <<Թշվառները>> վեպի անմահ հերոսի հայտնվելը:

1693

Հանուն ազատության դեպի առաջ քայլող ապստամբների առաջին շարքերում է վճռական մի երիտասարդ` ձեռքին հին հրացան: Որոշ հետազոտողներ այդ կերպարում նշմարում են նկարչի ինքնանկարը: Նա առավելապես նման է Դելակրուայի ընկերներից մեկին` բարիկադային մարտերի մասնակցին: Բայց դա չէ գլխավորը, որ իրեն կամ ընկերոջը նկարիչը պատկերել է մարտնչողների շարքերում: Կարևորն այն է , որ նա իր մտքերով ու սրտով ամբողջովին  ապստամբների հետ էր, նրանց էր նվիրաբերում իր ոգեշունչ արվեստը: Նկարում Դելակրուային հաջողվել է պատկերել այն համաժողովրդական ոգևորությունը, ազատության համար այն պայքարը, որը հավասարապես ոգևորում էր և Փարիզի  արվարձանների բանվորներին, և քաղաքային չքավորությանը,և ֆրանսիական մտավորականությանը:

Ստեղծելով իրադարձությունների ամենաթեժ օրերին ` նկարն ընդունվեց որպես ֆրանսիական գեղարվեստական կյանքի նշանավոր երևույթ: Սակայն մի քանի տարի անց , 1830թ. հեղափոխական իրադարձությունների ճրերին իշխանության գլուխն անցած Լուի Ֆիլիպի կառավարությունը, վախենալով հեղափոխական շարժման աճից , հրամայեց հանել նկարը Լյուքսեմբուրգի թանգարանի ցուցասրահից:

Այդ տարիներին <<Ազատության>> հեղինակը ինքը նույնպես հեռանում է արդիականության սոցիալական մեծ թեմաներից, թեև շրջապատի իրականության կերպարները շարունակում են աչքի ընկնող տեղ գրավել նրա արվեստում: Ամենից առաջ դրանք հրապուրեցին նրան դեպի Արևելք ` Ալժիր և Մարոկկո, ուղևորության ժամանակ:Այստեղ նրա առջև էր արտակարգ գունեղության ,ազգային ինքնօրինակության, էկզոտիկայի աշխարհը:Բուռն ցանկությամբ էր Դելակրուան ստեղծում  բնանկարներ , որոնք ներթափանցված էին պայծառ արևի լույսով, տղամարդկանց ` քամուց ծածանվող լայն թիկնոցներով,որոնք հիշեցնում են անտիկ ժամանակների հագուստ, արևելյան գեղեցիկ կանանց:Նկարչի եռանդուն դիտողականությունը երևան եկավ առյուծների և վագրերի որսի տեսարաններում, որոնք հագեցած են լարված գործողություններով ու կրքոտությամբ:Տեղական կոլորիտի բնորոշ հատկանիշները, կենցաղի, տիպերի,իրավիճակի առանձնահատկությունն է պատկերված <<Ալժիրցի կանայք հանգստի ժամին>> (1834)թ. ` նկարչի լավագույն գեղանկարչական ստեղծագործություններից մեկում, <<Եղբայրական հարսանիք Մարոկկոյում>> նկարում( մոտ 1841)թ.:

Delakrua_YEzhen

Դեպի Արևելք կատարած կարճատև ուղևորությունն իր հետքը թողեց Դելակրուայի հետագա ամբողջ ստեղծագործության վրա, այն մեծացրեց արտասովորի, տարաշխարիկի նկատմամբ նրա ձգտումը, ուժեղացրեց նրա հետաքրքրությունը կոլորիտի հիմնախնդիրների նկատմամբ: Դելակրուան կարևոր դեր կատարեց պատմական նկարի զարգացման գործում ` ձգտելով վերստեղծել անցած ժամանակների բուն ոգին ` պատմության գործող ուժ դարձնելով ժողովրդին:

ՈՒշ շրջանում նրա արվեստում գերիշխում է պատմական թեման, խոր կիրառություն գտնելով այնպիսի նկարներում, ինչպես <<Տրայանոսի արդարադատությունը>> (1840) կամ <<Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից>>(1840): Նկարիչը հաղորդում է մարդկանց բազմապիսի զգացմունքները, բնավորությունները, բացահայտում պատմանկան իրադարձությունների  իմաստը: Նվաճված  Կոստանդնուպոլիս են մտնում ծանր մտորումներով խաչակիրների առաջնորդները: Նրանց առջև տարածվում է սպիտակ մարմարով կառուցապատված շենքերով արևելյան մայրաքաղաքը: Բայց նվաճողների շրջապատում միայն պարտված և ստորացված , գթություն աղերսող մարդիկ են, սարսափահար ապաստան փնտրող խաղաղ բնակիչներին կողոպտող զինվորներ: Զրահավորված անկոչ օտարականների չարագուշակ պատկերները, ծածանվող փետուրներով նրանց տարօրինակ և սաղավարտները ` խորամանկամիտ ստվերները ուրվագծվում են բաց կապտավուն երկնքի և ծխի մեջ աներևույթացող գեղեցիկ քաղաքի ֆոնում: Կոլորիստի ամբողջ վարպետությունը, որ նա ձեռք բերեց գործնականում և ուսումնասիրեց գույնի օրենքները ,բնութագրում է նկարչին  ` ստիպելով հուժկու, գունեղ ,խոր  ներդաշնակություններով արտահայտել իրեն հուզող զգացմունքներն ու գաղափարները:

delacrua

Դելակրուան շատ ուժ ու եռանդ նվիրաբերեց Պատգամավորների պալատի (Բուրբոնների պալատի, Գահադահլիճի և գրադարանի) վեհասքանչ դեկորատիվ համակառույցների ստեղծման գործին, Սենատում,Լուվրում Ապոլլոնի վերնասրահի, Փարիզում Սեն Սյուլպիս եկեղեցու աղոթարանի աշխատանքներին:Վերջինիս որմնանկարները ,երեևի թե , առավել մեծ ուժով են բացահայտում Դելակրուայ մոնումենտալիստի և կոլորիստի սքանչելի ձիրքը, որը մեծ մարդասիրական կերպարներով հագեցնում էր դրամատիզմով և դինամաիկայով ներթափանցված իր դեկորատիվ ստեղծագործությունները:

Դելակրուա գծանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են գրավում Գյոթեի, Բայրոնի, Շեքսպիրի ստեղծագործությունների նկարազարդումները:Գյոթեի ամենաբարձր գնահատականին արժանացան նկարչի ` <<Ֆաուստի>> պատկերազարդումները:Չնայած այն բանին , որ կյանքի վերջում նկարիչը հեռացավ իր ժամանակի առաջադիմական ազատագրական գաղափարներից, նրան խորապես խորթ մնաց հետադիմության ճամբարը,մինչև վերջ պահպանեց իր մարդասիրական համոզմունքները:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1884 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: