Ծնվել է 1953 թվականին՝ Սպիտակում: 1970-1974թվականներին սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այնուհետ 1976-1981 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական Մանկավարժական ինստիտուտում՝ Գեղանկարչություն բաժնում: 1988 թ-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է: 2003թ-ից UNESCO- ի անդամ:

1987, 1992, 1997 թվականներին ներկայացել է տարբեր ցուցահանդեսներով՝ Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում: 2001 թվականին Մասնակցել է <Դանթեն հայ նկարիչների աչքերով> ցուցահանդեսին՝ Իտալիայում : 2003-2005 թվականներին ներկայացել է ցուցահանդեսներով Կիպրոսում, Բարսելոնայում, Վարշավայում, ԱՄՆ-ում: Գոռ Շահբազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Կիպրոս, Լեհաստան:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1253 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: