Ռոկոկո (ֆրանսերեն՝ ռոկայլ-ոճավորված, խելացի՝ ինչպես նաև ռոկոկոն ռոկայլ զարդի փաղաքշական ձևն էր գեղարվեստական ոճը զարգանում է 19-րդ դարի Եվրոպայում ՝ սկզբնավորելով որպես դեկորատիվ ոճ՝ բարձր ազնվականության տոնախմբություններն ու զվարճությունները գեղեցկացնելու նպատակով:  Այս գեղագիտական իդեալը  ցանկալի էր կյանքի իմաստը հաճույքների մեջ որոնող արիստոկրատ խավերի ներկայացուցիչների համար: Ռոկոկո ոճին բնորոշ է նրբագեղությունը, մանր դետալների հանգամանալից մշակվածությունը ուշադրությունը անխռով, խաղաղ, գողտրիկ հաճույքների հանդեպ: Ռոկոկո ոճի գործը պետք է ընկալողի մեջ առաջացնի  կյանքի հաճույքները վայելելու ձգտում, տագնապ առաջացնող դիմախաղեր, ձայներ, գույներ չպետք է լինեն:

Մի շարք հին հրատարակություններում հանդիպում ենք, որ Ռոկոկոն Բարոկոյի կատարելագործված ճոխացրած դրսևորումն է, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ: Բարոկոն ծագեց որպես ընդիմություն մանիերիզմին և փորձեց վերադառնալ միջնադարյան հոգևորին, աստվածային թռիչքին: Այն ի սկզբանե ստեղծվեց երաժշտության մեջ և հետո անցավ նկարչություն: Ռոկոկոյի հիմքում չէր ընկած ոչ մի հոգևոր սկզբունք: Այն ծագեց, որպես ինտերյերի ձևավորում: Նկարչության, երաժշտության, գրականության, ճարտարապետության մեջ այն դրսևորում չունեցավ: Նրա հիմքում ընկած էր ուռճացած, գեղեցկացրած մոտեցումները: Թեմաները հիմնականում սահմանափակվում էին հարուստների առօրյա հետաքրքրությունների պատկերմամբ` թաքուն համբույրներ, գաղտնի նամակներ, ճաշկերույթներ: Վատտոյի <ւղևորություն Կիֆեռա կղզի>, որը հնարված դիցաբանական կզի էր, ուր մարդիկ գնում էին նավակներով, սիրահարվում հետ գալիս: Բուշեյի ստեղծագործությունները նախատեսված էին ննջարանների համար որպես դեկորային նկարներ, որոնք իրենցից ներկայացնում էին զանազան անտիկ աստվածուհիներ կամ մերկ, լողացող կանանց պատկերներ: Ֆռագոնարի արվեստում հիմնական թեմաներն էին գաղտնի նամակներն ու համբույր: Առավել հայտնի աշխատանքն էր <Ճոճանակի փայլուն հնարավորությունները>:

boucher_03

boucher_09

boucher_17

img0089tbv

rokoko

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3683 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: