Ognenq NairainՆաիրա Շահբազյանը ծնվել է 1985 թ. մարտի 16-ին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուց հետո Նաիրան 7 տարի շարունակ ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում, որից հետո եղել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն կից Հավատամք կենտրոնի աշխատակից:

Նաիրան 15 տարեկանից սկսել է պարբերաբար կրկնվող գլխացավեր ունենալ, սակայն միայն անցյալ տարի է պարզվել, որ Նաիրայի մոտ փաստորեն առողջական բավականին լուրջ խնդիրներ կան: Նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա, որի արդյունքում թուլացել են նրա աջ ձեռքը և աջ ոտքը: «Նաիրաս շատ առողջ երեխա է եղել, առողջական որևէ խնդիր չի ունեցել: 15 տարեկանում սկսեց գլխացավ ունենալ, ես էլ տարա բժշկի, բայց բժիշկները որևէ հստակ ախտորոշում չտվեցին: Մինչև անցյալ տարի նրա մոտ գլխացավը շարունակական բնույթ էր կրում, բայց ամեն անգամ բժիշկները տարբեր և ոչ հստակ ախտորոշումներ էին տալիս: Անցյալ տարի` 2013 թ. դեկտեմբերին, Նաիրայի մոտ վիճակն առավել սրվեց, ինչի արդյունքում թուլացան աջ ձեռքը և աջ ոտքը: Հերթական անգամ դիմեցինք բժիշկների օգնությանը, և նրանց խորհրդով նկարեցինք Նաիրայի գլուխը: Ախտորոշումը սարսափելի էր. պարզվեց, որ նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա», – մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի մայրը` Անահիտ Շահբազյանը:

2014 թ. հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աջակցությամբ Ս. Պետերբուրգից ժամանած շբժիշկ Վիլիամ Խաչատրյանի կողմից Նաիրա Շահբազյանը վիրահատվել է` Երևանի 3-րդ մանկական կլինիկայում:

Նաիրան հետվիրահատական ճառագայթային բուժման կուրս է անցել, սակայն դա բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Այդ ամենը խոստովանել են նաև բժիշկները, և հենց բժիշկների բնորոշմամբ էլ` Նաիրայի առողջությունը չի կարող լիարժեքորեն վերականգնվել Հայաստանում` բուժման համար անհրաժեշտ բուժօգնության և դեղամիջոցների բացակայության պատճառով:

«Ես չգիտեմ` ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեմ քրոջս կյանքը: Վիրահատությունից հետո Նաիրայի վիճակը կարծես թե կայուն է, սակայն նրան հետվիրահատական բուժում է անհրաժեշտ, որը մեր երկրում հնարավոր չէ: Անգամ բնակարան չունենք, որ վաճառենք և հոգանք արտերկրում հետվիրահատական բուժում ստանալու համար անհրաժեշտ ծախսերը», – մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի եղբայրը` Լևոն Շահբազյանը:

Նաիրա Շահբազյանի հետվիրահատական բուժման համար Շահբազյան ընտանիքի հույսը բարի մարդիկ են, որոնց փոխանցումները կնպաստեն, որ Նաիրան հետվիրահատական անհրաժեշտ բուժումներն ստանա:

«Յունիբանկ»-ում հաշվեհամար է բացվել Նաիրայի եղբոր` Լևոն Շահբազյանի անունով: Ձեր հանգանակությունները կարող եք իրականացնել գումար փոխանցելով «Յունիբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հաշվեհամարներին:

24100276846300 AMD-Դրամ 24100276846302 EUR-Եվրո 24100276846301 USD-ԱՄՆ Դոլար

Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրա Շահբազյանի եղբորը` Լևոին, հետևյալ հեռախոսահամարով` 094 224 557, 077 224 559:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 540 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: