Հմայակ Աբրահամի Արծաթպանյանը ծնվել է 1876 թվականին՝ Նոր Նախիջևանում: 1920 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով։

Որոշ ժամանակ հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի դասընթացները, իսկ 1904 թվականին ավարտել Մոսկվայի Գեղանկարչություն, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը՝ աշակերտելով Վ. Սերովին։ Դոնի Ռոստովում դասավանդել է նկարչություն։ 1895 թվականից սկսել էմասնակցել մի շարք ցուցահանդեսների։ 1967 թվականին Երևանում բացվել է նրա գործերի անհատական ցուցահանդեսը։

Գլխավոր գործերից են` «Ամառանոցը», «Արմավիրի տեսարան», «Այգի», «Կազբեկ», «Բնանկար տնակով», «Ինքնադիմանկար», «Հիվանդ երեխայի մոտ», «Աղքատի հուղարկավորությունը», «Հրդեհ հայկական գյուղում», «Ավերակների վրա», «Թուրքերի գազանությունները», «Սարսափների աշխարհում», «Դաշնամուրի առաջ», «Չաթալբաշյանի դիմանկարը», «Վերջին ակորդը», «Ընթերցանություն», «Մ. Շահինյանի դիմանկարը», «Իմ ծաղիկները» և այլն…

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1835 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: