ՀՍՍՀ ժողովրդական նկարիչը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 16–ին, Շուշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշվա թեմական դպրոցում (1872—81) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881—84)։ 1884-ին մեկնել է Բաքու, 1886-ին՝ Ֆրանսիա, սովորել Մարսելի նկարչական ստուդիայում (1886—90), ապա Փարիզի ժյուլիանի ակադեմիայում (1887—1900), պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։ Աղաջանյանի ստեղծագործության վրա ազդեցություն է գործել Գ. Կուրբեի ռեալիստական արվեստը։ Դեռևս ակադեմիական գործերում Աղաջանյանը դրսևորել է գեղանկարչական բացառիկ ունակություն, բնորդի ներաշխարհը ռեալիստորեն բացահայտելու կարողություն («Բրետանուհին», 1898, «Ակադեմիական էտյուդ», 1899)։ 1900-ին վերադարձել է Շուշի, ստեղծել հոր և մոր դիմանկարները։
1902–04-ին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921-ը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու Պետական նկարչական ստուդիայում։ Այդ շրջանում ստեղծած գործերից են «Նկարչի քրոջ աղջիկը» (1907), «Մարուսյան» (1907), «Ս. Ե. Էքմեքչյանի դիմանկարը» (1908), «Ինքնադիմանկար» (1909), «Հյուսնը» (1910), «Ձկնորսը» (1912), «Մտորումներ» (1914), «Տիկին Խաչատրյանի դիմանկարը» (1916)։ Աղաջանյանի կերպարները պատկերված են իրենց ազգային, տարիքային, հոգեբանական հատկանիշներով և նկարչի՝ դեպի աշխատավոր մարդն ունեցած ջերմ վերաբերմունքով։ Դոնի Ռոստովում Աղաջանյանը ստեղծել է նաև մի շարք բնանկարներ, 1912-ից սկսած՝ մանկական դիմանկարներ («Երեխայի գլուխ», 1912, «Գլխարկով տղան», 1912—13, «Տղայի դիմանկար», 1914), որ հազվադեպ երևույթ էր հայ կերպարվեստում։ Նրա գործերը ցուցադրվել են Դոնի Ռոստովի՝ 1907-ից սկզբնավորված «Գարնանային ցուցահանդեսներում» և արժանացել բարձր գնահատանքի։
1921-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան։ 1922–29-ին պաշտոնավարել է գեղարվեստա-արդյունաբերական
Աղաջանյանը կապող օղակ է եղել XIX և XX դդ. հայ նկարիչների միջև՝ նոր բարձրության հասցնելով ազգային ռեալիստական նկարչությունը։ Նա հանրագումարի բերեց իրեն նախորդող հայկական դիմանկարային արվեստի նվաճումները՝ նոր որակի և գեղանկարչական նոր բարձրության հասցնելով այդ ժանրը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1939)։ Մահացել է դեկտեմբերի 13-ին, Երևանում։
Դիտեք նաև:
Powered by Facebook Comments
Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: