Իտալիայի Բոլոնիա քաղաքում Կառաչի եղբայրները ստեղծեցին առաջին Գեղարվեստի ակադեմիան: Մի քանի տարի անց ակադեմիա ստեղծվում է նաև Փարիզում, որի հովանավորության տակ զարգանում է նոր գեղարվեստական ուղղություն` կլասիցիզմ: Կլասիցիզմը յուրովի վերադարձ էր անտիկ շրջանի արվեստին, սակայն ի տարբերություն վերածննդի այն վերադարձավ հին Հռոմի արվեստին: Կլասիցիզմի սկզբունքներն էին ճշգրիտ նկարչությունը, հեռանկարի իմացությունը և մեծ պատկերմանն արժանի թեմաներ` պատմական, դիցաբանական, աստվածաշնչային: Կլասիցիզմը ստեղծվեց Ֆրանսիայում 17-րդ դարում: Ներկայացուցիչներն էին` Պուսսենը և Լոռենը: 18-րդ դարում կլասիցիզմը չուներ վառ դրսևորումներ, իսկ 19-րդ դարում վերստին զարգացավ Ժակ Լուի Դավիդի և Էնգռի արվեստում:

Սոցիալական ուժերի բարդ պայքարը ծնեց տարբեր գաղափարա-գեղարվետական ուղղություններ: Ի տարբերություն նախորդ պատմական շրջանների, երբ արվեստը մի քանի դարերի ընթացքում զարգանում էր մեկ մեծ ոճում, ապա 17-րդ դարը բնորոշվում է երկու մեծ ոճերով` ռեալիզմ և կլասիցիզմ:

Կլասիցիզմ բառը ծագում է լատիներեն classicus բառից, որը նշանակում է օրինակելի: Այն տարածված արվեստի ոճ է եղել Եվրոպայում 17-19-րդ դդ., որը անտիկ մշակույթի ժառանգությունը համարում էր չափանիշ և իդեալական օրինակ, ինչպես նաև հենվում էր Բարձր Վերածնունդի ավանդույթի վրա: Ամենավառը կլասիցիզմը արտահայտվում Ֆրանսիայում: Արտացոլելով բացարձակ միապետության վերելքը` ձգտում էր արտահայտել հասարակական մեծ բովանդակության, վսեմ, հերոսական ու բարոյական իդելաներ, անհատի պարտքի զգացողություն հասարակության և հայրենիքի առաջ:

Նիկոլա Պուսեն ֆրանսիական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ է: Աշխատում էր Հռոմում, այնուհետև Իտալիայի գյուղերում, որոնցից մեկը այսօր կրում է նրա անունը: Նա տարվեց Հին Հռոմի արվեստով, կատարել էր բազմաթիվ կոպիաներ Հռոմեական ռելիեֆից և սարկոֆագից, ինչը սովորեցրեց նրան մտածել արդեն տրված չափերի մեջ (արդեն Իտալիայում): Նա այնքան հարազատ էր մնում այդ ռելիեֆներին, որ հաճախ նրա ինքնուրույն նկարները համարվում էին ռելիեֆների կոպիաներ: Հին Հռոմեական արվեստից նա ընդօրինակեց նաև մոդուլի գաղափարը` ոսկե հատման սկզբունքից: Պուսենը կառուցում էր արկղ ծածկում այն և շարելով ներսում մոմե ֆիգուրներ ուղղում էր նրանց վրա լույս, հաճախ միաժամանակ մի քանի տեղից, այդ պատճառով նրա նկարները հաճախ հիշեցնում են թատերական ներկայացման դրվագ: Կյանքի վերջում հիվանդության պատճառով Պուսենի ձեռքերը դողում են և վրձնահարվածը դառնում է կետերով: Նրա աշխատանքներին բնորոշեն խիստ երկրաչափական կոմպոզիցիան և աշխատանքներից են <Առկադխայի հովիվները> (Իտալիայի ռայոնն է), <Պար ժամանակի երաժշտության տակ>, <տարվա չորս եղանակ>՝ սա արդեն արված է կույր ժամանակ: Հետագայում 1-1,5 տարի գնացել է Իտալիա և մնացել է այնտեղ:

Nicolas_Poussin 02

Nicolas_Poussin

Կլոդ Լոռենը. իր ծննդավայրի անունն էր: Ինչպես և Պուսենը նա երկար տարիներ աշխատում էր Իտալիայում: Նրա նկարներում հորիզոնի գիծը ավեի ցածր էր նկարի կեսից, իսկ հեռանիստ գծերը հատվում էին միևնուն կետում ուր և պատկերվում էր լույսի աղբյուրը` արև կամ լուսին, որը նկարվում էր ամպերի մեջ ստեղծվում էր թրթռացող լույսի տպավորություն, որի պատճառով Լոռենին անվանում էին լումինիստ` բնանկար անտիկ փլատակներով, որոնք կոչվում են իտալականատիպ բնանկարներ: Այս բնանկարները ինչպես և բնանկարի ֆոնի պատկերված աստվածաշնչային թեմաները շատ բնորոշ էին կլասիցիզմի համար: Լոռենի արվեստը մեծ ազդեցություն թողեց 19-րդ դարի անգլիացի ռոմանտիզմի ներկայացուցիչ Տյորների արվեստի վրա:

Loren

Klod Loren

Ռեալիզմ (լատ. realis-իրեղեն, իրական) էսթետիկ դիրքորոշում արվեստում, որի նպատակն է առավել օբյեկտիվ, ճշմարիտ և ամբողջական ֆիքսել, արտացոլել իրականությունը… Ցույց տալ շրջապատող աշխարհն ու առօրյա կյանքը էսթետիկական սկզբունքների տեսանկյունից, ինչպես նաև իրատեսորեն ներկայացնել հոգեբանական, սոցիալական և այլ երևույթներ: Այս ուղղությունը ծագել է 18-րդ դ. վերջ 19-րդ դ. սկիզբ, հասավ իր լիակատար զարգացմանը, դրսևորելով իրեն տարբեր ազգային և ոճական տարբերակներով: Գեղանկարչության մեջ ռեալիզմի ծնունդը ամենից շատ կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի աշխատանքների հետ:

Ժան Բատիստ Շարդեն. ֆրանսերեն՝ Jean Baptiste Siméon Chardin, ծնվել է 1699 թվականի նոյեմբերի 21-ին: Ֆրանսիացի նկարիչ, ակադեմիկոս: Հայտնի աշխատանքներից է <Շուկայից վրադարձած կինը>՝ 1739 թվական, գտնվում է Լուվրում: Հազվագյուտ ստեղծագործություն է, քանզի դժվար չէ տպավորություն ստեղծել, երբ քեզ ազատ ես արձակում և ստվերներ ես կուտակում` առանց մտածելու, թե որտեղից և ինչպես: Բայց միաժամանակ լինել կրակոտ և օրինապահ, բնության ստրուկ և արվեստի տեր, ունենալ հանճար և բանականություն` անհասանելի թվացող համադրություն է: Ցավալի է, որ նա ամենուրեք հետևում է իր մաներային, որը մերթ տեղին է, մերթ էլ դառնում է ծանր ու կոպտավուն: Այդ մաներան հրաշալի զուգորդվում է անշունչ առարկաների մգությանը, պնդությանն ու կենսականությանը, մինչդեռ հակասում է զգայող առարկաների քնքշությանը: Տեսեք, թե ինչպես է այն դրսևորվել այս տապակի, հացի և այլ առարկաների մեջ, և միթե նույնքան հաջող է արտահայտվել աղախնի դեմքն ու ձեռքերը պատկերելիս, բացի այդ վերջինիս մարմինն անհամաչափ մեծ է, իսկ կեցվածքը` շինծո: Մահացել է 1779 թվականի դեկտեմբերի 6-ին:

shukayic-vradardzac kiny

la-brioche-jean-baptiste-simeon-chardin

the-washing-up-guy-in-the-pub

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4390 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: