Բարոկոն գեղարվեստական ուղղություն էր, որը ծագել է Իտալիայում XVI դ-ի առաջին կեսին: Այն յուրովի դիմադրություն էր մանիերիստական ուղղության դեմ: Բարոկո բառը ժարգոնային էր, որով պորտուգալացի նավաստիները անվանում էին ջրի հատակից հանված տձև, ծուռ ու մուռ մարգարիտները: Քանի որ վերածննդի համաչափ հավասարակշռված նկարչությունից հետո, Բարոկոյի նկարչությունը դարձավ աչքի համար անսովոր: Թողնելով վերածննդի ճշգրիտ նկարչությունը սկզբունքորեն որպես կատարման ձև այն վերադարձավ միջնադարյան հոգևոր թռիչքին: 16-րդ դարում եղան մի շարք նորարարություններ` Կոլումբոսը գտավ Ամերիկան, Մագելանը կատարեց առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը, Վասկո դա Գամման հայտնաբերեց Հնդկաստանը, Նյուտոնը հիմնեց ֆիզիկայի օրենքները, Կոպերնիկոսը հայտարարեց, որ երկիրն է պտտվում արեգակի շուրջը, որի համար նրա աշակերտներից` Ջորդանո Բռունոյին սպանեցին: XVI դարի մարդը ի վիճակի չէր հասկանալ բոլոր այս նվաճումները, սաստիկ վախենալով սեփական անզորությունից նա փորձեց կենտրոնանալ հոգևորի վրա: Բարոկոյի նկարչությանը բնորոշ են անսովոր դիտակետեր, խայտաբղետ դրամատիկ շարժումներ, բազմաֆիգուր կոմպոզիցիաներ: Եկեղեցու պատերը արվում էին շատ բարձր, իսկ գմբեթի որմնանկարները այնքան լի են շարժումով, որ առաջին անգամ այս շրջանում ոչ թե գմբեթն է ձգտում գմբեթին այլ թռչում դեպի երկինք: Իտալիայում Բարոկոյի հիմքերը դրեց քանդակագործ Բերնին իր <Սուրբ Թերեզայի էքստազը> աշխատանքով: Բարոկոն տարածվեց ֆլամանդական արվեստում (Նիդեռլանդների հարավ), որի վառ ներկայացուցիչներն էին` Ռուբենսը և աշակերտ Վան Դեյկը: Բարոկոն արտացոլվեց նաև երաժշտության մեջ, որի կարկառուն ներկայացուցիչներն են` Բուքստեխուդե, Բախ: Վան Դեյկ: Արդեն մանկուց դիմեց դիմանկարային գեղանկարչությանը: 1618-1620թթ. աշխատում էր Ռուբենսի օգնական` ընդունելով իրենից հյութեղ, լիարյուն գեղարվեստական ոճ: 1620-1621թթ. աշխատում էր անգլիական թագավոր Յակով I: Այդ շրջանի աշխատանքներին (<ընտանեկան դիմանկար>) հատուկ է ձգտումը հոգևոր և ազնիվ կերպարների ստեղծումը: 1627-1632թթ. շրջանում նաև կարողացավ շքադիմանկարում միացնել շքեղ ներկայացուցչությունը և հոգեբանական բնութագրությունը (<Մարիա Լուիզայի> դիմանկարը), իսկ ինտիմ դիմանկարներում նա բացեց ժամանակակիցների հոգևոր գեղեցկությունը (<Հանգիստը դեպի Եգիպտոս ճանապարհի վրա>): 1632թ. ստեղծագործություններից է <Կարլ I որս անելիս>: Նա նշեց կերպարի նուրբ արիստոկրատիզմը:Յորդանս (1593-1678թթ.): Համագործակցել է Ռուբենսի հետ: Նրա արվեստում երևում են Ֆլամանդական գեղանկարչության դպրոցի դերը` կյանքի վառ և զգացական ընկալումը, լավատեսությունը, ֆորմաների հզոր լեպկան: Վաղ շրջանի աշխատանքներում կոնտրաստային լուսավորու-թյունը, առաջին պլանում խմբավորված, ֆիգուրներ (<Ընտանեկան դիմանկար>՝  1618թ.) երևում է Կառավաջոյի ազդեցությունը: Իր լավագույն աշխատանքներում 1620-1640թթ. (<Յուբիտերի դաստիարակությունը>, <Սատիրը գյուղացու մոտ հյուրընկալվելիս>) երևան եկան իր հատկանիշները` իր սերը դեպի պինդ ծանրամարմին ֆիգուրների նկատմամբ, հյութեղ դետալների, փափուկ տաք տոների: 1640թթ. նկարներում երևում է շքերթային, ծանրաբեռնված ֆիգուրներով Բարոկկոյի ոճը:
Ռուբենս: Հաջորդ Բարրոկոյի ներկայացուցիչը Ռուբենսն է: Իր ստեղծագործությունները համապատասխանում են ազգային ոգուն, ֆլամանդական ժողովրդի ազգային ոգուն, որ չնայած իսպանական ձեռքի տակ մնացին, բայց չկորցրեցին ներքին պայքարը հանուն անկախության:
Իտալիայից վերադառնալով նա նկարում է <Խաչելությունը>, <Խաչի իջեցումը>: Նա ծանոթանում է Կառավաջոյի և Կառալի եղբայրներին: Այս երկու աշխատանքները ողբերգական են: Նա ցույց է տալիս դահիճների դաժանությունը, ուժը, հզորությունը նա ներկայացնում է տարբեր շարժումները: Կոմպոզիցիան չունի ոչ վերջ, ոչ սկիզբ, ոչ կենտրոն, ոչ հանգույց: Մի տեղից սկսվում է և դեռ շարունակվում է: Կոմպոզիցիան շարժման և շարունակական վիճակի մեջ է: Նրա աշխատանքային թեմաները չնայած ողբերգական են, բայց ներկայացնում է մարդու ներքին ուժը, պայքարը, որը չի նկատում ողբերգական: Նրա սյուժեները շատ են` <Առևանգումը>: Նա մի քիչ չափազանցեցնում է, որպեսզի ցույց տա մարմինների ուժեղությունը, պալստիկան (<Բերսաբեն>, <Պատերազմի հետևանքները>):

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1820 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: