Հիերոնիմոս Բոսխ՝ Բոս Հիերոնիմոս վան Ակեն ( Jheronimus Bosch, իրական անունը՝ Jeroen van Aeken, հետմահու՝ Hieronymus Bosch), ծննդյան թվականը ստույգ չէ՝ մոտ 1450-ից 1460 թվականներ, մահացել է 1516թվականին, նիդերլանդական նկարիչ։

Բոսխի մասին մեզ շատ քիչ բան է հայտնի : Հայտնի է որ նա իր անունը ընտրել է հոլանդական քաղաքներից մեկի անունով ` Հերտոգենբոսխ, որը գտնվում է Անտվերպենի կողքին :

Նա ապրում էր Նիդերլանդների գեղագիտական կենտրոններից հեռու, որը և շատ մեծ ազդեցություն է թողել նրա գործերում: Բոսխը ծնվել է և համարյա ամբողջ կյանքը անց է կացրել Հերտոգենբոսխ քաղաքում, որը գտնվում է Բրաբանտում: Նրա հայրը և պապը նույնպես նկարիչներ էին և հենց նրանցից նկարիչը առաջին անգամ դասեր է վերցրել: Այնուհետև նա արվեստի մեջ կատարելագործվել է` սովորելով նիդերլանդական քաղաքներում`Հարլեեմում և Դելիտեում :
1480 թվականին նա վերադառնում է Հերտոգենբոսխ արդեն որպես պրոֆեսիոնալ նկարիչ: Հաջորդ տարի նա ամուսնանում է քաղաքի ամենահարուստ հարսնացուներից մեկի հետ` տիկին վան դեր Մեերվենի հետ:
Կյանքի վերջում նա աշխատել է բուրգունդական պալատի համար, որն ասում է այն մասին, որ նրան ընդունել են ժամանակակիցները: Նա հայտնի էր ինչպես էքսցենտրիկ նկարիչ, որը նկարւմ էր կրոնական թեմաներով և հատկապես շատ էր պատկերում դժոխքի տանջանքները: Դեռ նկարչի կյանքի օրոք նրա նկարները գտնվւմ էին Նիդերլանդների, Ավստրիայի և Իսպանիայի պալատական ընտանիքների հավաքածուներում:
Նա մահացել է 1516 թվականին, իսկ 17-րդ դարում նա մոռացվել էր և թվում էր թե այլևս նրան չեն հիշելու: Եվ միայն ռոմանտիզմի դարաշրջանը` 19 դար, վերածնեց նրա անունը:
Բոսխի արվեստը դարձել է բազմաթիվ հետազոտությունների և մեկնաբանումների առարկա: Ոմանք կարծում են, որ Բոսխը ուներ շատ հարուստ և հիվանդագին երևակայություն և այսպես ասած դեկադենտ էր: Նրա կերպարների հասկանալու համար գիտնականները դիմում էին ժողովրդական բանահյուսությանը, աստղագիտությանը և ալքիմիայի միջնադարյան թատերա-կրոնային միստիկական ժանրի և հոգեբանությանը: Նրա ստեղծագործությունները լի են տարօրինակ ֆանտաստիկ արարածներով, վայրի հրեշներով, որոնք բարդացնում են պատկերված միտքը` ծնելով բազմաթիվ մեկնաբանություններ, բայց և հենց նրա մոտ հանդիպում են զարմանալի լիրիկական գեղեցկություն ունեցող կերպարներ:
Բոսխի արվեստը ծնվել է ճգնաժամային ժամանակահատվածում, երբ ամբողջ միջնադարյան բարոյական արժեքների համակարգը անկում էր ապրում, առաջ էր բերվում եկեղեցու բարեփոխման միտքը, ծնվում էին գիտական աշխարհաստեղծման նոր կոնցեպցիաներ: Նրա գործերի վրա ազդեցություն ունեցավ ֆլամանդական գեղանկարչական ոճը: Բայց Բոսխի գեղարվեստական ոճը շատ էր տարբերվում այն ժամանակ գոյություն ունեցող ավանդույթներից: Եթե ֆլամանդական նկարիչները ստեղծում էին իրականության և հանգստության աշխարհը, ապա Բոսխի աշխարհը դա սարսափների և երևակայության աշխարհ է: Բոսխի կերպարվեստը լի է հոռետեսությամբ և արտահայտում է կամազուրկ և մեղքերով լի մարդկության արատները: Նրա ոճը յուրահատուկ է, իսկ նրա անմոռանալի պայծառ սինվոլիզմը մեր օրերում նույնպես չունի իրեն հավասարը: Բոսխի էքսպրեսիվ կերպարները, նրա կենցաղային աչալրջությունը, հակումը մարդկային սեռի գրոտեսկային և երգիծական պատկերմանը ցույց էին տալիս նրա ստեղծագործությունների տպավորիչ ուժը, որոնք տարբերվում էին նրբությամբ և գեղագիտական կատարյալ կատարմամբ:
Ի տարբերություն միջնադարյան ավանդույթների` երկնայինը, երկրայինը և դժոխայինը նկարչի մոտ սերտորեն միահյուսվում էին: Չարի ծնունդը ներխուժում էր ամենուրեք: Վերածննդի նկարիչ Բոսխը ներմուծում է իր անկրկնելի ներդրումը այն ժամանակ կատարվող աշխարհի և մարդկության բացահայտման ընթացքի մեջ: Մինչ նա նկարիչները աշխարհը պատկերում էին, որպես ներդաշնակության և գեղեցկության թագավորություն: Բոսխը պատկերելով այն, ինչը համարվում էր անարժան պատկերման` ներդրեց աշխարհի ճանաչման մեջ կասկածանք և հերքում: Բոսխը միգուցե ավելի աչալրջորեն և ուշադիր էր հետևում բնւթյանը քան ուրիշները, բայց չէր գտնում նրա մեջ ոչ ներդաշնակություն, ոչ կատարելություն:
Նա կանգնած էր 16-րդ դարի շեմին: Բոսխը իր աշխատանքներում ոչ այնքան միջնադարյան բարոյախոս էր, որքան նկարիչ, որը մրցում էր Արարչի հետ նոր ձևերի փնտրման մեջ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել և որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում ,ինչպես հետագայում կապացուցի Դյուրերը, նկարագրելով հանճարի գործունեության պտուղները: Բոսխը իր նկարը բնակեցնում էր փոքրիկ սողացող վախենալու լեգիոններով, որոնց մոտ միակցված էին սողունների մասեր` խեցգետնանման, թեփուկավոր, զրահավոր,խռիկավոր և այլ անհասկանալի արարածներ, ինչպես նաև ավելացված բուսական և անկենդանական էլեմենտներ` սափորների բեկորներ, ասեղներ, սաղավարտներ, վահաններ: Ավելի ահավոր է դառնում, երբ այդ հրեշների մոտ նկատում ես մարդկային մարմնի մասեր:
Բոսխը գալիս է այն համոզմանը, որ ապրելակերպը իռացիոնալ է մռայլ և անփոփոխ: Նա ոչ միայն արտահայտում է այդ աշխարհընկալումը, իր կյանքի զգացումը, այլ տալիս է նրան բարոյական և էթիկական գնահատական: Սակայն սխալ կլիներ մտածել ,որ Բոսխը ձգտում էր ալեգորիկ նմանակաման մեթոդին: Միջնադարյան սրությամբ Բոսխի երևակայությունը լցնում է նրա նկարները արարածներով, որոնք տարօրինակաբար համատեղում են տարբեր կենդանական ձևեր կամ կենդանական անշունչ աշխարհի առարկաների հետ, դնում է նրանց ակնհայտորեն անհնար հարաբերությունների մեջ:
Երկինքը ներկվում է կարմիրով, օդում սլանում են համալրված առագաստներով, հրեշավոր էակներ,որոնք սողում են երկրի վրայով: Ձիու ոտքերով ձկները բացում են երախները և նրանց հարևանությամբ առնետներն են, որոնք կրում են իրենց իրանների վրա կենդանացող փայտե ծուռ կոճղեր,որոնցից դուրս են գալիս մարդիկ: Ձիու խռիկը փոխակերպվում է ահռելի կուժի ,և բարակ մերկ ոտքերի վրա ինչ որ տեղ է սողոսկում պոչավոր գլուխը : Ամեն ինչը սողում է և ամեն ինչը օժտված է սուր ճանկռող ձևերով, վարակված է էներգիայով, ամեն մի արարած` փոքր, անիրական, կպչուն, բռնկված է չար և շտապոց շարժումով:
Բոսխը այդ ուրվագծային պատկերներին տալիս է մեծ համոզչականություն: Պատկերման մեջ նա բացահայտում է գործողությունը, որը ծավալվում է առաջին պլանին և այն փռում է ամբողջ աշխարհով մեկ: Նա իր բազմաֆիգուր դրամատիկ մոգապատկերներին հաղորդում է սարսափազդու երանգ: Երբեմն նկարում նա ներմուծում է ասացվածքի բեմադրում, բայց դրանում արտահայտված հումորը վերանում է: Հատկապես լավ է զուգակցվում ուշ միջնադարյան և վերածննդի գեղարվաստական աշխարընկալումը <<Երկրային վայելքների պարտեզ>> տրիպտիխում: Նրա արվեստում ի հայտ են գալիս մարդկային երգիծական, նույնիսկ ծաղրային պատկերներ: <<Հիմարության քարի հանման վիրահատումը>> նկարում վիրահատումը անում է կուսակրոնը, և այստեղ նա ծաղրում է հոգևորականներին: Բայց վիրահտվողի հայացքը նա սևեռել է դիտողին: Այդ հայացքը մեզ էլ մասնակից է սարքում այդ գործողությանը:Բոսխի արվեստում աճում է սոռկազմը, նա մարդկանց ներկայացնում է հիմարների նավի ուևորներ: Նա դիմում է ազգային հումորին և այն իր ձեռքի տակ ձեռք է բերում մռայլ և տխուր երանգ : Նա հաճախ պատկերում է Քրիստոսին ամբոխի մեջ, որի կողքերը լցնում էր չար, հրավառվող կերպարներով: Այդպես <<Խաչի կրումը>> տարբերվում է ճնշող գույնի ինտենսիվ սառնությամբ: Եվ միայն Քրիստոսի երեսին է երևում մարդկային ջերմ երանգներ, կենդանի ալություն, նրա գլուխը իջեցված է: Բայց միայն գույնն է առանաձնացնում նրան, որովհետև բոլորի դիմագծերը նման են միմյանց:
Գրոտեսկային կերպարները` ծնված իր գիտակցության մեջ, ունեն իրենց նախորդներին միջնադարյան պատկերանախշված ձեռագրերում: Նրանք ակնհայտորեն իրենց մեջ ունեն ինչ-որ բարոյախոսություն, բայց այդ տարօրինակ ձևերը հավասարապես ներկայանում են անհատական ներքին աշխարհի վկայություն:
Արվեստաբան Վ.Վլասովի կարծիքով, Բոսխը ասես Միջնադարից եկած վերջին նկարիչն է, որը վերջին անգամ փորձեց վախեցնել մարդկությունը, և որից հետո նոր սկսվեց պայծառ լուսավոր նկարչություն:

Նկարչի բոլոր աշխատանքներիը կարող եք դիտել http://www.hieronymus-bosch.org/ կայքում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4389 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: