dependent

Արևմուտքը կկործանի բոլորիս, քանի դեռ հավատում ենք, որ Արևմուտքը ճիշտ է: Ուրիշների ճիշտը նրանց ճիշտն է, ովքեր չունեն սեփական ճիշտը: Սեփական ճշտի բացակայությունը հանգեցնում է  անկախության, ինքնորոշման ու ինքնուրույնության զրոյացմանը՝  կախվածություն առաջացնելով  վերևներից ու վերևներում գտնվողների «ճշտից»: Չունենալով սեփական արժեհամակարգ, կամ ժխտելով սեփական արժեհամակարգը՝ մեխանիկորեն ընդունում ու յուրացնում ենք մեզ հեշտությամբ տրվող այն  «արժեքները», որոնք վերջիվերջո ինքնահրկիզման են հանգեցնում: Այս ամենը տեղի է ունենում է այն ժամանակ, երբ կորցնում ենք ինքներս մեզ սիրելու, արժևորելու  և գնահատելու ունակությունը:

  Մենք ՝ հայերս հին ժողովուրդ ենք և բնականաբար զուրկ չենք նախապաշարումներից ու սովորույթներից,  և այդ երկու գործոններն են պահպանում  սերունդները այլասերումից ու նեխումից: Բայց մեր ողբերգությունը նրանումն է, որ մենք մեզ չափից դուրս հին ու մաշված ենք համարում և առաջադիմելու ու նորոգվելու բնական պահանջը փորձում ենք  բավարարել անբնական ճանապարհներով:  Ազատության ձգտելով դառնում ենք սանձարձակներ, քանի որ չենք գիտակցում ու չենք ընկալում ազատության ճիշտ չափորոշիչները. չենք ընկալում, քանի որ մեզ չեն սովորեցնում: Սովորավար վերևները դաստիարակում են նրանց, ովքեր անվերապահորեն հավատում են, որ «եթե վերևում են, ուրեմն ճիշտ են» և արդյունքում նրանք մեր ձեռքն են տալիս այն   խաղալիքը, որը հետագայում ռումբի է վերածվում:  Ազգի չտեսությունը և ագահությունը առաջ է բերում առաջադիմական կարգերին զուգահեռ ապրելու այնպիսի ցանկություն, որին հասնելու համար  անհրաժեշտ է  լինում  լայն մասշտաբներով անցում կատարել  հնից դեպի նորը, ինչի հետևանքով էլ կորցնում ենք մեր սեփականը՝ թույլ տալով, որ ուրիշները բաց տեղերը լցնեն իրենց ճշտով:

    Արևմուտքը ոչինչ չի ստիպում  և մեզ չի զրկում ընտրելու հնարավորությունից: Երբևէ ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու ուրիշներից չենք վերցնում  լավը, գեղեցիկը, բարոյականը, պատշաճն ու մաքուրը. որովհետև դա չափից դուրս ծանր է մեզ համար: Մենք չենք հասել (եվ եթե այս տեմպերով շարունակվի, չենք էլ հասնի) այն սանղակին, որը բարձր ցուցանիշ ապահովելու համար բարձրանալ է պահանջում, մեզ համար ավելի նախընտրելի է մեր անասնական գոյը ապահովել ուրիշների մնացուկները հափշտակելով: Արևմուտքը երբեք չի ստիպի ուտել այն ապուրը, որը անկախ այն բանից, որ անուշ բորում է՝ թունավորված է: Արևմուտքը կհարցնի «Կուտե՞ս այս ապուրը» և այս դեպքում գլխով կանեն նրանք, ովքեր չունեն սեփական ապուր պատրաստելու բաղադրատոմսը:

Աննա Գսպոյան

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 411 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: