Ishxan Xalamyan (1)22 ամյա Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում:

Իշխան Ղալամյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14-օր, սակայն նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ ախտորոշվել է, որ Իշխան Ղալամյանը ձեռք է բերել երիկամների նեֆրիտ հիվանդություն:

Իշխան Ղալամյանին ծայրահեղ ծանր և անգիտակից վիճակում շտապ օգնության բրիգադով հոսպիտալից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Շտապ կարգով դիալեզ է իրականացվել, որից հետո Իշխանը գիտակցության է եկել: Այդ միջադեպից մինչ այժմ էլ Իշխան Ղալամյանը շարունակում է պարտադիր կերպով շաբաթական 3 անգամ հաճախել դիալեզի կուրսերի, սակայն դա միայն գոյատևման հնարավորություններ է տալիս և չի բերում վերջնական ապաքինման:

Սիսիան քաղաքում չկա դիալեզի սրահ, որի պատճառով էլ Իշխանը շաբաթական 3 անգամ, դիալեզի պարտադիր կուրսերն անցնել կարողանալու նպատակով, տեղափոխվել է Երևան, որտեղ բնակվում է վարձով՝ ծայրահեղ ծանր պայմաններում:

Իշխանն ունի ռազմաբժշկական որոշում՝ 2-րդ կարգի զին. հաշմանդամ է: Ստանում է հաշմանդամության թոշակ, որը, սակայն, չի բավարարում զինծառայության ընթացքում քայքայած առողջությունը վերականգնելու համար: Իշխանի լիովին ապաքինման միակ շանսը երիկամի փոխպատվաստումն է, որի համար, սակայն, նրա ընտանիքը բավարար գումար չունի:

Մեզ հետ զրույցում Ղալամյան Իշխանի հայրը` Սաղաթել Ղալամյանը նշեց, որ պատրաստ է անգամ իր սեփական երիկամը տալ որդու ապաքինման համար, սակայն Հայաստանում փոխպատվաստման վիրահատությունն իրկանացնելու դեպքում նույնպես հաջողության հասնելու շանսերը փոքր են. «Բժիշկները 50 տոկոսանոց հաջողություն են կանխատեսում: Այստեղ նմանատիպ փոխպատվաստումը 50 տոկոս հավանականությամբ «կաշխատի» կամ «չի աշխատի»: Հաջողության չհասնելու դեպքում կպարզվի, որ 8 շնչից բաղկացած մեր ընտանիքում արդեն 2 հոգի ենք հաշմանդամ և որդիս կրկին դիալեզի կարիքն ունի»:

Լիարժեք արդյունքի հասնելու համար հարկ է, որ վիրահատությունն անցկացվի արտերկրում՝ օտարերկրացի բարձրակարգ մասնագետների կողմից, որից բացի` արտերկրում իրականացվող դիալեզի միջոցով նույնպես կարելի է ապրել:

«Այստեղ իրականացվող դիալեզը կարծես քիչ-քիչ քայքայում է մարդուն, մինչդեռ մի շարք զարգացած երկրներում դիալեզ ստացող հիվանդները կարողանում են նաև հնարավորին չափով ապրել լիարժեք կյանքով` աշխատել, ամուսնանալ և ընտանիք ստեղծել», – հայտնում է Իշխանի հայրը:

Ղալամյանների ընտանիքը բաղկացածէ 8 անձից, որոնցից 2-ը Սաղաթել Ղալամյանի թոռնիկներն են` 1 և 2 տարեկան:

Իշխան Ղալամյանը Սաղաթել Ղալամյանի կրտսեր որդին է: Մյուս երկու որդիները` 1986թ. ծնված Դավիթը և 1987թ. ծնված Էրիկը նույնպես առողջական խնդիրներ ունեն և ազատված են զինծառայությունից:

Իշխան Ղալամյանի բուժումն արտերկրում կազմակերպելու և  իրականացնելու նպատակով «Արդշինինվեստբանկ»-ում Իշխան Ղալամյանի անվամբ հաշվեհամար է բացվել:

Ձեր հանգանակութունները խնդրում ենք իրականացնել գումար փոխանցելով  «Արդշինինվեստբանկ»-ի՝ Իշխան Ղալամյանի անվան 2470017041020000 հաշվեհամարին:

Ձեր ներդրած ցանկացած փոքրիկ լուման կարող է առիթ հանդիսանալ Իշխանի կյանքը օր առաջ քայքայումից փրկելու համար:

Այլ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել Իշխան Ղալամյանի հորը` Սաղաթել Ղալամյանին՝ 098 95-20-96:

Ishxan Xalamyan (7)

Ishxan Xalamyan

Ishxan Xalamyan (3)

Ishxan Xalamyan (4)

Ishxan Xalamyan (5)

Ishxan Xalamyan (6)

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 838 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: