Օսկար Կոկոշկան (Kokoschka) ծնվել է 1886 թվականի մարտի 1-ին՝ Պյոխլառնում, Ավստրիացի նկարիչ և գրող Օսկար Կոկոշկան համարվում է Ավստրիական էքսպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Սովորել է Վիեննայի գեղարվեստա-արդյունաբերական դպրոցում (1904-1909) թվականներին։ Աշխատել է Վիեննայում, Դրեզդենում, Պրահայում, Լոնդոնում, Զալցբուրգում: 1954 թվականից՝ դարձել է Միջազգային գեղարվեստի ակադեմիայի տնօրեն։ Նրա քաղաքային բնանկարներն աչքի են ընկնում քնարականությամբ և հարուստ գուներանգով՝ «Վենետիկ» 1924 թվական, «Զալցբուրգ», 1950 թվական, իսկ դիմանկարները՝ բնավորության գծերի դիպուկ բնութագրմամբ «Ա. Ֆորել» 1908 թվական՝ գտնվում է Մանհայմ։ Ստեղծել է հակաֆաշիստական ծաղրանկարներ, պլակատներ։ Հանդես է եկել նաև որպես բանաստեղծ և դրամատուրգ։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 889 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: