Ճոխ, գունեղ եւ թանկարժեք նվերով այսօր  խանութները լի են, բայց եթե տարբերվելու եւ ինքնատիպության աչքի ընկնելու ցանկություն ունեք, ապա գործի է պետք դնել ձեր ձեռքերն ու երեւակայությունը: Հավատացեք Ձեր իսկ ձեռքերով պատրաստած նվերն ավելի կուրախացնի նրան՝ ում որ ի սրտե նվիրելու եք:

Ասում են առաջի բացիկները ստեղծել են Անգլիացիները այնուհետ բացիկներ նվիրելու ավանդույթը բավականին արագ տարածվեց Անգլիայից դեպի Ռուսաստան: Ռուսաստանում առաջին բացիկը հայտնվել է 1897 թվականին: Այդ ժամանակ դրանց գինը բավականին բարձր էր, հետեւաբար բացիկների հետ շատ զգույշ էին վարվում` դրանց տալով մեծ նշանակություն: Բացիկների թեման եղել է բազմազան. պատկերվում էին երեխաներ, հրեշտակներ, աստվածաշնչյան կերպարներ, կենդանիներ, ծաղիկներ եւ այլն:

Այսօր կներկայացնենք  ձեռքով պատրաստված բացիկների օրինակներ: Նման բացիկներ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, ժապավեններ, կոճակներ, թելեր… եւ իհարկե՝ երեւակայություն:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4099 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: