Սյուրռեալիզմը սկիզբ է առել 1920-ականներին, որի հիմնադիրը համարվում է Անդրե Բրետոնիը: Սյուրռեալիզմ նշանակում է <<ավելի քան իրականությունը>> (սյուր նշանակում է ավելի քան. բառը ներմուծել է ֆրանսիացի գրող Գիյոմ Ապպոլիները), այն մշակութային շարժում է: Պաշտոնապես սկսվել է 1924 թվականից, երբ հրատարակվեց Ա. Բրետոնի <<Սյուրռեալիստների Մանիֆեստը>>, որտեղ հեղինակը ներակայցնում էր սյուրռեալիզմ շարժման նպատակները: Այնուամենայնիվ, այն առաջացել է դադաիզմից (20-րդ դարի եվրոպական ավանգարդ շարժում):

Սյուրռեալիստների կենտրոնը Փարիզն էր. հետագայում, բնականաբար, այն տարածվեց ամբողջ աշխարհով ու իր ազդեցությունն ունեցավ կոնցեպտուալ արվեստների, երաժշտության, կինոյի, քաղաքական մտքի, փիլիսոփայական տեսության եւ այլնի վրա:

Սյուրռեալիստները պատկերում էին անտրամաբանական տեսարաններ, ամենօրյա ու սովորական առարկաներից ստեղծում էին արտասովոր <<էակներ>>, զարգացնում էին նկարչական հմտություններ, որոնց միջոցով արտահայտում էին անգիտակցությունը:

Սյուռեալիզմին բնորոշ առանձնահատկություններն ու բնութագրիչները.

Երազի ու անգիտակցության ուսումնասիրումը որպես իրականության ընդունելի ձեւ, ներշնչված Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններով.

Անբարո սեռականություն, քայքայվածություն, բռնություն պատկերելու ցանկություն.

Հասարակայնորեն ընդունված վարքագծի սահմաններին ու ավանդույթներին դեմ գնալու ցանկություն, որպեսզի բացահայտվի մաքուր միտքն ու արտիստի իրական էությունը.

Հավանականություն ու հանպատրաստիություն.

19-րդ դարի հեղափոխական գրողների ազդեցություն.

●միստիկականի, սքանչելիի, առասպելաբանականի ու իռացիոնալի վրա շեշտում, որպեսզի արվեստը դարձվի անորոշ, երկիմաստ ու տարօրինակ.

Հիմնականում սյուրռեալիզմն արտիստներին հնարավորություն/թույլտվություն էր տալիս արտահայտել իրենց ամենահիմնական ներքին մղումները. սով, սեռականություն, վախ, սարսափ, երանություն եւ այլն…

Ստորեւ ներկայացնում ենք մի քանիմի քանի հայտնի սյուրռեալիստական պատկերներ.

Մաքս Էռնստ, Երկու Երեխաներին Սպառնում է Սոխակը

ernst_max-two_children_are_threatened_by_a_nightingale

 

Խոան Միրո, Հարլեկինի Կառնավալը

joan-mirc3b3-carnival-of-harlequin

Սալվադոր Դալի, Հիշողության Համառությունը

salvador-dalc3ad-the-persistence-of-memory

Ռենե Մագրիտ, Պատկերների Դավաճանությունը.

renc3a9-magritte-the-treachery-of-images-ceci-nest-pas-une-pipe

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 813 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: